Հա

Համայնք

18/03/2017 - 12:00

Սրբազան Հօր պատգամը Իրանի ժողովրդին

Նոռուզի առիթով հոգեկան անհուն ուրախութեամբ եւ առ Աստւած բարձրացրած աղօթքով շնորհաւորում եմ ձեզ եւ ի սրտէ մաղթում աստւածային օրհնութիւն եւ խաղաղութիւն։

Շատ սիրելի հայրենակիցներ, 

Նոռուզի - նոր տարւայ - առիթով հոգեկան անհուն ուրախութեամբ եւ առ Աստւած բարձրացրած աղօթքով շնորհաւորում եմ ձեզ եւ ի սրտէ մաղթում աստւածային օրհնութիւն եւ խաղաղութիւն։

Այս օրերի աշխարհն ու մարդկութիւնը իր պատմութեան ամենից տագնապալի եւ անորոշ մի ժամանակահատւածում է եւ մեզանից իւրաքանչիւրի պարտականութիւնն է աղօթքով ու փոխադարձ սիրոյ եւ յարգանքի զգացումներով իր կեանքը ապրի։

Արդարեւ աշխարհը այսօր որեւէ մէկ ժամանակից աւելի կարիքը ունի իմաստուն ղեկավարութեան, երկխօսութեան ու փոխադարձ յարգանքի զգացումներով առաջնորդութեան։

Մեր սիրելի Իրանի Իսլամական Հանրապետութիւնը իր հոգեւոր առաջնորդի իմաստուն ղեկավարութեամբ այսօր աշխարհին ցոյց է տւել, որ ինք յանուն խաղաղութեան եւ ժողովուրդների իրաւացի իրաւունքների պահպանման համար է միշտ աշխատել ու շարունակում է աշխատել, որովհետեւ համոզւած ենք որ իւրաքանչիւր ժողովուրդ իրաւունք ունի ինք տնօրինելու իր կեանքը։ Տակաւին Իրանի Իսլամական Հանրապետութիւնը առաջատար իր դիրքով մեծապէս դերակատար է խաղաղութեան ամրագրման եւ ժողովուրդների միջեւ բարւոք յարաբերութեան զարգացման։

Թող նոր տարին նորոգութեան գեղեցիկ առիթ լինի բոլորին, նոր ոգիով եւ վերանորոգ հաւատքով իր կեանքը ապրելու եւ ստեղծագործելու։

Շնորհաւոր Նորուզ եւ աստւածային օրհնութիւն բոլորիդ. 

Սեպուհ արք. Սարգսեան
Առաջնորդ Թեհրանի հայոց թեմի

Յարակից լուրեր

  • Թ. Հ. Թ. առաջնորդը շնորհաւորել է Բանակի օրը
    Թ. Հ. Թ. առաջնորդը շնորհաւորել է Բանակի օրը

    Թեհրանի հայոց թեմի առաջնոդը՝ Իրանի Իսլ. Հանրապետութեան Բանակի օրւայ կապակցութեամբ շնորհաւորական ուղերձ է յղել յեղափոխութեան առաջնորդ այաթ. Խամենէիին: Ուղերձում մասնաւորապէս նշւած է. «Մի երկրի եւ նրա ժողովրդի ապահովութեան, խաղաղ կեցութեան, անվտանգութեան երաշխիքը իր բանակն է, քաջ ու մարտունակ բանակը։

  • Կոչ մեր սիրելի ժողովրդին
    Կոչ մեր սիրելի ժողովրդին

    Տօնական այս օրերին, երբ Աւագ Շաբաթւայ խորհրդով ենք ապրում, կոչ եմ անում մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ իրենց անվերապահ մասնակցութիւնը բերեն Իրանի տարբեր շրջաններում տեղի ունեցած աղէտի պատճառով տուն-տեղ կորցրած աղէտահարների համար ընթացքի մէջ եղող հանգանակութեան։

  • Հոգշ. Տ. Զարեհ վրդ. Սարգսեանը Թեհրանում
    Հոգշ. Տ. Զարեհ վրդ. Սարգսեանը Թեհրանում

    Ուրախութեամբ յայտնում ենք, որ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի առաջարկով եւ թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի հրաւէրով Թեհրանում է գտնւում հոգշ. Տ. Զարեհ վրդ. Սարգսեանը:

  • Առաջնորդարանի այցելուներ
    Առաջնորդարանի այցելուներ

    Չորեքշաբթի, 17 ապրիլ 2019 թ.-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց իրանահայ ազգային-հասարակական գործիչ եւ բարերար՝ պրն. Լեւոն Ահարոնեանին եւ գործարար՝ պրն. Րաֆֆիկ Ազարեանին:

  • Հանդիպում ազգային առաջնորդարանում
    Հանդիպում ազգային առաջնորդարանում

    Ապրիլի 29-30-ին, Իրանի Քիշ կղզիում տեղի է ունենալու եօթերորդ տարածաշրջանային միջազգային համագումար, կազմակերպւած Համաշխարհային Առողջապահութեան կառոյցի եւ Թեհրանի Բժշկագիտական համալսարանի ֆակուլտետի:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։