Հա

Համայնք

ԱՊՐԻԼԻ 24
%AM, %08 %340 %2017 %11:%Ապր

Սրբազան Հայրը դատապարտել է Սիրիայի դէմ ԱՄՆ-ի ագրեսիան

Դատապարտում ենք Ամերիկեան անարդարանալի եւ միջազգային օրէնքների դէմ եղող ոճրային յարձակումը Սուրիական բանակի զօրակայանների վրայ։ Որեւէ մէկ պետութիւն իրաւունք չունի յարձակւելու մի այլ ազատ, անկախ պետութեան վրայ անհիմն, չստուգւած, յերիւրածոյ ու երեւակայական պատրւակների հիման վրայ։

«alikonline.ir» - Սիրիայի դէմ ԱՄՆ-ի կողմից իրականցւած հրթիռային յարձակման կապակցութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը հանդէս է եկել դատապարտական յայտարարութեամբ:

Սրբազան Հօր յայտարարութեան մէջ մասնաւորապէս նշւած է. «Դատապարտում ենք Ամերիկեան անարդարանալի եւ միջազգային օրէնքների դէմ եղող ոճրային յարձակումը Սուրիական բանակի զօրակայանների վրայ։ Որեւէ մէկ պետութիւն իրաւունք չունի յարձակւելու մի այլ ազատ, անկախ պետութեան վրայ անհիմն, չստուգւած, յերիւրածոյ ու երեւակայական պատրւակների հիման վրայ։

Կոչ ենք անում խաղաղասէր երկրների ղեկավարութեան դատապարտելու նման արարքներ եւ դատի կանչելու նման արարքների հեղինակները։ Նոյնքան դատապարտելի են սիոնիստական պետութեան, թրքական եւ Սէուդի Արաբիայի եւ այլ արեւմտեան ու արաբական պետութիւնների հակա սիրիական կեցւածքները։

Կոչ ենք անում նաեւ ամերիկացի խաղաղասէր ու պատերազմն ու բռնութիւնը դատապարտող խոհեմ ժողովրդին, դատապարտելու պրն. Թրամփին ռազմական յայտարարութիւններն ու նրան հրաւիրելու խաղաղասիրական միջոցներով եւ երկխօսութեամբ հարցերը քննելու եւ նրանց լուծում գտնելու։ Միւս կողմից զօրակցում ենք Սիրիայի ազնիւ ժողովրդին եւ պետութեան ու թելադրում օտարերկրեայ պետութիւններին չհովանաւորել ահաբեկչական շարժումները։

Աղօթում ենք աշխարհի եւ յատկապէս մեր տարածաշրջանի երկրների խաղաղութեան համար։»

اخبار مرتبط

  • Ապրենք ու գործենք Ապրիլեան խորհրդով
    Ապրենք ու գործենք Ապրիլեան խորհրդով

    Ապրիլ ամիսը ազգերի եւ ժողովուրդների կեանքում, իր գարնանաբոյր զեփիւռով, աստիճանաբար կանաչազարդւող բնութեամբ նոր ու զւարթ կեանքի աւետիսով ողողում է բնութիւնն ու մարդկային կեանքը ընդհանրապէս։

    Դժբախտաբար, մեզ հայերիս համար Ապրիլը սարսուռ, հալածական կեանք, ջարդ ու սպանութիւն եւ հայրենազրկում յիշեցնող ամիս է. ամիս, որի յիշատակումն իսկ հայ մարդուն, ակամայ յիշեցնում է իր նախահայրերի դժոխային կեանքը Ցեղասպանութեան ահաւոր տարիներին, այլեւ աւերակութիւնն ու քանդումը իր հայրենիքի։

  • Կոչ սիրոյ եւ զգաստութեան
    Կոչ սիրոյ եւ զգաստութեան

    Իրանահայ գաղութը եւ թեհրանահայը յատկապէս խոր մտահոգութեամբ հետեւում է Հայաստանում - Երեւան եւ այլ քաղաքներում- տեղի ունեցող դէպքերին, ցոյցերին, դժգոհութեան ձայներին, որոնք արդիւնք են երկրի ներսում տեղի ունեցող դժգոհութիւններին, արդար պահանջներին։

  • Եթէ Սիրիայում ճակատ առ ճակատ բախւեն Իրանն ու Իսրայէլը, բոլորի համար դա թանկ կարժենայ
    Եթէ Սիրիայում ճակատ առ ճակատ բախւեն Իրանն ու Իսրայէլը, բոլորի համար դա թանկ կարժենայ

    Կասկած կայ, որ ԱՄՆ, Բրիտանիայի եւ Ֆրանսիայի միացեալ ուժերի կողմից Սիրիային հասցւած հրթիռային հարւածը (ինչպէս նաեւ հետագայ քաղաքական իրադարձութիւնները) զուտ թատերական ներկայացում էր։

  • ԱՄՆ-ն զգուշացրել է Թուրքիային պատժամիջոցների մասին ռուսական «S-400»-ների գնման դէպքում
    ԱՄՆ-ն զգուշացրել է Թուրքիային պատժամիջոցների մասին ռուսական «S-400»-ների գնման դէպքում

    Անկարան պէտք է յիշի Սիրիայում իր մարտավարական նպատակներին հասնելու համար Մոսկւային արւած զիջումների վտանգները: Այս մասին յայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վէս Միտչէլը՝ ելոյթով հանդէս գալով Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտէում: 

  • Իրանահայ Գրողների միութեան վարչութեան անդամներն այցելեցին առաջնորդ Սրբազանին
    Իրանահայ Գրողների միութեան վարչութեան անդամներն այցելեցին առաջնորդ Սրբազանին

    Չորեքշաբթի թւականիս ապրիլի 18-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանահայ Գրողների միութեան վարչութեան անդամներից տիկնայք Արփի Ալեքսանդր եւ Աշխէն Եղեայեանին եւ պարոնայք՝ Վարանդ Քուրքչեան, Յովիկ Մինասեան եւ Մարտիրոս Օհանջանեանին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։