Հա

Համայնք

Երկուշաբթի, 10 Ապրիլի 2017 11:30

Սեպուհ արք. Սարգսեան. «Մեր շուրջ կատարւող ահաբեկչական արարքները ողջ աշխարհը կանգնեցնում են մեծ մարտահրաւէրների եւ անորոշութեան առաջ»

Մենք, խիստ կերպով դատապարտում ենք այս անմարդկային ոճիրը։ Զօրակցում եւ վշտակցում ենք Ղպտի քոյր եկեղեցուն եւ աղօթում նահատակների հոգիների խաղաղութեան համար։ Ցաւակցում ենք նահատակների ընտանեկան պարագաներին եւ վիրաւորներին էլ ցանկանում ենք շուտափոյթ ապաքինում։

«alikonline.ir» - Ապրիլի 9-ին, Եգիպտոսում իրականացւած ահաբեկչական գործողութիւնների կապակցութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը հանդէս է եկել դատապարտական յայտարարութեամբ:

Սրբազան Հօր յայտարարութեան մէջ մասնաւորապէս նշւած է. «Սրտի դառն կսկիծով լսեցինք Ղպտի քոյր եկեղեցու՝ Գահիրէի եւ Աղեքսանդրիոյ եկեղեցիներում կատարւած ահաբեկչական արարքների գոյժը, որին զոհ գացին, աւելի քան քառասուն վեց անմեղ հաւատացեալներ եւ աւելի քան հարիւր վիրաւորեալներ։

Մենք, խիստ կերպով դատապարտում ենք այս անմարդկային ոճիրը։ Զօրակցում եւ վշտակցում ենք Ղպտի քոյր եկեղեցուն եւ աղօթում նահատակների հոգիների խաղաղութեան համար։ Ցաւակցում ենք նահատակների ընտանեկան պարագաներին եւ վիրաւորներին էլ ցանկանում ենք շուտափոյթ ապաքինում։

Այս օրերին, մեր շուրջ կատարւող ահաբեկչական արարքներն ու մեծապետական պետութիւնների անարդարանալի յարձակումները՝ ինքնանկախ երկիրների վրայ, ողջ աշխարհը կանգնեցնում են մեծ մարտահրաւէրների եւ անորոշութեան առաջ։ Ամերիկայի, Թուրքիայի, Սիոնիստական պետութեան եւ Արաբական մի կարգ երկրների բռնատիրական այլամերժ քաղաքականութիւնը, ժողովուրդների փոխադարձ բարեկամական յարաբերութիւնները հարցականի տակ են դնում։ Միւս կողմից, Իրանի եւ իր բարեկամ երկրների խաղաղարար քաղաքականութիւնը, մեծ ներդրում է բերում խաղաղութեան ամրագրման գործում. սրա որպէս գեղեցկագոյն վկայութիւն, Իրանի պետութեան դատապարտութիւնն էր Ղպտի եկեղեցում տեղի ունեցած ոճրային արարքին։

Այս տխուր առիթով աղօթում ենք աշխարհի եւ ժողովրդների միջեւ բարեկամութեան հաստատման համար։ Աւագ շաբթւան եւ Սուրբ Յարութեան յուսալից տօների առիթով, Աստծուց հայցում ենք խաղաղութիւն յատկապէս՝ Իրանի եւ տարածաշրջանի երկիրների  համար»:

Յարակից Հրապարակումներ

  • Սրբազան Հօր այցը՝ հայոց դպրոցներ
    Սրբազան Հօր այցը՝ հայոց դպրոցներ

    Հոկտեմբերի 18-ին Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը 2017-2018 դպրոցական տարեշրջանի տարեմուտի առիթով այցելել է հայոց ազգային «Արաքս», «Ն. Գիւլբենգեան» եւ «Մարի Մանուկեան» դպրոցներ:

  • Սրբազան Հայրն ընդունեց Վարանդին
    Սրբազան Հայրն ընդունեց Վարանդին

    Հոկտեմբերի 19-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց իրանահայ բանաստեղծ Վարանդին, որը նոր էր վերադարձել Հայաստանի գրողների միութեան կազմակերպած համագումարից:

  • Կիպրոսի նոր դեսպանի այցն ազգային առաջնորդարան
    Կիպրոսի նոր դեսպանի այցն ազգային առաջնորդարան

    Հինգշաբթի հոկտեմբերի 19-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանում ընդունեց Կիպրոսի նոր դեսպան Պետրոս Նաքոզիսիին: 

  • Կարծիքների փոխանակում
    Կարծիքների փոխանակում

    Հոկտեմբերի 17-ին թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թ. Հ. թեմի Պատգամաւորական ժողովի ատենապետ Ժոզէֆ Մեհրաբեանին եւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի Ա. ատենապետ Ռոբերտ Բեգլարեանին:

  • Թ. Հ. թեմի Ծխական տուրքի մարմնի անդամներն այցելեցին Սրբազան Հօրը
    Թ. Հ. թեմի Ծխական տուրքի մարմնի անդամներն այցելեցին Սրբազան Հօրը

    Հոկտեմբերի 16-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թ. Հ. թեմի Ծխական տուրքի մարմնի անդամներին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։