Հա

Համայնք

17/04/2017

Կարէն Խանլարեան. «Անհրաժեշտ է վճարել իրանահայութեանը յատկացւած կրթական բիւջէն»

«Անցեալ երկու տարիների ընթացքում չի վճարւել իրանահայութեանը յատկացւած կրթական բիւջէն: Սա այն դէպքում, երբ մեր դպրոցներում զգացւում է հիմնական վերանորոգումների անհրաժեշտութիւնը»,- ասել է դոկտ. Խանլարեանը՝ նշելով, որ խորհրդարանի կողմից հաստատւած գումարների չվճարման արդիւնքում, դպրոցական շէնքերի պահպանումը դարձել է մեր գլխաւոր հիմնախնդիրը:

«alikonline.ir» - Իրանահայութեան դպրոցների գլխաւոր հիմնախնդիրը դրանց վերանորոգման եւ պահպանման հարցն է: Այս մասին, «jamejamonline.ir»-ի հետ զրոյցում նշել է Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը:

«Անցեալ երկու տարիների ընթացքում չի վճարւել իրանահայութեանը յատկացւած կրթական բիւջէն: Սա այն դէպքում, երբ մեր դպրոցներում զգացւում է հիմնական վերանորոգումների անհրաժեշտութիւնը»,- ասել է դոկտ. Խանլարեանը՝ նշելով, որ խորհրդարանի կողմից հաստատւած գումարների չվճարման արդիւնքում, դպրոցական շէնքերի պահպանումը դարձել է մեր գլխաւոր հիմնախնդիրը:

«Միայն Թեհրանում կայ բարերարների միջոցով կառուցւած, կրթական տարբեր օղակներում աշխատող 16 դպրոց: Դրանք բոլորի շէնքերը հին շինութիւններ են, որոնք, բնականաբար, պահանջում են հիմնական վերանորոգում»,- ասել է պատգամաւորը՝ պատասխանելով դպրոցների քանկի եւ վիճակի մասին լրագրողի հարցին:

Պատգամաւորը շնորհակալութիւն է յայտնել կառավարութեանը՝ 1395 թւականի յատկացումները վճարելու կապակցութեամբ, միաժամանակ շեշտելով, որ հետեւելու է չվճարւած նախկին յատկացումների իրականացմանը:

Խօսելով միջազգային շրջանակներում իր շփումների մասին, Կարէն Խանլարեանը յատուկ ընդգծել է, որ Իրանում կրօնական փոքրամասնութիւնների քաղաքացիական վերաբերմունքը մշտապէս ներկայացւում է որպէս օրնիակելի նմուշ. «Երբ օտարերկրեայ քաղաքացիների հետ զրուցում եմ մարդու իրաւունքներին վերաբերւող թեմաների մասին, Իրանի կրօնական փոքրամասնութիւնների քաղաքացիական վերաբերմունքը մշտապէս ներկայացւում է որպէս օրինակ, որն էլ աշխարհում ժողովրդավարութեան ամենացայտուն նմուշներից է»,- նշել է նա:

Անդրադառնալով առաջիկայ նախագահական ընտրութիւնների թեմային, դոկտ. Խանլարեանը յիշեցերլ է, որ ժամանակին Հարնարպետութեան նախագահին գրաւոր առաջարկ է ներկայացրել նախարարների տեղակալների եւ խորհրդականների մակարդակով իրանահայ մասնագէտների ներուժի օգտագործման կապակցութեամբ, որին, սակայն, ընթացք չի տրւել:

«Երկրի ղեկավարման եւ գործադիր ոլորտներում իրանահայութեան մասնակցութեան ապահովումը համարւում է մեր համայնքի գլխաւոր պահանջներից մէկը: Ակնկալում ենք, որ կառավարութիւնն առաւել ընդգծւած ուշադրութիւն դարձնի իրանահայութեան ներուժի իւրացմանը»,- նշել է նա՝ յաւելելով, որ պարտադրեալ պատերազմի տարիների պէս, երբ մեր միւս հայրենակիցների կողքին պաշտպանում էինք երկրի տարածքային ամբողջականութիւնը, ցանկանում ենք գործադիր ոլորտում եւս օգտակար հանդիսանալ մեր Հայրենիքին:

Յարակից լուրեր

  • Իսլ. խորհրդարանում իրանահայ պատգամաւորների զրոյց-հանդիպումը
    Իսլ. խորհրդարանում իրանահայ պատգամաւորների զրոյց-հանդիպումը

    Իրանի ներքին ու արտաքին քաղաքականութիւնները, տնտեսական խնդիրները, ներհամայնքային հարցերը, Հայաստանի վերջին իրադարձութիւնները, Իրան-Հայաստան յարաբերութիւնները այն թեմաներն էին, որոնք շօշափւեցին երէկ՝ Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան, նաեւ Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորներ դոկտ. Կարէն Խանլարեանի եւ Ժորժիկ Աբրահամեանի կողմից:

  • Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրի խնդրով խորհրդարանի պատգամաւորն ու Թեմական խորհրդի ատենապետը հանդիպել են նահանգապետին
    Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրի խնդրով խորհրդարանի պատգամաւորն ու Թեմական խորհրդի ատենապետը հանդիպել են նահանգապետին

    «Րաֆֆի» համալիրի դատական հարցով հնարաւոր լուծումների առիթով՝ այսօր առաւօտեան, Թեհրանի նահանգապետին են հանդիպել Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանը:

  • Թեհրանի Պետական համալսարանում դասախօսութիւն՝ Հայաստանի վերջին իրադարձութիւնները
    Թեհրանի Պետական համալսարանում դասախօսութիւն՝ Հայաստանի վերջին իրադարձութիւնները

    Հայաստանի վերջին իրադարձութիւնների կապակցութեամբ երէկ երեկոյեան կազմակերպւել էր դասախօսութիւն, Թեհրանի Պետական համալսարանի իրաւաբանական եւ քաղաքական գիտութիւնների ֆակուլտետում: Թեհրանի Պետական համալսարանի Կենտրոնական Եւրասիայի հետազօտութիւնների գիտա-հետազօտական խումբը եւ Կովկասի հետազօտութիւնների հիմնադրամը, հետեւեալ խորագրով էին կազմակերպել դասախօսութիւնը՝ «Հայաստանում 2018-ի բողոքները, ակունքները, դրդապատճառները եւ հեռանկարները»:

  • Դոկտ. Կարէն Խանլարեանը Սիրիա կատարած այցի եւ տարածաշրջանային խնդիրների մասին պատասխանել է «Ալիք»-ի հարցերին
    Դոկտ. Կարէն Խանլարեանը Սիրիա կատարած այցի եւ տարածաշրջանային խնդիրների մասին պատասխանել է «Ալիք»-ի հարցերին

    Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխութեան եւ դրան յաջորդած ու փոխկապակցւած իրադարձութիւնների մասին իրանական ԶԼՄ-ներում արձագանգների պակասը փորձագէտները պայմանաւորում են միմեանց զուգադիպող եւ միաժամանակ տեղի ունեցող մի քանի այլ իրադարձութիւններով: Նոյն կտրւածքով առաջին տեղում կարելի է տեսնել ԱՄՆ-ի ԲԱՐՋԱՄ-ից դուրս գալու միակողմանի յայտարարութիւնն ու դրան յաջորդած դիւանագիտական լարւած վիճակը:

  • Հ. Մ. «Սիփան» միութեան նախաձեռնութեամբ միջոցառում՝ «Ապրիլեան զոհերի յիշատակը՝ Մայիսեան յաղթանակների շնչով»
    Հ. Մ. «Սիփան» միութեան նախաձեռնութեամբ միջոցառում՝ «Ապրիլեան զոհերի յիշատակը՝ Մայիսեան յաղթանակների շնչով»

    Եթէ արիւնով է պահւել հողը, ապա նոյն կերպ էլ փրկել է պէտք դրա բռնազաւթւած հատւածը: Կարգախօսային երանգ կրող այսօրինակ գաղափարների իրականացումը պատմաբանութեան դոկտոր Կարէն Խանլարեանը տեսնում է ամրագրւած Վուդրօ Վիլսոնի Իրաւարար վճռի հիման վրայ, ինչը, պատգամաւորի հաւաստմամբ շարունակում է կրել որպէս Թուրքիայի կողմից Արեւմտեան Հայաստանի բռնազաւթւած տարածքների գծով միջազգայնօրէն ընդունւած իրաւական միակ օրինական փաստաթուղթը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։