Հա

Համայնք

Երկուշաբթի, 17 Ապրիլի 2017 12:50

Իրանահայ համայնքը նշեց Քրիստոսի Յարութեան տօնը

Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում օրւայ պատարագիչն էր Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Պատարագի ընթացքում թեմակալ առաջնորդն իր քարոզի մէջ անդրադառնալով օրւայ խորհրդին՝ տարածաշրջանին եւ աշխարհին մաղթեց խաղաղութիւն:

«alikonline.ir» - Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին, երէկ՝ ապրիլի 16-ին նշեց Յիսուս Քրիստոսի Յարութեան տօնը: Այդ առիթով ս. պատարագ է մատուցւել Իրանի հայկական համայնքի երեք թեմերի բոլոր եկեղեցիներում: Տեղեկացնում է «Ալիք»-ի թղթակից Կարինէ Դաւթեանը:  

Թեհրանի հայոց թեմի բոլոր եկեղեցիներում առաւօտեան մատուցւեց ս. պատարագ, մասնակցութեամբ մեծ թւով հայրենակիցների, իսկ եկեղեցիների բակերում, նաեւ տարբեր քաղաքամասերի միութիւններում կազմակերպւել էր ձւախաղ:

Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում օրւայ պատարագիչն էր Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Պատարագի ընթացքում թեմակալ առաջնորդն իր քարոզի մէջ անդրադառնալով օրւայ խորհրդին՝ տարածաշրջանին եւ աշխարհին մաղթեց խաղաղութիւն: Թեմակալ առաջնորդն ընդգծեց, որ հայ ժողովուրդը եւս Ցեղասպանութիւնից յետոյ յարութիւն է առել ունենալով իր ազատ Հայրենիքը եւ կազմակերպ Սփիւռքը եւ աւելացրեց. «Երբ մի ժողովուրդ ապրում է իր իրաւունքների ամբողջական ձեռքբերման գիտակցութեամբ եւ ապրում ու պայքարում է իր իրաւունքների ձեռքբերման հեռանկարով, նա վաղ թէ ուշ ամպայմանօրէն կը տիրանայ դրանց»:

Յատկանշական է, որ եկեղեցական արարողութեանը ներկայ էին Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպանը եւ դեսպանութեան դիւանագիտական անձնակազմը, Իրանում Ռուսաստանի Դաշնութեան դեսպանը, Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի եւ ազգային մարմինների ներկայացուցիչները:

Նոյն օրը թէ՛ առաւօտեան ս. պատարագից յետոյ, եւ թէ՛ երեկոյեան, թեմակալ առաջնորդն ազգային առաջնորդարանի դահլիճում ընդունեց շնորհաւորանքներ:

Յարակից Հրապարակումներ

  • Ապրել ու գործել հեռանկարով մեր նահատակների կտակի իրագործման
    Ապրել ու գործել հեռանկարով մեր նահատակների կտակի իրագործման

    Ցեղասպանութեան սահմռկեցուցիչ ու սարսափազդու փոթորիկի միջից անցնելով հայ ժողովուրդը, այսօր 102 տարիներ յետոյ, որեւէ մի ժամանակից աւելի գիտակցում է ահաւորութիւնը այդ Ցեղասպանութեան, որ ոչ միայն իր հայրենի բնօրրանից արմատախիլ արեց մի շինարար ու ստեղծագործ ժողովուրդ, այլեւ բռնագրաւեց իր պատմական հայրենիքի մեծ մասը, նրան դարձնելով գաղթական ու անհայրենիք:

  • Աւագ շաբաթւայ եւ Ս. Յարութեան տօնի արարողութիւնները՝ Նոր Ջուղայի եկեղեցիներում
    Աւագ շաբաթւայ եւ Ս. Յարութեան տօնի արարողութիւնները՝ Նոր Ջուղայի եկեղեցիներում

    Աւագ շաբաթւայ ընթացքում եւ Ս. Յարութեան տօնի առթիւ Նոր Ջուղայի բոլոր թաղային եկեղեցիներում՝ հոծ թւով հաւատացեալ ժողովրդի ներկայութեամբ, մատուցւեցին եկեղեցական հոգեպարար արարողութիւններ՝ պատկան ծխատէր քահանայ հայրերի ձեռամբ. Սպահանի հայոց թեմի Կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը հերթաբար նախագահեց զանազան թաղերի եկեղեցիների ժամերգութիւններին ու ս. պատարագներին։

  • Այցելութիւն՝ ազգային առաջնորդարան
    Այցելութիւն՝ ազգային առաջնորդարան

    Ապրիլի 19-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայաստանի առեւտրա-արդիւնաբերական պալատի Փարիզի ներկայացուցչութեան նախագահ եւ Փարիզի հայկական Ռադիոյի տնօրէն Վարդան Գաբրիէլեանին ու Վալենտինա Յակոբեանին:

  • 2017 թւականի Ս. Յարութեան տօնի յաջորդող Մեռելոցի պատարագ՝ Նոր Բուրաստանում
    2017 թւականի Ս. Յարութեան տօնի յաջորդող Մեռելոցի պատարագ՝ Նոր Բուրաստանում

    Ապրիլի 17-ի առաւօտեան Նոր Բուրաստանի Ս. Ստեփանոս մատուռում տեղի ունեցաւ Մեռելոցի պատարագ: Պատարագը մատուցեց հոգշ. Տ. Արտաւազդ աբղ. Շարոյեան:

  • Ճրագալոյցի եւ Ս. Յարութեան պատարագները Թեհրանի եկեղեցիներում
    Ճրագալոյցի եւ Ս. Յարութեան պատարագները Թեհրանի եկեղեցիներում

    Քրիստոսի հրաշափառ Յարութեան ուրախ տօնի առիթով, ապրիլի 15-ի երեկոյեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ Ճրագալոյցի պատարագը, հաւատացեալների հոծ բազմութեամբ եւ ներկայութեամբ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։