Հա

Համայնք

19/04/2017 - 11:30

Սեպուհ արք. Սարգսեանը ցաւակցել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդին

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը Արեւելեան Ատրպատական նահանգում տեղի ունեցած ջրհեղեղի կապակցութեամբ ցաւակցական գիր է յղել Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէիին:

«alikonline.ir» - Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը Արեւելեան Ատրպատական նահանգում տեղի ունեցած ջրհեղեղի կապակցութեամբ ցաւակցական գիր է յղել Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէիին: Այս մասին տեղեկացնում է ազգային առաջնորդարանի Հանրային կապը:

Սրբազան հօր ցաւակցականում մասնաւորապէս նշւած է.

«Այաթ. Ալի Խամենէի,

Հոգեւոր առաջնորդ Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ

Առաջնորդ Իրանի իսլամական յեղափոխութեան

Յուզումով եւ խոր ցաւով լսեցինք ու հեռուստակայաններից տեսանք ահաւոր այն հեղեղը, որ տեղի ունեցաւ Վարզղանի, Սարաբ, Ուրմիա, Աշնովէ, Նաղադէ, Փիրանշահր, Սաղեզ եւ Զանջանի մէջ եւ որին զոհ գնացին 40 անմեղ քաղաքացիք եւ ուրիշներ, որոնք անյայտ են։

Այս տխուր առիթով ձերդ ամենապատւութեան յայտնում ենք մեր եւ մեր ժողովրդի խորազգաց ցաւակցութիւններն ու զօրակցութիւնը։

Յայտնենք, որ տօնական այս օրերին աղօթել ենք ձեզ եւ ձեր ղեկավարութեան ներքոյ գտնւող բոլոր անձանց համար, տուժած ընտանիքների, ինչպէս նաեւ զոհերի հոգիների խաղաղութեան համար։

Աստւած հեռու պահի մեր սիրելի Իրանը ամէն տեսակ փորձանքներից եւ չարիքներից եւ ձեզի պարգեւի երկար եւ առողջ կեանք։

Սեպուհ արք. Սարգսեան

Առաջնորդ Թեհրանի հայոց թեմի

18 Ապրիլ 2017»:

Յարակից լուրեր

  • Այցելութիւն Ազգային առաջնորդարան
    Այցելութիւն Ազգային առաջնորդարան

    Երեքշաբթի, թւականիս հոկտեմբերի 16-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց «Հայ կին» միութեան կից աշխատող «Անի» միութեան Վարչութեան անդամներին:

  • Լեհաստանի դեսպանատան ներկայացուցիչների այցը Ազգային առաջնորդարան
    Լեհաստանի դեսպանատան ներկայացուցիչների այցը Ազգային առաջնորդարան

    Երեքշաբթի, հոկտեմբերի 16-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն ընդունեց ԻԻՀ-ում հաւատարմագրով Լեհաստանի դեսպանատան հաւատարմատար՝ Մարթինա Քաչուբէքին եւ դեսպանատան առաջին քարտուղար՝ Վոյչեխ Ունոլթին:

  • «Հայ գրքի» ցուցահանդէս
    «Հայ գրքի» ցուցահանդէս

    Ուրբաթ, հոկտեմբերի 12-ի երեկոյեան, Սրբոց Թարգմանչաց եկեղեցու շրջափակում, հովանաւորութեամբ եւ գլխաւորութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի եւ կազմակերպութեամբ Թ.Հ. թեմի Կրօնական խորհրդի Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի մեկնարկւեց «Հայ գրքի» 16-րդ ցուցահանդէսը։

  • Մշակոյթի օրը եւ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու անւանկոչութեան տօնը
    Մշակոյթի օրը եւ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու անւանկոչութեան տօնը

    Շաբաթ, 13 հոկտեմբեր 2018-ի առաւօտեան, Սրբոց Թարգմանչաց տօնի առիթով Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում մատուցւեց եպիսկոպոսական հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ, որը մատուցեց թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, որուն խորանի վրայ սպասարկում էին արժ. Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեանն ու արժ. Տ. Վրթանէս քհնյ. Բաբախանեանը։

  • Այաթ Խամենէի. «Բանկային համակարգի, զբաղւածութեան, ֆինանսական հարցերի եւ ճգնաժամի կառավարման համար յստակ որոշումներ կայացրէք»
    Այաթ Խամենէի. «Բանկային համակարգի, զբաղւածութեան, ֆինանսական հարցերի եւ ճգնաժամի կառավարման համար յստակ որոշումներ կայացրէք»

    Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Խամենէին երէկ՝ երեկոյեան հանդիպել է երկրի եռեակ ուժերի ղեկավարների եւ համակարգի պատասխանատուների հետ: Հանդիպման ժամանակ քննարւկել է երկրի տնտեսութեան օրակարկարգին վերաբերող մի շարք հարցեր:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։