Հա

Համայնք

29/04/2017 - 11:40

Մեծ Եղեռնի ոգեկոչում՝ յագեցած երիտասարդական շնչով

Հինգշաբթի ապրիլի 27-ին, երեկոյեան տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան «Երիտասարդական գեղարւեստական երեկոյ» խորագրով միջոցառումը, որը նւիրւած էր Մեծ Եղեռնի 102-րդ տարելիցին:

«alikonline.ir», Սիւնէ Ֆարմանեան - Հինգշաբթի ապրիլի 27-ին, երեկոյեան տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան «Երիտասարդական գեղարւեստական երեկոյ» խորագրով միջոցառումը, որը նւիրւած էր Մեծ Եղեռնի 102-րդ տարելիցին: 

Օրւայ խորհրդով համակւած միջոցառմանը մասնակից դարձան Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան պարախումը, Գրական խումբը նաեւ Հ.Հ.Ը.Մ.-ի հետ համատեղ երգչախումբը՝ ղեկավարութեամբ Արփի Սիմրոջեանի: 

«Արարատ» կենտրոնատեղիի «Կոմիտաս» սրահում թեւածում էր Պարոյր Սեւակի եւ Վարանդի բանաստեղծութիւնների շունչը, որոնց արտասանութեան ժամանակ հնչում էր Արգին Ղահրամանեանի եւ Վահագ Մահմուդիի հեղինակած մեղմ երաժշտութիւնը: 

Գեղարւեստական միջոցառման յայտագրի մաս էր կազմում նաեւ տեսաֆիլմեր, որտեղ ասմունքում էին երիտասարդները:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։