Հա

Համայնք

03/05/2017 - 12:20

Իրանցի պետական այրերի, մտաւորականների եւ լրագրողների համար «ՀՈՒՍԿ» հաստատութեան նախաձեռնութեամբ. Յատուկ միջոցառում՝ նւիրւած Հայոց Ցեղասպանութեան 102-րդ տարելիցին

Ընդունւած աւանդոյթի համաձայան, այս տարի եւս Հայոց Ցեղասպանութեան 102-րդ տարելիցի կապակցութեամբ «ՀՈՒՍԿ» հաստատութեան (Թեհրանի Հայ Դատի յանձնախումբ) նախաձեռնութեամբ կազմակերպւել էր յատուկ միջոցառում, որին ներկայ էին իրանցի պետական այրերը, մտաւորականները եւ լրագրողները:

«alikonline.ir» - Ընդունւած աւանդոյթի համաձայան, այս տարի եւս Հայոց Ցեղասպանութեան 102-րդ տարելիցի կապակցութեամբ «ՀՈՒՍԿ» հաստատութեան (Թեհրանի Հայ Դատի յանձնախումբ) նախաձեռնութեամբ կազմակերպւել էր յատուկ միջոցառում, որին ներկայ էին իրանցի պետական այրերը, մտաւորականները եւ լրագրողները:

Միջոցառումը տեղի ունեցաւ երէկ՝ մայիսի 2-ին Հ.Մ.Ա.Կ.-ի «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում: Ուշագրաւ է այն փաստը, որ այս տարի միջոցառմանը կից կազմակրեպւել էր նաեւ թուրք ճանաչւած լուսանկարիչ Էրհան Արիքի «Կայան» խորագրով լուսանկարների ցուցահանդէսը, որոնք պատկերում էին Հայոց Ցեղասպանութիւնից յետոյ Մերձաւոր Արեւելքի երկրներում հանգրւանած Ցեղասպանութիւնից փրկւածներին հետեւած սերունդներին:

Իրանի պետական հիմնով մեկնարկած միջոցառմանը, նախ ցուցադրւեց Հաոյց Ցեղասպանութեան մասին փաստավաւերագրական տեսաֆիլմ, որից յետոյ «ՀՈՒՍԿ» հաստատութեան վարչութեան անունից բացման խօսքով հանդէս եկաւ Անաստաս Տէր-Յովհաննիսեանը՝ ներկայացնելով հայ ժողովրդի արդար պահանջը եւ վեր հանելով Թուրքիայի իշխանութիւնների ներկայ քաղաքականութիւնը, որն անցեալի օրգանական շարունակութիւնն է:

Բացման խօսքից յետոյ, օրւայ առիթով արտայայտւեց Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը: Նա անդրադարձաւ Հայոց Ցեղասպանութեան հարցով Հայաստանի պետական քաղաքականութեանը՝ նշելով, որ 1998 թւականից սկսեալ այն ներառւած է ՀՀ արտաքին քաղաքականութեան օրակարգում: Դեսպանը յատուկ կարեւորեց Ցեղասպանութեան 100-ամեակի առիթով ընդունւած Համահայկական հռչակագիրը, որն արտացոլում է Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի միասնական կամքը՝ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման եւ հատուցման գործում:

Արտաշէս Թումանեանի ելոյթից յետոյ Թուրքիայի հարցերով փորձագէտ Գրիգոր Ղազարեանը ներկայացրեց Հայոց Ցեղասպանութեան կապակցութեամբ թուրք երիտասարդ մտաւորականութեան դիրքորոշումը՝ բեմ հրաւիրելով այդ սերունդի ներկայացուցիչներից մէկին՝ լուսանկարիչ Էրհան Արիքին:

Լուսանկարիչը սեփական ինքնակենսագրութեամբ ներկայացրեց իր մօտ ձեւաւորւած  այն ներքին մղումը, որից ազդւելով էլ նա սկսել է բարձրաձայնել Հայոց Ցեղասպանութեան մասին, եւ իր լուսանկարներով փորձել է ներկայացնել դրա անմիջական հետեւանքների մի մասն ու թողած հետքը:

Օրւայ առիթով ելոյթ ունեցաւ նաեւ Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Գէորգ Վարդանը՝ անդրադառնալով Հաոց Ցեղասպանութեան պատճառներին եւ դրանց թողած հետեւանքներին:

Միջոցառման հիմնական բանախօսն էր Թուրքիայի, Կովկասի եւ ԱՄՆ-ի հարցերով փորձագէտ, Իրանի պետական հեռուստատեսութեան եւ «Թասնիմ» լրատւական գործակալութեան վերլուծաբան Ֆարշիդ Բաղերեանը, որն իր ելոյթում անդրադարձաւ Թուրքիայի արտաքին քաղաքականութեանը, նէոօսմանիզմին եւ դրա անմիջական հետեւանքներին՝ Թուրքիայի արտաքին եւ ներքին քաղաքականութեան վրայ:

Վերջում, ներկաներին իր պատգամաը յղեց Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը:

Միջոցառումը հագեցած էր նաեւ գեղարւեստական յայտագրով, որի ընթացքում քնարի եւ ջութակի կատարումներով հանդէս եկան Մերեդիթ Մովսիսեանն ու Լարա Նազարեանը:

Նշենք, որ միջոցառմանը ներկայ էին Իրանում Էստոնիայի պատւոյ հիւպատոս Արմէն Մութաֆեանը, Իսլամական խորհրդարանի պատգամաւորներ, Թեհրանի քաղխորհրդի փոխնախագահ Թալային, Իրաքի Քուրդստանից Իրան ժամանած քրդական պատւիրակութեան անդամներ, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, «ԱԼԻՔ» հաստատութեան, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։