Հա

Համայնք

Չորեքշաբթի, 10 Մայիսի 2017 14:10

Հոջ. Ռէյիսիի նախընտրական շտաբի անդամները հանդիպեցին թեհրանահայութեան ներկայացուցիչների հետ

Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրութիւնների քարոզարշաւի շրջանակում, երէկ՝ մայիսի 9-ին հոջ. Էբրահիմի Ռէյիսիի նախընտարական շտաբի ներկայացուցիչներն ազգային առաջնորդարանում հանդիպեցին թեհրանահայութեան ներկայացուցիչների հետ:

«alikonline.ir» - Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրութիւնների քարոզարշաւի շրջանակում, երէկ՝ մայիսի 9-ին հոջ. Էբրահիմի Ռէյիսիի նախընտարական շտաբի ներկայացուցիչներն ազգային առաջնորդարանում հանդիպեցին թեհրանահայութեան ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում է «Ալիք»-ի թղթակից Կարինէ Դաւթեանը:

Հանդիպման սկզբում, որը կազմակերպւել էր հոջ. Ռէյիսիի շտաբի ցանկութեամբ, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանը ներկայացրեց իրանահայութեան, եւ ի մասնաւորի՝ թեհրանահայ համայնքի ազգային, կրօնական եւ համայնքային կառոյցը՝ կարեւորելով այն հանգամանքը, որ համայնքի անդամները իրենց բարձր գիտակցութեամբ ազագիյն խորհուրդներում եւ մարմիններում աշխատանքներն իրականացնում են սիրողական սկզբունքով: Նա անդրադարձաւ նաեւ միութիւններում իրականացւող աշխատանքներին՝ նշելով, որ դահլիճում ներկաները, որպէս կապող օղակ, կը լսեն հիւրերի տեսակէտները եւ դրանք կը փոխանցեն համայնքին:

Ռոբերտ Բեգլարեանի ելոյթից յետոյ հոջ. Ռէյիսիի շտաբի անդամ դոկտ. Զարէին ներկայացրեց իրենց թեկնածուի նախընտրական ծրագիրը՝ անդրադառնալով երկրում առկայ մի շարք հիմնախնդիրներին:

Կարեւորելով իրանահայ համայնքի ներկայութիւնն ու դերակատարութիւնն Իրանում, դոկտ. Զարէին նշեց, որ իրանահայութիւնը երկրում ունի դարաւոր անցեալ եւ պէտք է շարունակի համայքային կեանքը՝ վայելելով իր բոլոր իրաւունքները:

Ռոբերտ Բեգլարեանը հոջ. Ռէյիսիի նախընտրական շտաբի ներկայացուցիչներին ներկայացրեց ներկաների հարցերն ու նրանց յուզող մտահոգութիւնները, որոնք հիմնականում վերաբերւում էին պետական օրգաններում կրօնական փոքրամասնաութիւնների աշխատանքի ընդունմանը եւ դատաիրաւական մի շարք կարեւոր հարցերի: Նա կարեւորեց երկրի գործադիր եւ դատական իշխանութիւնների համադրւած գործունէութեան անհրաժեշտութիւնը՝ կրօնական փոքրամասնութիւնների խնդիրների կարգաւորման գործում:

Հարցերին եւ դիտարկումներին պատասխանեցին դոկտ. Զարէին եւ շտաբի միւս ներկայացուցիչ պրն. Հարդանին:

Նշենք, որ հանդիպամնը ներկայ էին  քահանայ հայրեր, Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ: 

Յարակից Հրապարակումներ

  • Իսլ. Մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան նախաձեռնութեամբ հանդիպում՝ Իրանում կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչների հետ
    Իսլ. Մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան նախաձեռնութեամբ հանդիպում՝ Իրանում կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչների հետ

    Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 39-րդ տարեդարձի առիթով կազմակերպւած միջոցառումների շարանում երէկ, փետրւարի 13-ի երեկոյեան, մասնակցութեամբ Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարար Սէյէդ Աբբաս Սալեհիի, քաղաքացիական իրաւունքների հռչակագրի հարցով հանր. նախագահի յատուկ տեղակալ Շահինդոխտ Մոլավերդիի եւ պետական պաշտօնատարների, Իսլամական Մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան մշակութային աշխատանքների ու հաւաքականութիւնների գերատեսչութեան նախաձեռնութեամբ կազմակերպւել էր դասախօսական-գեղարւեստական հանդիպում՝ Իրանում կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչների հետ:

  • Թեհրանահայ համայնքը նշեց Ս. Ծննդեան ու Աստւածայայտնութեան տօները
    Թեհրանահայ համայնքը նշեց Ս. Ծննդեան ու Աստւածայայտնութեան տօները

    Շաբաթ, յունւարի 6-ին, Ս. Ծննդեան ու Աստւածայայտնութեան տօնի առիթով ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Թեհրանի բոլոր եկեղեցիներում:

  • Կարծիքների փոխանակում
    Կարծիքների փոխանակում

    Հոկտեմբերի 17-ին թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թ. Հ. թեմի Պատգամաւորական ժողովի ատենապետ Ժոզէֆ Մեհրաբեանին եւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի Ա. ատենապետ Ռոբերտ Բեգլարեանին:

  • Ռոբերտ Բեգլարեան. «Ամենեւին հայոց լեզւի դասաժամի կրճատում չի ենթադրւում»
    Ռոբերտ Բեգլարեան. «Ամենեւին հայոց լեզւի դասաժամի կրճատում չի ենթադրւում»

    Անցնող օրերին կրթական ոլորտին առնչւող խիստ ակներեւ մի հարց մտահոգութեան առարկայ դարձաւ եւ բնականօրէն դրան յաջորդեցին մի շարք արձագանգներ:

    Խօսքը վերաբերում է այն ոչ-պաշտօնական յայտարարութիւններին, ըստ որոնց՝ կրօնի դասաժամերի մէկժամեայ յաւելում է նախատեսւել ի հաշիւ հայոց լեզւի դասաժամի՝ աւելի յստակ այդպիսով ենթադրւում էր հայոց լեզւի դասաժամից մէկ ժամ զեղչում:

  • Հանդիպում՝ Թեհրանի իրաւապահ ուժերի հրամանատար զօրավար Ռահիմիի հետ
    Հանդիպում՝ Թեհրանի իրաւապահ ուժերի հրամանատար զօրավար Ռահիմիի հետ

    Երկուշաբթի՝ սեպտեմբերի 4-ին, աստւածային կրօնների ներկայացուցիչները այցելել են զօրավար Ռահիմիի գրասենեակը շնորհաւորելու նրան՝ Թեհրանի իրաւապահ ուժերի հրամանատարի պաշտօնում նշանակւելու կապակցութեամբ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։