Հա

Համայնք

16/05/2017

Դոկտ. Կարէն Խանլարեան. «Ընտրութիւնների միջոցով է ճշտւում երկրի թէ՛ քաղաքական, թէ՛ տնտեսական, եւ թէ՛ հասարակական ճակատագիրը»

Սիրելի հայրենակիցներ ակտիւ կերպով, ներգործօն մասնակցութեամբ ներկայ գտնւենք ընտրութիւններում, որովհետեւ այս ընտրութիւնների միջոցով է ճշտւում  երկրի թէ՛ քաղաքական, թէ՛ տնտեսական, եւ թէ՛ հասարակական ճակատագիրը, հետեւաբար խնդրանքս է, որ  մեր հայրենակիցները ինչպէս անցեալի, այս անգամ եւս մասնակցեն եւ իրենց քւէն տան յանուն բարգաւաճ Իրանի, յանուն Իրանի զարգացման  եւ արժանապատւութեան

«alikonline.ir» - Մայիսի 19-ին Իրանում կայանալիք նախագահական 12-րդ շրջանի եւ իսլամական քաղխորհուրդների 5-րդ շրջանի ընտրութիւնների կապակցութեամբ Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը հանդէս է եկել հետեւեալ պատգամով: 

«Սիրելի հայրենակիցներ ակտիւ կերպով, ներգործօն մասնակցութեամբ ներկայ գտնւենք ընտրութիւններում, որովհետեւ այս ընտրութիւնների միջոցով է ճշտւում երկրի թէ՛ քաղաքական, թէ՛ տնտեսական, եւ թէ՛ հասարակական ճակատագիրը, հետեւաբար խնդրանքս է, որ մեր հայրենակիցները ինչպէս անցեալի, այս անգամ եւս մասնակցեն եւ իրենց քւէն տան յանուն բարգաւաճ Իրանի, յանուն Իրանի զարգացման եւ արժանապատւութեան: 

Իրանի Իսլամական յեղափոխութեան յաղթանակից յետոյ, արդէն մի քանի տասնեակ տարիներ է, որ ձեւաւորւել է հետեւեալ դիրքորոշումը: Մենք ունենում ենք ակտիւ մասնակցութիւն, պասիւ չենք մնում, սակայն որպէս իրանահայ չենք կարող կողմնորոշւել անբլոկ, որեւէ թեկնածուի օգտին, որովհետեւ իրանահայութիւնը եւս պատկերն է Իրանի հասարակութեանը, հետեւաբար տարբեր տեսակէտներով, տարբեր կարծիքներով մարդիկ ու հոսանքներ կան համայնքում, որոնք քաղաքական զանազան դիրքորոշումներ կարող են ունենալ եւ ունեն: Հետեւաբար չի կարելի ասել ինչ դիրքորոշում կը լինի որոշակիօրէն որեւէ թեկնածուի օգտին եւ սա է հարցի հետաքրքիր կողմը, որովհետեւ իրանահայութիւնն եւս ինչպէս Իրանի ժողովուրդը իր ապագան կապում է տարբեր թեկնածուների քաղաքական ծրագրերի հետ եւ չեմ կարծում ճիշտ լինի, վարւել բացի այդ: Սա չի նշանակում պասիւութիւն, այլ նշանակում է որ մենք կարողանանք մեր խնդիրները եւ պահանջները ներկայացնենք թեկնածուներին, որոնք երկրի հաւանական նախագահները կը լինեն: Այդ առումով էլ թւականիս մայիսի 13-ին ազգային առաջնորդարանում խորհրդակցական հանդիպում տեղի ունեցաւ, որտեղ մասնակցոււմ էին համայնքի գրեթէ քաղաքական բոլոր ակտիւիստները, պատասխանատուները, գիտական հայեացքներ եւ քաղաքական հակումներ ունեցող մարդիկ եւ այդտեղ եւս բոլորը համաձայնւեցին, որ մենք մնանք դրական չէզոքութեան դիրքերում, չկողմնորոշւենք յանուն մէկի: Այդ հանդիպմանը քննարկւեց մեր պահանջագիրը, որը վերջնական ձեւաւորում ստանալով յղւել է տարբեր թեկնածուներին: Պահանջագիրը պարունակում է մեր պահանջները ազգային-պետական մասշտաբով եւ թէ համայնքային հարցերի կապակցութեամբ:

Մէկ անգամ եւս ընտրութիւններին ակտիւ մասնակցութեան կոչ եմ ուղղում»: 

Իսլամական խորհրդարանում
Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր
դոկտ. Կարէն Խանլարեան

Յարակից լուրեր

  • Դոկտ. Կարէն Խանլարեան. «Հայերը լաւ են հասկանում Պաղեստինի ժողովրդի տառապանքները»
    Դոկտ. Կարէն Խանլարեան. «Հայերը լաւ են հասկանում Պաղեստինի ժողովրդի տառապանքները»

    Հայերը լաւ են հասկանում Պաղեստինի ժողովրդի տառապանքները: Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին երէկ՝ յունիսի 8-ին, մայարքաղաքում տեղի ունեցած Ղոդսի օրւայ ցոյցի ժամանակ յայտարարել է Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը՝ յաւելելով, որ սիոնիստական վարչակարգը նպատակ ունի ցեղասպանութեան ենթարկել պաղեստինցիներին:

  • Դոկտ. Կարէն Խանլարեանի եւ Թեմական խորհրդի հանդիպումը՝ ոստիկանութեան յատուկ բաժնի պետի հետ
    Դոկտ. Կարէն Խանլարեանի եւ Թեմական խորհրդի հանդիպումը՝ ոստիկանութեան յատուկ բաժնի պետի հետ

    Վերջին ժամանակներում Թեհրանի Մաջիդիէ (Զէյթուն) քաղաքամասում տեղի ունեցած սերիական գողութիւնների հետեւանքով՝ տուժել էին մեր համայնքի մի շարք հայրենակիցներ եւս, կորցնելով իրենց ունեցւածքի մի մասը: Առաջին օրւանից հարցին հետամուտ է եղել Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորը եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը: Ոստիկանութեան հետեւողական ջանքերի շնորհիւ ձերբակալւել են գողերը եւ այդ մասին իրազեկւել է ազգային իշխանութեանը:

  • Դոկտ. Կարէն Խանլարեան. «Կը յաղթենք, եթէ միակամ լինենք»
    Դոկտ. Կարէն Խանլարեան. «Կը յաղթենք, եթէ միակամ լինենք»

    Կը յաղթանեք, եթէ պարտադրեալ պատերազմի տարիների պէս պահպանենք միակամութիւնը: Այս մասին, ԻՌՆԱ-ի հետ զրոյցում ասել է Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը:

  • Իսլ. խորհրդարանում իրանահայ պատգամաւորների զրոյց-հանդիպումը
    Իսլ. խորհրդարանում իրանահայ պատգամաւորների զրոյց-հանդիպումը

    Իրանի ներքին ու արտաքին քաղաքականութիւնները, տնտեսական խնդիրները, ներհամայնքային հարցերը, Հայաստանի վերջին իրադարձութիւնները, Իրան-Հայաստան յարաբերութիւնները այն թեմաներն էին, որոնք շօշափւեցին երէկ՝ Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան, նաեւ Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորներ դոկտ. Կարէն Խանլարեանի եւ Ժորժիկ Աբրահամեանի կողմից:

  • Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրի խնդրով խորհրդարանի պատգամաւորն ու Թեմական խորհրդի ատենապետը հանդիպել են նահանգապետին
    Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրի խնդրով խորհրդարանի պատգամաւորն ու Թեմական խորհրդի ատենապետը հանդիպել են նահանգապետին

    «Րաֆֆի» համալիրի դատական հարցով հնարաւոր լուծումների առիթով՝ այսօր առաւօտեան, Թեհրանի նահանգապետին են հանդիպել Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։