Հա

Համայնք

18/05/2017 - 10:20

Կոչ նախագահական ընտրութեանց մասնակցութեան

Մեր կոչն է մեր սիրելի ժողովրդին, որ պատասխանատւութեան բարձրագոյն գիտակցութեամբ մասնակցեն նախագահական այս ընտրութեան կատարելով քաղաքացու իր պարտականութիւնը:

Սիրելի հայրենակիցներ, 

Յառաջիկայ ուրբաթ, 19 մայիս 2017 թ.-ի (29 խորդադ 1396) Իրանի Իսլամական Հանրապետութեան համար վճռորոշ մի հանգրւան է: Այդ օրը երկրի ողջ տարածքին տեղի է ունենալու նախագահական ընտրութիւն: Այսինքն ժողովուրդը կոչւած է իր հայեցողութեամբ եւ մեկնելով երկրի բարձրագոյն շահերից, ճիշդ կերպով կողմնորոշւելով իր քւէն տայ ամենաարժանաւորին ու վստահելիին:

Այս առիթով տեղի են ունենալու նաեւ Թեհրանի Քաղաքային Խորհրդի ընտրութիւնները։

Ընտրութիւնների ընթացքը կախեալ է մեր մօտեցումից եւ ինչու չէ նաեւ ընկալումից:

Մեր կոչն է մեր սիրելի ժողովրդին, որ պատասխանատւութեան բարձրագոյն գիտակցութեամբ մասնակցեն նախագահական այս ընտրութեան կատարելով քաղաքացու իր պարտականութիւնը:

Ամէն քաղաքացի փոխադարձ պարտաւորութեամբ կապւած է իր հայրենիքին, որի ամբողջականութեան եւ անվտանգութեան պահպանումն էլ իւրաքանչիւր քաղաքացու նւիրական պարտականութիւնն է:

Կատարենք մեր քաղաքացու պարտականութիւնը եւ հաւատարմութեամբ գործենք ինչպէս թելադրում է մեզ Աստւածաշունչ Մատեանը: 

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

17 Մայիս 2017
Թեհրան

Յարակից լուրեր

  • Թ. Հ. Թ. առաջնորդը շնորհաւորել է Բանակի օրը
    Թ. Հ. Թ. առաջնորդը շնորհաւորել է Բանակի օրը

    Թեհրանի հայոց թեմի առաջնոդը՝ Իրանի Իսլ. Հանրապետութեան Բանակի օրւայ կապակցութեամբ շնորհաւորական ուղերձ է յղել յեղափոխութեան առաջնորդ այաթ. Խամենէիին: Ուղերձում մասնաւորապէս նշւած է. «Մի երկրի եւ նրա ժողովրդի ապահովութեան, խաղաղ կեցութեան, անվտանգութեան երաշխիքը իր բանակն է, քաջ ու մարտունակ բանակը։

  • Կոչ մեր սիրելի ժողովրդին
    Կոչ մեր սիրելի ժողովրդին

    Տօնական այս օրերին, երբ Աւագ Շաբաթւայ խորհրդով ենք ապրում, կոչ եմ անում մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ իրենց անվերապահ մասնակցութիւնը բերեն Իրանի տարբեր շրջաններում տեղի ունեցած աղէտի պատճառով տուն-տեղ կորցրած աղէտահարների համար ընթացքի մէջ եղող հանգանակութեան։

  • Հոգշ. Տ. Զարեհ վրդ. Սարգսեանը Թեհրանում
    Հոգշ. Տ. Զարեհ վրդ. Սարգսեանը Թեհրանում

    Ուրախութեամբ յայտնում ենք, որ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի առաջարկով եւ թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի հրաւէրով Թեհրանում է գտնւում հոգշ. Տ. Զարեհ վրդ. Սարգսեանը:

  • Առաջնորդարանի այցելուներ
    Առաջնորդարանի այցելուներ

    Չորեքշաբթի, 17 ապրիլ 2019 թ.-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց իրանահայ ազգային-հասարակական գործիչ եւ բարերար՝ պրն. Լեւոն Ահարոնեանին եւ գործարար՝ պրն. Րաֆֆիկ Ազարեանին:

  • Հանդիպում ազգային առաջնորդարանում
    Հանդիպում ազգային առաջնորդարանում

    Ապրիլի 29-30-ին, Իրանի Քիշ կղզիում տեղի է ունենալու եօթերորդ տարածաշրջանային միջազգային համագումար, կազմակերպւած Համաշխարհային Առողջապահութեան կառոյցի եւ Թեհրանի Բժշկագիտական համալսարանի ֆակուլտետի:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։