Հա

Համայնք

Շաբաթ, 20 Մայիսի 2017 09:50

Թեմակալ առաջնորդի այցելութիւնը՝ Արցախ եւ Հայաստան

Նոր կառուցւած եւ վերանորոգւած բնակարանների պաշտօնական բացման արարողութեան մասնակցելու համար, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան մայիսի 6-ին մեկնեց Հայաստան եւ ապա Արցախ՝ գլխաւորելով Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան պատւիրակութիւնը, որի մաս էին կազմում Ամերիկայի Արեւմտեան թեմի առաջնորդ գերշ. Տ. Մուշեղ արք. Մարտիրոսեանն ու Ազգային կենտրոնական վարչութեան քաղաքական ժողովի անդամ Տիգրան Ճինպաշեանը։

«alikonline.ir» - Տարիներից ի վեր Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը իր թեմերով Արցախում վերականգնում է Կիչան գիւղի տարածքում մի նոր թաղամաս «Նոր Կիլիկիա» անունով։

Սոյն թաղամասում կառուցւեցին 42 նոր բնակարաններ եւ ամբողջովին վերանոնոգւեցին 50-ից աւելի անմխիթար պայմաններում գտնւող բնակարաններ։ Կառուցւած եւ վերանորոգւած բնակարաններում արդէն բնակւում են նահատակ զինւորների ընտանիքներն ու գիւղի երիտասարդ բազմազաւակ զոյգերը։ 

Նոր կառուցւած եւ վերանորոգւած բնակարանների պաշտօնական բացման արարողութեան մասնակցելու համար, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան մայիսի 6-ին մեկնեց Հայաստան եւ ապա Արցախ՝ գլխաւորելով Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան պատւիրակութիւնը, որի մաս էին կազմում Ամերիկայի Արեւմտեան թեմի առաջնորդ գերշ. Տ. Մուշեղ արք. Մարտիրոսեանն ու Ազգային կենտրոնական վարչութեան քաղաքական ժողովի անդամ Տիգրան Ճինպաշեանը։

Մայիսի 8-ին տեղի ունեցաւ «Նոր Կիլիկիա» թաղամասի նորակառոյց բնակարանների պաշտօնական բացումը: Արարողութեանը մասնակցում էին Արցախի թեմի առաջնորդ գերշ. Տ. Պարգեւ արք. Մարտիրոսեանի եւ Կաթողիկոսութեան Կենտրոնական վարչութեան կրօնական ժողովի անդամներից Թեհրանի թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, Ամերիկայի Արեւմտեան թեմի առաջնորդ գերշ. Տ. Մուշեղ Ս. արք. Մարտիրոսեանը, Թեհրանի թեմի առաջնորդական փոխանորդ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանը, Տիգրան Ճինպաշեանը եւ Թեհրանի պատւիրակութեանը միացած Իրանում Էստոնիայի պատւոյ հիւպատոս Արմէն ՄութաՖեանը, ինչպէս նաեւ՝ Շուշիի ազատագրման 25-ամեակի տօնակատարութիւններին մասնակցելու նպատակով Արցախ ժամանած շուրջ 50 ուխտաւորներ։

Բացման կրօնական արարողութիւնից յետոյ խօսք առաւ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, որը նախ ողջունեց ներկաներին եւ յատկապէս Թեհրանից եւ Ամերիկայից ժամանածներին՝ շեշտելով, որ Ղարաբաղը մի անգամ եւս մեր ժողովրդի զաւակների միաւորման եւ միասնականութեան խորհրդանիշ է դառնում եւ ապա ընթերցեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի օրհնութեան գիրը՝ ուղղւած Արցախի պետութեան եւ ժողովրդին։ Իր օրհնութեան գրում Վեհափառ Հայրապետը բարձրօրէն գնահատում էր Արցախի պետութիւնն ու ժողովուրդը՝ Արցախն օրինակելի երկիր դարձնելու իրենց ճիգի եւ նախանձախնդրութեան համար։ Այս առիթով խօսք առաւ նաեւ շրջանի վարչութեան պետը։ Արարողութեան ներկայ էին նաեւ հոծ թւով հայրենակիցներ եւ պետական այրեր գլխաւորութեամբ Արցախի գիւղտնտեսութեան նախարարի։

Նոյն օրը երեկոյեան Մեծի Տանն Կիլիկիոյ պատւիրակութեանն ընդունեց Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը, որն իր շնորհակալութիւնները յայտնեց Արամ Վեհափառին՝ իր այս ազգաշէն եւ հայրենակերտ ծրագրին համար: Բակօ Սահակեանը գոհունակութեամբ յիշեց նաեւ իրանահայ գաղութին՝ քառօրեայ պատերազմի առիթով կատարած իր նիւթական օժանդակութեան եւ Սեպուհ Սրբազանի անձամբ Արցախ այցելութեան եւ սահման այցելելուն առիթով։

Մայիսի 9-ին պատւիրակութիւնը մասնակցեց Շուշիի ազատագրման առիթով կազմակերպւած պաշտօնական միջոցառումներին եւ առիթ ունեցաւ նաեւ մօտիկից զրուցելու Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան նախագահների եւ պետական այրերի հետ եւ նրանց փոխանցելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան թեմերի զօրակցութիւնն ու բարեմաղթութիւնները հայկական երկու Հանրապետութիւնների ժողովրդին եւ պետութիւններին։

Հայաստան վերադարձին թեմիս առաջնորդը մայիսի 15-ին այցելեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիին:

Թեմակալ առաջնորդին ընկերակցում էր Արմէն ՄութաՖեանը: Հանդիպմանը ներկայ էր նաեւ Վարդան Վարդանեանը։

Առաջնորդ Սրբազան Հայրը այցելեց նաեւ ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանին, որը մի անակնկալ էր վերապահել Սրբազան Հօրը իր ծննդեան 70-ամեակի առիթով: Նախարարն իր գնահատական խօսքերի աւարտին Սրբազան Հօրը պարգեւատրեց Սփիւռքի նախարարութեան ոսկէ մեդալով։

Սրբազան Հայրը յատուկ շնորհակալութիւն յայտնեց յաւելելով որ մենք մեր եկեղեցու, ազգի եւ հայրենիքի խոնարհ սպասաւորներն ենք եւ այն ինչ որ մեր պարտականութիւնն է այն ենք անում։

Երկուշաբթի առաւօտեան թեմիս առաջնորդը այցելեց նաեւ Գիւմրի քաղաքը եւ հանդիպում ունեցաւ Գիւմրիի առաջնորդ գերշ. Տ. Միքայէլ Ս. եպս. Աջապահեանին։

Ս. Էջմիածին իր կեցութեան շրջանին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան յատուկ հանդիպում ունեցաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ եւ նորին սրբութեան հետ զրուցեց երկու կաթողիկոսութիւնների կողմից նշանակւած Սրբադասման Յանձնախմբի յառաջիկայ աշխատանքների մասին. նոյն այս նպատակով առաջնորդ Սրբազան Հայրը հանդիպեց գերշ. Տ. Մկրտիչ Ս. եպս. Պռօշեանի հետ, որպէս իր կողքին համաատենապետ Սրբադասման Յանձնախմբի։

Թղթակից

Յարակից Հրապարակումներ

  • Արցախեան պատկերը «չի նշմարւել»` ի՞նչ արդիւնքով է Լաւրովը լքել Երեւանը
    Արցախեան պատկերը «չի նշմարւել»` ի՞նչ արդիւնքով է Լաւրովը լքել Երեւանը

    Մի՞թէ Ժնեւում Սարգսեան-Ալիեւ հանդիպման կազմակերպիչները մտածում էին, որ երկու երկրների նախագահները պէտք է հանրութեան առջեւ յարաբերութիւններ պարզեն։ «Sputnik» Արմենիայի վերլուծաբան Արման Վանեսքեհեանը վերլուծում է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովի Երեւան ու Բաքու այցերի արդիւնքները։

  • Արցախի դրօշը՝ «Huf»-ի վերնահագուստի վրայ
    Արցախի դրօշը՝ «Huf»-ի վերնահագուստի վրայ

    «Huf» «փողոցային» ոճի հագուստ արտադրող բրենդի աշնանային տեսականիում ներկայացւել է մի վերնահագուստ, որի թեւերին պատկերւած են տարբեր երկրների դրօշներ, այդ թւում՝ Արցախի Հանրապետութեանը:

  • Սրբազան Հայրն ընդունեց Ս. Գէորգ եկեղեցու Եկեղեցական խորհրդի անդամներին
    Սրբազան Հայրն ընդունեց Ս. Գէորգ եկեղեցու Եկեղեցական խորհրդի անդամներին

    Երկուշաբթի 20 նոյեմբեր 2017-ի առաւօտեան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի դահլիճում ընդունեց Ս. Թադէոս-Բարդուղիմէոս եւ Ս. Գէորգ եկեղեցիների Եկեղեցական խորհրդի անդամներին:

  • Քահանայական ձեռնադրութիւն Թեհրանում
    Քահանայական ձեռնադրութիւն Թեհրանում

    Թւականիս նոյեմբերի շաբաթ 18 եւ կիրակի 19 օրերը Թեհրանի թեմի համար յատուկ նշանակութիւն ունեցող եւ հոգեւոր ուրախութեամբ յատկանշւող օրեր հանդիսացան, որոնց ընթացքին երեք հանգրւաններով կատարւեց գաղութիս զաւակներից՝ բարեշնորհ Յովիկ Սարկաւագ Խոսրովեանի քահանայական կարգի կոչման արարողութիւնը, ձեռնադրութիւնն ու օծումը:

  • Սերգէյ Լաւրովը Երեւանում է
    Սերգէյ Լաւրովը Երեւանում է

    ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը նոյեմբերի 20-ին ժամանել է Երեւան:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։