Հա

Համայնք

Կիրակի, 21 Մայիսի 2017 14:20

Սրբազան Հայրը շնորհաւորել է դոկտ. Ռոհանիին՝ Հանրապետութեան նախագահի պաշտօնում վերընտրւելու կապակցութեամբ

Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրութիւններում տարած յաղթանակի եւ նախագահի պաշտօնում վերընտրւելու կապակցութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը շնորհաւորական ուղերձ է յղել Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիին:

«alikonline.ir» - Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրութիւններում տարած յաղթանակի եւ նախագահի պաշտօնում վերընտրւելու կապակցութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը շնորհաւորական ուղերձ է յղել Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիին: Տեղեկացնում է ազգային առաջնորդարանի Հանրային կապը:

«Անհուն ուրախութեամբ լսեցինք Ձերդ վսեմութեան վերընտրութեան բարի լուրը։ Մենք մօտիկից հետեւեցինք ընտրութեան ընթացքին եւ գոհունակութեամբ վկայեցինք ժողովրդի խուռներամ մասնակցութեան, ինչ որ վկայութիւնն էր մի կողմից վստահութեան եւ ապահովութեան, Իրանի Իսլամական Հանրապետութեան նկատմամբ եւ միւս կողմից էլ քւէարկողների, ձեր անձի նկատմամբ ունեցած սիրոյն եւ յարգանքին, որովհետեւ անցեալ չորս տարիներին ձեր ներքին եւ արտաքին ճակատների վրայ արձանագրած աննախընթաց ձեռքբերումները, ժողովրդին յոյս ներշնչեցին եւ մղեցին իրենց քւէները կենտրոնացնելու ձեր անձի վրայ։

Մենք կարծում ենք, որ ձեր յաղթանակը Իրանի Իսլամական Հանրապետութեան յաղթանակն է. այս զգացումներով մենք յանուն մեր իրանահայ ժողովրդին եւ յատկապէս Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան թեմի ժողովրդի եւ մեր բոլոր կառոյցների՝ Պատգամաւորական ժողովի, Կրօնական եւ Թեմական խորհուրդների, Հաշւեքննիչ մարմնի եւ նրանց յարակից մարմինների եւ ժողովականութեան շնորհաւորում ենք ձեզ ձեր վերընտրութեան առիթով մաղթելով, որ յառաջիկայ չորս տարիները ձեր ղեկավարութեամբ լինեն նոր ձեռքբերումների, նւաճումների եւ զարգացումների առիթ։

Ի սրտէ աղօթում ենք ձեր թանկագին անձի առողջութեան, արեւշատութեան եւ նորանոր յաջողութիւնների, ի խնդիր Իրանի Իսլամական Հանրապետութեան իր սիրելի եւ ազնիւ ժողովրդի կեանքի առաւել զարգացման եւ բարգաւաճման։

Աստւածային օրհնութիւններ ձեզ եւ նաեւ ձեր ընտանիքին։ Յաւերժ ապրի Իրանը իր ողջ ժողովրդով»,- մասնաւորապէս նշւած է Սրբազան Հօր ուղերձում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։