Հա

Համայնք

Երկուշաբթի, 22 Մայիսի 2017 10:40

Հայոց Ցեղասպանութեան 102-րդ տարելիցի ոգեկոչում Արաքում

Հայոց Մեծ Եղեռնի 102-րդ տարելիցի առիթով Արաքի փոքրաթիւ հայերը Ապրիլ 24-ի առաւօտեան համախմբւելով Ս. Մեսրոպ եկեղեցու բակում, աղօթելուց յետոյ ծաղիկներ մատուցելով եկեղեցու բակում տեղադրւած Հայոց Մեծ Եղեռնի նահատակների յուշարձանին՝ խնկարկեցին անմեղ զոհերի յիշատակը: Յուշարձանի երկու կողմերում բոցկլտում էին բիւրաւոր նահատակների յիշատակը յաւէրժացնող ջահերը։

Յանձնառու, պարտաճանաչ ու ազգային ոգով տոգորւած հայն անկախ իր թւային պատկերից եւ բնակութեան վայրից երբեք չի մոռանում ազգի հանդէպ ունեցած իր պարտականութիւնը, որը, ինչ խօսք, նոյն պարտաւորութեան զգացողութիւնն է, որը մեր ժողովրդի գոյապայքարի խթանն է հանդիսացել ու պահպանել է մեր ազգային դիմագիծը։

Արաքի հայ համայնքը ինչպէս աշխարհասփիւռ մեր հայրենակիցները կառչած մնալով իր ազգային կրօնական եւ ժողովրդական աւանդոյթներին ու արժէքներին անխտիր նշում է ազգային-կրօնական եւ ժողովրդական բոլոր տօներն ու առիթները, իսկ Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման առիթներով յատկապէս կատարում է լաւագոյնը, պահանջատիրութեան իր ձայնը միցնելով աշխարհասփիւռ հայրենակիցների ձայնին, եւ դատապարտելով քաղաքակիրթ աշխարհի լռութիւնն արդարութիւն է պահանջում Օսմանեան ֆաշիստական պետութեան ժառանգորդ Թուրքիայի բռնապետական կառավարութիւնից։

Հայոց Մեծ Եղեռնի 102-րդ տարելիցի առիթով Արաքի փոքրաթիւ հայերը Ապրիլ 24-ի առաւօտեան համախմբւելով Ս. Մեսրոպ եկեղեցու բակում, աղօթելուց յետոյ ծաղիկներ մատուցելով եկեղեցու բակում տեղադրւած Հայոց Մեծ Եղեռնի նահատակների յուշարձանին՝ խնկարկեցին անմեղ զոհերի յիշատակը: Յուշարձանի երկու կողմերում բոցկլտում էին բիւրաւոր նահատակների յիշատակը յաւէրժացնող ջահերը։

Յիշատակի արարողութիւնն աւարտւեց պահանջատիրական լոզունգներով:

Թղթակցութիւնը՝ ԱՐԱՐԱՏ ՔԵՇԻՇԵԱՆԻ

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։