Հա

Համայնք

Երկուշաբթի, 22 Մայիսի 2017 10:50

Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպանի հանդիպումը Արաք քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Թւականիս ապրիլի 30-ին ՀՀ պետեկամուտների կոմիտէի նախագահ Վարդան Յարութիւնեանը եւ նրա տեղակալները Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի ուղեկցութեամբ Արաք քաղաք կատարած այցի շրջանակում հանդիպեցին նաեւ քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Թւականիս ապրիլի 30-ին ՀՀ պետեկամուտների կոմիտէի նախագահ Վարդան Յարութիւնեանը եւ նրա տեղակալները Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի ուղեկցութեամբ Արաք քաղաք կատարած այցի շրջանակում հանդիպեցին նաեւ քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Համայնքի ներկայացուցիչները յարգելի հիւրերին դիմաւորեցին Ս. Մեսրոպ եկեղեցու շրջափակում, որտեղ հիւրերն աղօթելուց յետոյ շրջեցին եկեղեցու տարածքում գտնւող ժամանակին ազգային աշխոյժ աշխատանքների օրրան հանդիսացող «Արմէն» Մ. Մ. միութեան Սկաուտական բաժանմունքում, միութեան «Երւանդ Ֆռանգեան» գրադարանում եւ մշակութային տան «Նարեկ» սրահում։

Յարգելի հիւրերը նաեւ իրենց յարգանքի տուրքը մատուցեցին եկեղեցու բակում տեղադրւած Հայոց Մեծ Եղեռնի բիւրաւոր նահատակների յիշատակը խորհրդանշող յուշակոթողի առջեւ, ապա շրջեցին Հայոց ազգային երկսեռ «Շարաֆ» դպրոցի արդէն տեւական ժամանակ աշակերտութիւնից թափուր մնացած ընդարձակ ու լուսաւոր դասարաններով, որոնցոմ ժամանակին հայեցի դաստիարակութիւն են ստացել եւ ազգային աշխատանքների ասպարէզ են մտել բազմաթիւ ազգային, հասարակական գործիչներ։

Արաքի հայոց եկեղեցա-դպրոցական հոգաբարձութեան անդամներ Ալբերտ Բուդաղեան, Վարդան Պօղոսեան եւ Բաբգէն Աբրահամեանը Արաքի հայ համայնքի անցեալի մասին տեղեկութիւններ փոխանցելով յարգելի հիւրերին նրանց հիւրնկալեցին ընդունելութեան դահլիճում, ուր Հայուհեաց կրթասիրաց միութեան կողմից պատրաստւել էր ընթրիքի համեստ սեղան, որի շուրջ հարազատ մթնոլորտոմ եւ մտերմիկ զրոյցներով ընթացաւ երեկոն, որից յետոյ մեծարգոյ հիւրերը տպաւորւած եւ գոհունակութեամբ հրաժեշտ տալով հեռացան։

Թղթակցութիւնը՝ ԱՐԱՐԱՏ ՔԵՇԻՇԵԱՆԻ

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։