Հա

Համայնք

25/05/2017

Սրբազան Հայրն Իսլ. յեղափոխութեան առաջնորդին եւ երկրի ղեկավարութեանը շնորհաւորել է Ռամազան ամսւայ կապակցութեամբ

Շնորհաւորական նամակներում Սրբազան Հայրը իր, հայ համայնքի, Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, Կրօնական խորհրդի եւ ազգային առաջնորդարանի անունից շնորհաւորել է Ռամազան ամսւայ ծոմապահութիւնը՝ մաղթելով, որ այն մարդկանց սրտերի, մարդ-Աստւած յարաբերութեան սերտեցման եւ մտքերի ու հոգիների բիւրեղացման առիթ կը հանդիսանայ:  

«alikonline.ir» - Ռամազան ամսւայ կապակցութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը շնորհաւորական նամակներ է յղել Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէիին, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիին, Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանիին, դատական ուժի ղեկավար այաթ. Ամոլի Լարիջանիին, Իսլ. յեղափոխութեան առաջնորդի խորհրդական այաթ. Թասխիրիին, նախարարներին ու վարչակարգի այլ պաշտօնեաներին: Տեղեկացնում է Ազգային առաջնորդարանի դիւանը:

Շնորհաւորական նամակներում Սրբազան Հայրը իր, հայ համայնքի, Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, Կրօնական խորհրդի եւ ազգային առաջնորդարանի անունից շնորհաւորել է Ռամազան ամսւայ ծոմապահութիւնը՝ մաղթելով, որ այն մարդկանց սրտերի, մարդ-Աստւած յարաբերութեան սերտեցման եւ մտքերի ու հոգիների բիւրեղացման առիթ կը հանդիսանայ:

Սրբազան Հայրը վերջում բարձրեալ Աստծուց յաջողութիւն եւ Աստւածային օգնութիւն է հայցել նրանց համար՝ սիրելի Իրանում արդարութեան եւ եղբայրութեան հաստատման համար:

Յարակից լուրեր

  • Ս. Սարգիս մայր եկեղեցու օծման 45-ամեակի առիթով «Հոգեւոր համերգ»
    Ս. Սարգիս մայր եկեղեցու օծման 45-ամեակի առիթով «Հոգեւոր համերգ»

    Թեհրանի Ս. Սարգիս մայր եկեղեցու օծման 45-ամեակի առիթով թւականիս մայիսի 17-ին եկեղեցու յարկի տակ կազմակերպւել էր «Հոգեւոր համերգ»-երեկոյ:

  • Առաջնորդ Սրբազան Հայրն ընդունեց Մակեդոնացի երկու հոգեւորականների
    Առաջնորդ Սրբազան Հայրն ընդունեց Մակեդոնացի երկու հոգեւորականների

    Երեքշաբթի, մայիսի 15-ի կէսօրին, Մակեդոնիայից Թեհրան ժամանած հոգեւորականներ՝ Միլան քահանայ Բորիսովը, Ս. Ստեփանոս մատրան հովիւ եւ փոխտնօրէն գիտութեան ու միջազգային համագործակցութեան բաժանմունքի Աստւածաբանութեան համալսարանում, նաեւ Դէժան քահանայ Բորիսովը քաղաքավարական այցով, այցելեցին Ազգային առաջնորդարան եւ հանդիպեցին թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին:

  • Հանդիպում Թեհրանի 15-րդ շրջանի քաղաքապետի եւ իր օգնականների հետ 
    Հանդիպում Թեհրանի 15-րդ շրջանի քաղաքապետի եւ իր օգնականների հետ 

    Երեքշաբթի, մայիսի 15-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի դահլիճում ընդունեց Թեհրանի 15-րդ շրջանի քաղաքապետ՝ պրն. Վահիդռեզա Մոհամմադին:

  • Եկեղեցականաց համագումար
    Եկեղեցականաց համագումար

    Երկուշաբթի, մայիսի 14-ին, թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան նախագահութեամբ գումարւեց թեմիս Եկեղեցականաց համագումար, ընտրելու համար արժ. Տ. Արսէն քհնյ. Աւետեանին փոխարինող մի անդամ եկեղեցական:

  • Համբարձման տօնակատարութիւն
    Համբարձման տօնակատարութիւն

    Մեր եկեղեցու տօնացոյցի համաձայն, թւականիս հինգշաբթի, մայիսի 10-ը մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի երկինք Համբարձման տօնն էր:

    Այդ ուրախ առիթով Թեհրանի եկեղեցիներում հինգշաբթի առաւօտեան մատուցւեց Քրիստոսի երկինք Համբարձման տօնի առիթով սուրբ պատարագը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։