Հա

Համայնք

Երկուշաբթի, 29 Մայիսի 2017 11:40

«Ակունք»-ի սաները նշեցին՝ Համբարձումը

Շաբաթ, մայիսի 27-ին, «Ակունք» կենտրոնի աշակերտ-ուհիները Համբարձման տօնը նշեցին Հ.Մ.Ա.Կ.-ի Ս. Խաչ մատուռի տարածքում: 

«alikonline.ir», Սիւնէ Ֆարմանեան - Շաբաթ, մայիսի 27-ին, «Ակունք» կենտրոնի աշակերտ-ուհիները Համբարձման տօնը նշեցին Հ.Մ.Ա.Կ.-ի Ս. Խաչ մատուռի տարածքում: 

Օրւայ սկզբում «Ակունք»-ի սաները ուսուցչուհիների եւ ծնողների ընկերակցութեամբ հաւաքւեցին Ս. Խաչ մատուռ: 

Ծրագիրը յագեցած էր տարբեր զւարճանքներով որոնցից էր նախաճաշը, հաւկիթախաղը եւ աւանդական ջանգիւլումի վիճակախաղը: Բաժնի պատասխանատուները մանրակրկիտ պատրաստւել էին արշաւին: Նրանց կողմից իրականացւած հետաքրքիր մտայղացումների եւ նախաձեռնած միջոցառումի արդիւնքում բնութեան գրկում հանգիստը դարձաւ զւարճալի:  

Տօնախմբութեան մաս էր կազմում երգեր, խաղեր ու մրցոյթներ ինչն էլ մեծ խանդավառութեան առիթ դարձաւ «Ակունք»-ի սաների համար: Նրանք վառ տպաւորութիւններով, անմիջական բնութիւնը վայելած զգացումներով վերադարձան տուն:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։