Հա

Համայնք

Երկուշաբթի, 29 Մայիսի 2017 12:50

Մայիս 28-ին նւիրւած՝ ֆիլմի ցուցադրում «Կոմիտաս»-ում

Արւեստը միջոցն է խնկարկելու մեր նախնիների եւ հերոսների յիշատակը, եւ, իհարկէ, ֆիլմը լաւագոյն միջոցն է համախմբւելու, բոլորի սրտում եւ հոգում ներթափանցելու այն թեմայով որոնք մեր ազգին են պատկանում: Հէնց այս գաղափարով էլ երէկ, մայիսի՝ 28-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի սկաուտական միութեան արենուշների հատւածի թիւ 3 խմբի «կինօ ժամ» նախագծի շրջանակում կազմակերպւել էր Մայիս 28-ին նւիրւած՝ ֆիլմի ցուցադրում «Կոմիտաս» սրահում:

«alikonline.ir», Սիւնէ Ֆարմանեան - Արւեստը միջոցն է խնկարկելու մեր նախնիների եւ հերոսների յիշատակը, եւ, իհարկէ, ֆիլմը լաւագոյն միջոցն է համախմբւելու, բոլորի սրտում եւ հոգում ներթափանցելու այն թեմայով որոնք մեր ազգին են պատկանում: Հէնց այս գաղափարով էլ երէկ, մայիսի՝ 28-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի սկաուտական միութեան արենուշների հատւածի թիւ 3 խմբի «կինօ ժամ» նախագծի շրջանակում կազմակերպւել էր Մայիս 28-ին նւիրւած՝ ֆիլմի ցուցադրում «Կոմիտաս» սրահում: 

Ծրագրի սկզբում բացման խօսքով հանդէս եկաւ՝ Նարէ Խալոյեանը: Նա կարեւորութեամբ ընդգծեց, որ Մայիս ամիսը մեր պատմութեան մէջ յիշատակւում է որպէս յաղթանակների ամիս: Այն ապրիլեան սեւ օրերից յետոյ լուսաւորում է մեր պատմութեան էջերը Վանի հերոսամարտերով, Մայիս 9-ով եւ Մայիս 28-ով: Նա իր խօսքն աւարտեց. «Փառք ու պատիւ մեր հերոսներին, փառք ու պատիւ հերոս ծնող մեր ժողովրդին թող որ մեր նոր սերունդները միշտ պատրաստ լինեն կերտելու իրենցը, կերտելու արժանին հայութեան համար, բարձր պահելով անկախութեան գաղափարը»: 

Այնուհետեւ ցուցադրւեց «Կեանք ու կռիւ» ֆիլմը, որի ռեժիսորն է Մհեր Մկրտչեանը: Այն 2016 թւականին նկարահանւած մարդկային արժէքների, ընկերութեան, սիրոյ եւ հայրենասիրութեան մասին պատմող ֆիլմ է: 

«Կեանք ու կռիւ»-ը պատմում է 4 ընկերների եւ նրանց 2 քոյրերի մասին, որոնց ընկերութիւնը սկսւել է դեռեւս դպրոցական տարիներից: 

Դէպքերը զարգանում են 1990-1992 թւականներին: Ֆիլմում ներկայացւած է, թէ այդ տարիներին ինչպէս են դասաւորւել չորս ընկերների եւ նրանց երկու քոյրերի ճակատագրերը: Ֆիլմի 25-ամեայ հերոսները, որոնց ընկերութիւնը սկիզբ է առել դպրոցական տարիներից, ունեցել են տարբեր ճակատագրեր, բայց բոլորի պատմութիւնը մէկն է՝ Ղարաբաղեան պատերազմը:

Հզօր զգացմունքային ֆիլմն անտարբեր չթողնելով հանդիսատեսին՝ յուզեց եւ նրանց մեծ ոգեւորութիւն պատճառեց:

Յարակից Հրապարակումներ

  • Արցախի Խաչմաչ գիւղում տեղի է ունենալու հեղինակային ֆիլմերի ցուցադրութիւն
    Արցախի Խաչմաչ գիւղում տեղի է ունենալու հեղինակային ֆիլմերի ցուցադրութիւն

    Ասկերանի շրջանի իմ հարազատ Խաչմաչ գիւղում յուլիսի 14-16-ը կազմակերպելու ենք հեղինակային ֆիլմերի ցուցադրութիւն, եւ ես այն սկսելու եմ իմ 3 ֆիլմերով: Այս մասին ասել է արցախցի յայտնի կինոռեժիսոր Ջիւան Աւետիսեանը՝ տեղեկացնելով, որ Խաչմաչում, յուլիսի 14-ին, ցուցադրւելու է «Ընդհատւած մանկութիւն» ֆիլմը, յուլիսի 15-ին՝ «Թեւանիկ»-ը եւ 16-ին՝ «Վերջին բնակիչ»-ը:

  • Եկել են Հայաստան ու ենթարկւել քաղաքական հալածանքների
    Եկել են Հայաստան ու ենթարկւել քաղաքական հալածանքների

    «70-ական թւականներին Սովետական միութիւնում երեք արտագաղթային շարժում կար, որոնցից մէկը հայերն էին: Մնացած երկուսը գերմանացիները եւ հրեաներն էին»,- «Առաւօտ»-ի հետ զրոյցում ասաց բանաստեղծ Տիգրան Պասկեւիչեանը: Յուլիսի 8-ին «Յօդւած 3» ակումբում տեղի ունեցաւ նրա եւ Սաթենիկ Ֆարամազեանի հեղինակած ֆիլմի ցուցադրութիւնը, որը 1945-ից մինչեւ 49 թւականն ընկած ժամանակահատւածում հայրենադարձութեան մասին է:

  • Յարութիւն Խաչատրեան.- «Վախենում եմ Հայաստանում ֆիլմերս ցուցադրել, շատ դժւար է ընկալւում»
    Յարութիւն Խաչատրեան.- «Վախենում եմ Հայաստանում ֆիլմերս ցուցադրել, շատ դժւար է ընկալւում»

    Ռեժիսոր, «Ոսկէ ծիրան» փառատօնի գլխաւոր տնօրէն Յարութիւն Խաչատրեանն այս տարի նշում է ծննդեան 60-ամեակը: Ասում է՝ երջանիկ է, որովհետեւ չի կորցրել ո՛չ ընտանիքը, ո՛չ ընկերներին, ինչպէս շատ կինոգործիչներ, որովհետեւ արւեստը դժւար պայքար է։
    Ստեղծագործական բուռն ընթացքից յետոյ 1990-ականների կէսերին ռեժիսորը մեծ դադար վերցրեց. այլ գործերով էր զբաղւած:

  • Յօշոտւած Հայաստան
    Յօշոտւած Հայաստան

    Ճրտգ. Է. Յարութիւնեանը, ֆիլմի ցուցադրումից առաջ, ընդհանուր բացատրութիւններ ներկայացրեց ֆիլմի նկարահանման ժամանակաշրջանի հետ կապւած միջազգային քաղաքական իրավիճակի մասին, նշելով, որ շատերի համար զարմանալի կը թւայ, որ Հոլիվուդում Մեծ Եղեռնի թեմայով 1918 թ. պատրաստւել է ցեղասպանութեանը վերաբերող առաջին կինոժապաւէնը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։