Հա

Համայնք

29/05/2017

Մայիս 28-ին նւիրւած՝ ֆիլմի ցուցադրում «Կոմիտաս»-ում

Արւեստը միջոցն է խնկարկելու մեր նախնիների եւ հերոսների յիշատակը, եւ, իհարկէ, ֆիլմը լաւագոյն միջոցն է համախմբւելու, բոլորի սրտում եւ հոգում ներթափանցելու այն թեմայով որոնք մեր ազգին են պատկանում: Հէնց այս գաղափարով էլ երէկ, մայիսի՝ 28-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի սկաուտական միութեան արենուշների հատւածի թիւ 3 խմբի «կինօ ժամ» նախագծի շրջանակում կազմակերպւել էր Մայիս 28-ին նւիրւած՝ ֆիլմի ցուցադրում «Կոմիտաս» սրահում:

«alikonline.ir», Սիւնէ Ֆարմանեան - Արւեստը միջոցն է խնկարկելու մեր նախնիների եւ հերոսների յիշատակը, եւ, իհարկէ, ֆիլմը լաւագոյն միջոցն է համախմբւելու, բոլորի սրտում եւ հոգում ներթափանցելու այն թեմայով որոնք մեր ազգին են պատկանում: Հէնց այս գաղափարով էլ երէկ, մայիսի՝ 28-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի սկաուտական միութեան արենուշների հատւածի թիւ 3 խմբի «կինօ ժամ» նախագծի շրջանակում կազմակերպւել էր Մայիս 28-ին նւիրւած՝ ֆիլմի ցուցադրում «Կոմիտաս» սրահում: 

Ծրագրի սկզբում բացման խօսքով հանդէս եկաւ՝ Նարէ Խալոյեանը: Նա կարեւորութեամբ ընդգծեց, որ Մայիս ամիսը մեր պատմութեան մէջ յիշատակւում է որպէս յաղթանակների ամիս: Այն ապրիլեան սեւ օրերից յետոյ լուսաւորում է մեր պատմութեան էջերը Վանի հերոսամարտերով, Մայիս 9-ով եւ Մայիս 28-ով: Նա իր խօսքն աւարտեց. «Փառք ու պատիւ մեր հերոսներին, փառք ու պատիւ հերոս ծնող մեր ժողովրդին թող որ մեր նոր սերունդները միշտ պատրաստ լինեն կերտելու իրենցը, կերտելու արժանին հայութեան համար, բարձր պահելով անկախութեան գաղափարը»: 

Այնուհետեւ ցուցադրւեց «Կեանք ու կռիւ» ֆիլմը, որի ռեժիսորն է Մհեր Մկրտչեանը: Այն 2016 թւականին նկարահանւած մարդկային արժէքների, ընկերութեան, սիրոյ եւ հայրենասիրութեան մասին պատմող ֆիլմ է: 

«Կեանք ու կռիւ»-ը պատմում է 4 ընկերների եւ նրանց 2 քոյրերի մասին, որոնց ընկերութիւնը սկսւել է դեռեւս դպրոցական տարիներից: 

Դէպքերը զարգանում են 1990-1992 թւականներին: Ֆիլմում ներկայացւած է, թէ այդ տարիներին ինչպէս են դասաւորւել չորս ընկերների եւ նրանց երկու քոյրերի ճակատագրերը: Ֆիլմի 25-ամեայ հերոսները, որոնց ընկերութիւնը սկիզբ է առել դպրոցական տարիներից, ունեցել են տարբեր ճակատագրեր, բայց բոլորի պատմութիւնը մէկն է՝ Ղարաբաղեան պատերազմը:

Հզօր զգացմունքային ֆիլմն անտարբեր չթողնելով հանդիսատեսին՝ յուզեց եւ նրանց մեծ ոգեւորութիւն պատճառեց:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։