Հա

Համայնք

06/06/2017 - 12:40

Թեհրանահայութեան պատւիրակութիւնը մասնկացեց Էմամ Խոմէյնիի մահւան 28-րդ տարելիցի արարողութեանը

Յունիսի 4-ին, նշւեց Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ հանգուցեալ Էմամ Խոմէյնիի մահւան 28-րդ տարելիցը: Գլխաւոր միջոցառումը տեղի ունեցաւ հանգուցեալ Էմամի դամբարանում, որի ընթացքում ելոյթ ունեցաւ Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէին:

«alikonline.ir» - Յունիսի 4-ին, նշւեց Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ հանգուցեալ Էմամ Խոմէյնիի մահւան 28-րդ տարելիցը: Գլխաւոր միջոցառումը տեղի ունեցաւ հանգուցեալ Էմամի դամբարանում, որի ընթացքում ելոյթ ունեցաւ Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէին:

Ինչպէս տեղեկանում ենք Ազգային առաջնորդարանի հանրային կապից՝ միջոցառմանը, հիւրերի համար նախատեսւած յատուկ օթեակում, պետական այրերից ու Իրանում հաւատարմագրւած օտարերկրեայ դիւանագէտներից բացի ներկայ էին նաեւ Իրանում կրօնական փոքրամասնութիւնների հոգեւոր ու աշխարհիկ ներկայացուցիչները, այդ թւում՝ Թեհրանի հայոց թեմից Թ. Հ. թեմի Թեմական խորհրդի 2-րդ ատենապետ՝ Վարուժ Յովհաննիսեանը, Տ. Գուրգէն քհնյ. Ներսիսեանը, Տ. Մեսրոպ քհնյ. Ռաթէոսեանը, Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը, Հ. Մ. Մ. «Նայիրի» եւ Հ. Մ. «Սիփան» միութիւնների, Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրի ներկայացուցիչները եւ Թ.Հ.Թ.-ի Յարաբերական մարմնի ներկայացուցիչ Արթին Բաբայեանսը:

Յարակից լուրեր

  • Մայիսեան յաղթանակի 100-ամեակին նւիրւած եզրափակիչ ծրագիր
    Մայիսեան յաղթանակի 100-ամեակին նւիրւած եզրափակիչ ծրագիր

    1918 թւականին մարմնաւորւած Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը, որը այս տարի բոլորեց իր 100-ամեակը, թէ՛ Հայաստանում, եւ թէ՛ Սփիւռքում նշանաւորւեց բազմաթիւ միջոցառումներով եւ մի խօսքով հայաշխարհը նշանաւորեց յաղթանակների յաղթանակ Մայիսի 28-ը:

  • Սրբազան Մեղրիկ Բարիքեանը Թեհրանում
    Սրբազան Մեղրիկ Բարիքեանը Թեհրանում

    Ուրախութեամբ յայտնում ենք Թեհրանի հայոց թեմի մեր սիրելի զաւակներին, որ հինգշաբթի, 8 նոյեմբեր 2018-ի առաւօտեան, Թեհրան ժամանեց գերշ. Տ. Մեղրիկ Ս. եպս. Բարիքեանը, թեմիս Քրիստոնէական դաստիարակութեան եւ եկեղեցական աշխատանքների մէջ նեցուկ կանգնելու առաջնորդ Սրբազանին:

  • Հայ Մշակոյթին նւիրւած՝ միջոցառումներ Թեհրանի հայոց թեմում
    Հայ Մշակոյթին նւիրւած՝ միջոցառումներ Թեհրանի հայոց թեմում

    Իւրաքանչիւր տարի հոկտեմբեր ամսի երկրորդ շաբաթը նշանաւորւում է մշակոյթի շաբաթւան նւիրւած միջոցառումներով:

  • Տ. Սեպուհ արք. Սարգսեան. «Շառլ Ազնաւուրը համայն հայութեան դեսպանն էր աշխարհով մէկ»
    Տ. Սեպուհ արք. Սարգսեան. «Շառլ Ազնաւուրը համայն հայութեան դեսպանն էր աշխարհով մէկ»

    Աշխարհահռչակ շանսոնիէ հանգուցեալ Շառլ Ազնաւուրի հոգու խաղաղութեան համար երէկ հոկտ. 7-ի առաւօտեան կիրակնօրեայ ս. պատարագից յետոյ Թեհրանի թեմի բոլոր եկեղեցիներում կատարւել է հոգեհանգստեան արարողութիւն: Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում կրօնական արարողութեանը նախագահեց եւ այդ առիթով քարոզեց Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը:

  • Ֆրանսահայ զբօսաշրջիկների այցն առաջնորդարան
    Ֆրանսահայ զբօսաշրջիկների այցն առաջնորդարան

    Շաբաթ, 25 օգոստոս 2018-ի կէսօրին Ազգային առաջնորդարան այցելեցին մի խումբ Ֆրանսահայ զբօսաշրջիկներ, որոնց մի մասը անդամներ էին «Երկիր եւ մշակոյթ» կազմակերպութեան:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։