Հա

Համայնք

08/06/2017 - 12:10

Թեմակալ առաջնորդը ցաւակցագիր է յղել Իսլ. յեղափոխութեան առաջնորդին

Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողութիւնների կապակցութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը ցաւակցագիր է յղել Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէիին:

«alikonline.ir» - Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողութիւնների կապակցութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը ցաւակցագիր է յղել Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէիին:

Սրբազան Հօր ցաւակցագրում մասնաւորապէս նշւած է.

«Այաթ. Ալի Խամենէի

Առաջնորդ Իրանի Իսլամական Յեղափոխութեան եւ

Հոգեւոր Առաջնորդ Իրանի Իսլամական Հանրապետութեան

Խոր ցաւով լսեցինք անարգ ու դատապարտելի ահաբեկչական յարձակումների լուրը Իսլամական յեղափոխութեան ռահվիրայ եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան հիմնադիր՝ հանգուցեալ Իմամ Խոմէյնու յուշարձան դամբարանի եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան խորհրդարանի-Մեջլիսի վրայ, Ռամազանի ծոմապահութեան այս նւիրական օրերին։

Մօտիկից հետեւեցինք ու հետեւում ենք լուրերին, այն խոր համոզումով, որ մեր երկրի ապահովութեան ու անվտանգութեան հսկող ուժերը արթուն եւ անձնազոհ պիտի ջախջախէին ու ջախջախել են արդէն բոլոր այն ուժերը, որոնք համարձակւում են վրդովել մեր երկրի եւ ժողովրդի խաղաղ կեանքը։

Բուռն կերպով դատապարտում ենք ահաբեկչական այս արարքը եւ յիշեցնում արար աշխարհին որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը ամուր է եւ զօրեղ եւ ինքնավստահօրէն պայքարում է ահաբեկչական շարժումների եւ նրանց ետին գտնւողների դէմ։

Մենք, յանուն մեր ողջ հայ ժողովրդին, մեր զօրակցութիւնն ենք յայտնում ձեզ եւ մեր իրանեան հայրենիքին եւ ի սրտէ աղօթում, որ Աստւած ձեզ շնորհի առողջ, արեւշատ եւ երկար կեանք, որպէսզի կարենաք երկարօրէն ղեկավարել ու առաջնորդել օրհնեալ մեր երկիրը։

Աղօթում ենք անմեղ զոհերի հոգիների խաղաղութեան եւ իրենց ընտանիքների մխիթարութեան համար։ Աղօթում ենք նաեւ վիրաւորների արագ ապաքինման եւ մեր երկրի խաղաղութեան համար։

ԱՂՕԹԱԿՑՈՒԹԵԱՄԲ՝

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ»:

Յարակից լուրեր

  • Հայաստանի Հանրապետութեան դեսպանն այցելեց առաջնորդ Սրբազանին
    Հայաստանի Հանրապետութեան դեսպանն այցելեց առաջնորդ Սրբազանին

    Հինգշաբթի, սեպտեմբերի 12-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան մեծարգոյ պրն. Արտաշէս Թումանեանին:

  • Տ. Սեպուհ արք. Սարգսեան. «Խստիւ դատապարտում ենք նման կայքերում տեղադրւած կեղծ լուրերը»
    Տ. Սեպուհ արք. Սարգսեան. «Խստիւ դատապարտում ենք նման կայքերում տեղադրւած կեղծ լուրերը»

    Իրանական ԶԼՄ-ներից «Ֆարս»-ը վկայակոչելով անյայտ աղբիւրների խօսքերը, հրապարակել է իսլամ ընդունած հայերի մասին մի յօդւած, որում ընդգծումը պահել է Մոհառամեան սգոյ ծէսերին մասնակցելու բերումով «Բուժւած հայ երիտասարդի» վրայ:

  • Հանդիպում կրօնի ուսուցիչների հետ
    Հանդիպում կրօնի ուսուցիչների հետ

    Դպրոցական վերամուտի նախօրեակին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ազգային առաջնորդարանի դահլիճում ընդունեց Թեհրանի մեր դպրոցների կրօնի ուսուցիչներին, ներկայութեամբ Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատու տկն. Շաքէ Եղիայեանի եւ Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի ատենապետ օր. Անի Մանուկեանի։

  • Թ. Հ. Թ. Հայերէնագիտականի տնօրէնը՝ ազգային առաջնորդարանում
    Թ. Հ. Թ. Հայերէնագիտականի տնօրէնը՝ ազգային առաջնորդարանում

    Հինգշաբթի սեպտեմբերի 5-ին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թ.Հ.Թ. Հայերէնագիտական երեկոյեան դասընթացների տնօրէն՝ տկն. Քլարա Աղախանեանին:

  • Այցելութիւն ազգային առաջնորդարան
    Այցելութիւն ազգային առաջնորդարան

    Հինգշաբթի, սեպտեմբերի 5-ին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հ.Մ. «Սիփան» միութեան Վարչութեան եւ Մշակութային յանձնախմբի անդամներին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։