Հա

Համայնք

Շաբաթ, 10 Յունիսի 2017 13:20

Էլպիս Գասպարեանի շնորհիւ կառուցւել է Սարիգիւղի մանկապարտէզի խաղավայրը

Յունիսի 4-ին, ՀՀ Տաւուշի մարզի Սարիգիւղ համայնքում կայացել է վերջերս հիմնանորոգւած մանկապարտէզի խաղավայրի բացման հանդիսաւոր արարողութիւնը, որին ներկայ են եղել բարերար Էլպիս Գասպարեանը համայնքի բնակիչները, եւ մի քանի իրանահայեր:

«alikonline.ir» - Յունիսի 4-ին, ՀՀ Տաւուշի մարզի Սարիգիւղ համայնքում կայացել է վերջերս հիմնանորոգւած մանկապարտէզի խաղավայրի բացման հանդիսաւոր արարողութիւնը, որին ներկայ են եղել բարերար Էլպիս Գասպարեանը համայնքի բնակիչները, եւ մի քանի իրանահայեր: Այս մասին տեղեկացնում է Հ.Մ.Ա.Կ.-ի հանրութեան հետ կապի գրասենեակը: 

Սարիգիւղ համայնքի մանկապարտէզի վերանորոգումը երկար սպասւած իրադարձութիւն է եղել համայնքի բնակիչների համար: Մանկապարտէզը տուժել է թշնամու գնդակներից եւ հետագայ տարիներին էլ չի վերակառուցւել: Մանկապարտէզի վերանորոգման աշխատանքները իրականացրել է իրանահայ բարերար Էլպիս Գասպարեանը որի ջանքերով նաեւ իրականացւել է խաղավայրի կառուցումը: 

Յատկանշական է որ, դպրոցը վերանւանւել բարերարի անւամբ: 

Խաղավայրի բացման արարողութիւնը համայնքի բնակիչների, յատկապէս՝ երեխաների մօտ մեծ ոգեւորութիւն է առաջացրել:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։