Յունիսի 4-ին, ՀՀ Տաւուշի մարզի Սարիգիւղ համայնքում կայացել է վերջերս հիմնանորոգւած մանկապարտէզի խաղավայրի բացման հանդիսաւոր արարողութիւնը, որին ներկայ են եղել բարերար Էլպիս Գասպարեանը համայնքի բնակիչները, եւ մի քանի իրանահայեր:
«alikonline.ir» - Յունիսի 4-ին, ՀՀ Տաւուշի մարզի Սարիգիւղ համայնքում կայացել է վերջերս հիմնանորոգւած մանկապարտէզի խաղավայրի բացման հանդիսաւոր արարողութիւնը, որին ներկայ են եղել բարերար Էլպիս Գասպարեանը համայնքի բնակիչները, եւ մի քանի իրանահայեր: Այս մասին տեղեկացնում է Հ.Մ.Ա.Կ.-ի հանրութեան հետ կապի գրասենեակը:
Սարիգիւղ համայնքի մանկապարտէզի վերանորոգումը երկար սպասւած իրադարձութիւն է եղել համայնքի բնակիչների համար: Մանկապարտէզը տուժել է թշնամու գնդակներից եւ հետագայ տարիներին էլ չի վերակառուցւել: Մանկապարտէզի վերանորոգման աշխատանքները իրականացրել է իրանահայ բարերար Էլպիս Գասպարեանը որի ջանքերով նաեւ իրականացւել է խաղավայրի կառուցումը:
Յատկանշական է որ, դպրոցը վերանւանւել բարերարի անւամբ:
Խաղավայրի բացման արարողութիւնը համայնքի բնակիչների, յատկապէս՝ երեխաների մօտ մեծ ոգեւորութիւն է առաջացրել: