Հա

Համայնք

Կիրակի, 11 Յունիսի 2017 10:20

«Ակունք»-ը՝ ձեռքի աշխատանքների միջազգային օրւայ ցուցահանդէսում 

Ցուցահանդէսին մասնակցում էր «Ակունք» կենտրոնը, որին հրաւիրել էր Թեհրանի քաղաքապետարանի 12-րդ շրջանը: «Ակունք»-ի սաների աշխատանքները ներկայացնում էին կենտրոնի աշխատակիցները եւ սաներից երկուսը՝ Էդւարդ Մատթէոսեանը եւ Անահիտ Ռոստոմեանը:

«alikonline.ir», Սիւնէ Ֆարմանեան - Երէկ յունիսի 10-ին, «Շոհադայէ հաֆթ է թիր» սրահում տեղի ունեցաւ Թեհրանի քաղաքապետարանի եւ Թեհրանի ուսումնադաստիարակչական կենտրոնի համատեղ ցուցահանդէսը, որը նւիրւած էր ձեռքի աշխատանքների միջազգային օրւան: 

Ցուցահանդէսին ներկայ էին Թեհրանի ուսումնադաստիարակչական կենտրոնի տնօրէն դոկտ. Բաղերին, ուսումնադաստիրակչական կենտրոնի վերականգնողական բաժնի փոխտնօրէնը եւ մի շարք այլ պետական այրեր: 

Ցուցահանդէսին մասնակցում էին բազմաթիւ կազմակերպութիւններ այդ թւում, նաեւ՝ «Ակունք» կենտրոնը, որին հրաւիրել էր Թեհրանի քաղաքապետարանի 12-րդ շրջանը: «Ակունք»-ի սաների աշխատանքները ներկայացնում էին կենտրոնի աշխատակիցները եւ սաներից երկուսը՝ Էդւարդ Մատթէոսեանը եւ Անահիտ Ռոստոմեանը: Նրանք արւեստասէր հանրութեանն էին ներկայացնում կենտրոնի սաների ձեռքի աշխատանքները, նկարչութիւնները, եւ այլ արւեստի գործերը: 

Ցուցահանդէսին մասնակցելը կենտրոնի անձնակազմի եւ սաների մեծ ոգեւորութեան պատճառը դարձաւ:

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։