Հա

Համայնք

Երեքշաբթի, 20 Յունիսի 2017 14:20

Միջ-թեմական ժողով՝ ազգային առաջնորդարանում

Ժողովի հիմնական օրակարգն էր կազմակերպում միջ-թեմական երիտասարդական համագումար, որոնելու եւ ուսումնասիրելու այն միջոցները, որոնցով կարելի պիտի լինի երիտասարդներին աւելիով ներգրաւելու մեր ազգային, եկեղեցական, մշակութային կեանքին։

Երկուշաբթի, 19 յունիս 2017 թ.-ի առաւօտեան իրանահայ գաղութի երեք թեմերի թեմակալ առաջնորդների՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի, գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. ՉիՖթճեանի եւ գերպ. Տ. Սիփան ծ. գրդ. Քէչէճեանի ու Թեմական խորհուրդների ատենապետներ՝ պրն. Վարուժան Մինասեանի (Նոր Ջուղա), պրն. Ռուբիկ Ջանանեանի (Թաւրիզ) եւ պարոնայք՝ Ռոբերտ Բեգլարեանի եւ Վարուժ Յովհաննիսեանի ու Թեհրանի հայոց թեմի Կրօնական խորհրդի ատենապետ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանի մասնակցութեամբ տեղի ունեցաւ միջ-թեմական ժողով ազգային առաջնորդարանում։

Ժողովի հիմնական օրակարգն էր կազմակերպում միջ-թեմական երիտասարդական համագումար, որոնելու եւ ուսումնասիրելու այն միջոցները, որոնցով կարելի պիտի լինի երիտասարդներին աւելիով ներգրաւելու մեր ազգային, եկեղեցական, մշակութային կեանքին։

Ժողովը սկսւեց Տէրունական աղօթքով, որից յետոյ Սեպուհ Սրբազանը բարի գալուստ մաղթեց քոյր թեմերի թեմակալ առաջնորդներին եւ Թեմական խորհուրդների ատենապետներին եւ հրաւիրեց ներկաներին միասնաբար խորհելու եւ ծրագրելու յառաջիկային տեղի ունենալիք երիտասարդական համագումարի մասին։

Յետ կարծիքների ու մտքերի փոխանակման որոշւեց համագումարը կազմակերպել Սպահանում 14-16 օգոստոս 2017 թ.-ին, գլխաւոր թեմա ունենալով «Երիտասարդութիւնը իր մարտահրաւէրներով այսօր եւ վաղը»։

Ժողովականները հանգամանօրէն խօսեցին թեմայի շուրջ յատկապէս իրանահայ երիտասարդի ակնկալութիւնները եկեղեցուց եւ ինչու չէ նաեւ հայ երիտասարդի առաքելութեան մասին։ Շեշտւեց նման հանդիպումների կարեւորութիւնը եւ բուռն փափագ յայտնւեց, որ յառաջիկային Թեմական խորհուրդները իրենց ամբողջական կազմերով համատեղ ժողովներ ունենան թեմակալ առաջնորդների նախագահութեամբ։

Ժողովի աւարտին Սեպուհ Սրբազանը ժողովականներին պատւեց յատուկ ճաշով։

Թղթակից

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։