Հա

Համայնք

Կիրակի, 02 Յուլիսի 2017 12:00

Սրբոց Հռիփսիմեանց տօնը Ղազւինում

Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու հաւատքի մեծագոյն վկայուհիներից եւ նահատակներից՝ Սրբոց Հռիփսիմեանց կոյսերի տօնը այս տարի էլ հանդիսաւորապէս յիշատակւեց ու տօնւեց Ղազւին քաղաքի Ս. Հռիփսիմէի անունը կրող եկեղեցում:

Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու հաւատքի մեծագոյն վկայուհիներից եւ նահատակներից՝ Սրբոց Հռիփսիմեանց կոյսերի տօնը այս տարի էլ հանդիսաւորապէս յիշատակւեց ու տօնւեց Ղազւին քաղաքի Ս. Հռիփսիմէի անունը կրող եկեղեցում: 

Այս տարի տեղական հասկանալի պայմանների բերումով, սրբուհիների տօնը մի քիչ յետաձգումով կատարւեց: Սակայն, անցնող տարիների նման այս անգամ էլ թեմիս Կրօնական Խորհրդի կազմակերպութեամբ եւ եկեղեցիների եկեղեցական խորհրդների համագարծակցութեամբ դէպի Ղազւին միօրեայ ուխտագնացութիւնը յաջողապէս իրականացւեց: 

Թւականիս ուրբաթ 30 յունիսի առաւօտեան վաղ ժամերից սկսեալ արդէն ուխտաւորները ժամանել էին Ղազւին եւ լցրել՝ թէ՛ Ս. Հռիփսիմէի եկեղեցին եւ թէ նրա շրջափակը: «Գիշերային» եւ «Առաւօտեան» ժամերգութիւններին հանդիսապետեց առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանը, ընկերակցութեամբ շրջանի այցելու հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանին: Իսկ ժամը 10:00-ին օրւայ հանդիսաւոր ս. պատարագը մատուցեց թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ. Ս. արք. Սարգիսեանը: Պատարագի երգեցողութիւնը կատարեց ուխտագնացութիւնների յատուկ երգեցիկ խումբը, ղեկավարութեամբ՝ տիկ. Օֆիկ Մելիքեանի: 

Ուխտաւորների շարքին ներկայ էր նաեւ Իրանում Հայաստանի մեծարգոյ դեսպան՝ Արտաշէս Թումանեանը իր ազնւափայլ տիկնոջ հետ միասին:

Առաջնորդ Սրբազան Հայրը իր քարոզում ողջունելուց յետոյ Ղազւինի փոքրաթիւ համայնքն ու նրա ներկայացուցիչներին, ներկայ ուխտաւորների հոծ բազմութեանը ու յատկապէս պրն. դեսպանին, մատնանշելով, թէ ի՜նչ ուրախութիւն եւ միաժամանակ հպարտութիւն է, երբ մեր մէջ մշտատեւ ունենք եւ կունենանք ֆիզիկական ներկայութիւնը նաեւ մեր հայրենիքին, յանձինս՝ պարոն դեսպանին, դեսպանութեան եւ դեսպանական կազմին, Նա լայնօրէն անդրադարձաւ Ս. Հռիփսիմեանց կոյսերի կենսագրութեան, ծառայական գործունէութեան եւ նահատակութեան մասին, մէջբերումներ կատարելով մատենագիր հայրերից: Առաջնորդ Սրբազան Հայրն ասաց, թէ Հռիփսիմեանց կոյսերը մեր ժողովրդի քրիստոնէացման պատմութեան մէջ մեծապէս դերակատար են եղել: «Հռիփսիմեանք նահատակւեցին եւ իրենց արիւնով նւիրագործեցին մեր հողը: Ս. Հռիփսիմէն իր նահատակութեամբ դարձաւ խորհրդանիշը արիւնոտ հաւատքին մեր ժողովրդին եւ Հայաստանում քրիստոնէութեան պետականացմանը...: Եւ այսօր նրանց դամբարանների վրայ կառուցւած են Հայոց ճարտարապետութեան կոթող հանդիսացող զոյգ տաճարներ՝ Ս. Հռիփսիմէի եւ Ս. Գայիանէի, որոնք վեհապանծօրէն Էջմիածին քաղաքի մուտքին ողջունում են բոլոր հաւատացեալներին» ասաց Սրբազան Հայրը: 

Մի այլ տեղ իր քարոզում, խօսելով հաւատի, կրօնի եւ ազգային արժէքների նկատմամբ մեր ուխտը վերանորոգելու անհրաժեշտութեան մասին, Սրբազան Հայրը յիշեցրեց, որ մեր քրիստոնէական հաւատը անքակտելիօրէն միախառնւած լինելով մեր ազգային ինքնուրոյնութեանը, դառնում է առանցքը մեր գոյութեան: 

Սրբազան Հայրը քարոզի աւարտում յարգանքով յիշեց բոլոր այն անձաձց, ովքեր Ղազւինի ցաղութում իրենց դերակատարութիւնն ու ծառայական ներդումն են ունեցել թէ՛ եկեղեցաշինութեան եւ թէ՛ ազգային, կրթական ու մշակութային տարածքներում: Նա մի անգամ եւս գնահատեց բոլորի ներկայութիւնը եւ աղօթեց, որ Աստւած բոլորի ուխտը ընդունի, ամէնքի աղօթքին պատասխանի եւ զօրացնի նրանց իրենց քրիստոնյական պատկանելիութեան մէջ: 

Պատարագից յետոյ Առաջնորդ Սրբազան Հայրը մէկ առ մէկ այցելեց  շրջափակում հաւաքւած ուխտաւորներին եւ մտերմօրէն զրուցեց նրանց հետ եւ ապա Ղազւինի եկեղեցադպրոցական հոգաբարձութեան կողմից մատուցւած կէսօրւայ ճաշին մասնակցեց իր ընկերակիցների հետ միասին եւ շուրջ երկու ժամ տեւողութեամբ եղաւ գաղութի ներկայացուցիչների հետ, գլխաւորութեամբ ատենապետ՝ պրն. Վիգէն Բարսեղեանի, եւ իր գնահատանքի ու քաջալերանքի խօսքն ու հայրական օրհնութիւնը փոխանցելուց յետոյ, հրաժեշտ տւեց նրանց ու վերադարձաւ Թեհրան:

Թ. Հ. Թ. Կրօնական խորհուրդ  

Յարակից Հրապարակումներ

  • Սրբազան Հօր պատգամը՝ աշակերտութեան
    Սրբազան Հօր պատգամը՝ աշակերտութեան

    Սիրելի աշակերտ-աշակերտուհիներ,

    Անհուն ուրախութեամբ եւ անկեղծ հպարտութեամբ ողջունում եմ ձեզ բոլորիդ այս առաւօտ, երբ դպրոցական 2017-2018 վերամուտի առաջին այս պահին, լսում էք առաջին զանգն ու ձեզ սիրող տեսուչի, փոխտեսուչի եւ պատասխանատուների ողջոյնի խօսքերը, առաւել, երբ կրկին անգամ, որպէս դասընկերներ՝ տեսնում էք միմեանց որպէս մէկ ընտանիքի անդամներ, ամբողջ մի տարի, միասնաբար սովորելու, զրուցելու եւ խաղալու:

  • 60-ամեայ «Թունեան»-ում հնչեց նոր ուսումնական տարւայ առաջին զանգը
    60-ամեայ «Թունեան»-ում հնչեց նոր ուսումնական տարւայ առաջին զանգը

    Այսօր Իրանի դպրոցներում, այդ թւում, նաեւ, Թեհրանի հայոց դպրոցներում մեկնարկեց նոր ուսումնական տարին:

    Այս տարի Թեհրանի հայոց թեմում դպրոցներ են յաճախելու աւելի քան 2500 աշակերտ-աշակերտուհիներ:

  • Սրբազան Հօր պատգամը՝ դպրոցական տարեմուտի առիթով
    Սրբազան Հօր պատգամը՝ դպրոցական տարեմուտի առիթով

    Շատ սիրելի աշակերտ-աշակերտուհիներ,

    Բարի գալուստ եմ ասում բոլորիդ եւ յաջողութիւն ցանկանում ձեզ: Այսօր դպրոցական տարեշրջանի առաջին օրն է. վստահ եմ, որ շատերդ ուրախութեամբ էք եկել. իսկ տարրական դպրոցի առաջին դասարանի աշակերտները նոր են միանում միւս դասարանցիներին, հետեւաբար հիները նորերին տիրութիւն պէտք է անեն, որովհետեւ մենք բոլորս որպէս հայ դպրոցի աշակերտ-աշակերտուհիներ մի ընտանիքի ենք պատկանում եւ այդ ընտանիքը մեր ժողովուրդն է:

  • Սեպտեմբերի 21-ի առիթով. Հանրապետական մաղթանք՝ Թեհրանի եկեղեցիներում
    Սեպտեմբերի 21-ի առիթով. Հանրապետական մաղթանք՝ Թեհրանի եկեղեցիներում

    այաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի՝ սեպտեմբերի 21-ի առիթով երէկ՝ սեպտեմբերի 22-ին Թեհրանի բոլոր եկեղեցիներում ս. պատարագի ընթացքում, տեղի ունեցաւ Հանրապետական մաղթանք: 

  • Խաչվերացի տօնի առիթով պատարագ, թափօր Անդաստան եւ աւանդական ռեհանի օրհնութիւն «Արարատ»-ի Ս. Խաչ մատուռի շրջափակում
    Խաչվերացի տօնի առիթով պատարագ, թափօր Անդաստան եւ աւանդական ռեհանի օրհնութիւն «Արարատ»-ի Ս. Խաչ մատուռի շրջափակում

    Տարիների գեղեցիկ աւանդութեան համաձայն, թւականիս կիրակի 17 սեպտեմբերի յետմիջօրէի ժամը 4:30-ին, «Արարատ» Մարզաւանի Ս. Խաչ մատուռի շրջափակում տեղի ունեցաւ Խաչվերացի տօնի առիթով սուրբ եւ անմահ պատարագը: Պատարագը մատուցեց արժ. Տ. Վրթանէս քհնյ. Բաբախանեանը: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։