Հա

Համայնք

Կիրակի, 09 Յուլիսի 2017 11:30

Ուխտագնացութիւն Սրբոց Թարգմանչացն՝ Ս. Սահակայ եւ Ս. Մեսրոպայ տօների առիթով

Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցւոյ մեծագոյն սրբեր Ս. Սահակ եւ Մեսրոպի տօնը, այս տարի նշւեց յուլիսի 6-7-ին։ 

Այդ առիթով թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ընկերակցութեամբ առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանի եւ Արաքի այցելու հոգեւոր հովիւ՝ Տ. Գրիգորիս քհնյ. Ներսէսեանի յուլիսի 6-ի առաւօտեան ժամանեց Արաք։

«alikonline.ir» - Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցւոյ մեծագոյն սրբեր Ս. Սահակ եւ Մեսրոպի տօնը, այս տարի նշւեց յուլիսի 6-7-ին։ 

Այդ առիթով թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ընկերակցութեամբ առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանի եւ Արաքի այցելու հոգեւոր հովիւ՝ Տ. Գրիգորիս քհնյ. Ներսէսեանի յուլիսի 6-ի առաւօտեան ժամանեց Արաք։ Տեղեկացնում է ազգային առաջնորդարանի Հանրային կապը:

Սրբազան Հօրը դիմաւորեցին արաքցիները, տեղի ունեցաւ աւանդական աղ ու հացի օրհնութիւն եւ ուխտի աղօթք։ Երեկոյեան մտերմիկ շրջանակում Սրբազան Հայրը լուսաբանական բացատրութիւններ տւեց համայնքային վերջին իրադարձութիւնների մասին։

Յաջորդ օրը առաւօտեան տեղի ունեցաւ սուրբ եւ անմահ պատարագ։ Օրւայ պատարագը մատուցեց առաջնորդ Սրբազան Հայրը։ Սուրբ եւ անմահ պատարագին մասնակցում էին տեղի ժողովուրդն ու Թեհրանից եւ Նոր Ջուղայից ժամանած ուխտաւորները, որոնք եկել էին հաղորդւելու օրւայ խորհրդով եւ թարգմանիչ ու հայոց մտքի լուսաւորիչ վարդապետներ՝ Ս. Սահակ եւ Ս. Մեսրոպի շնչով մի անգամ եւս լուսաւորւելու։ Ս. պատարագի երգեցողութիւնը կատարում էր ուխտագնացութիւնների երգչախումբը։

Թեմիս բարեխնամ առաջնորդը յընթացս սուրբ եւ անմահ պատարագի՝ քարոզի պահին յիշեցրեց, որ հայ ժողովուրդը միշտ պէտք է իր երախտագիտական զգացումները յայտնի հայ գրերի գիւտարար Ս. Մեսրոպ Մաշտոցին ու Ս. Սահակ հայրապետին, որոնք Աստւածաշունչը հայացնելով, պատճառ դարձան Աստծու հետ հայօրէն խօսելուն։ Նաեւ ակնարկեց թէ նրանց մեծ սուրբ գործը հայ ժողովրդին ինքնուրոյնութիւն բաշխելով, փրկեց ձուլման եւ կործանման վտանգից։

Սրբազան Հայրը նաեւ ուխտաւորներին յորդորեց իրենց կեանքում կարեւոր տեղ տան Աստւածաշունչի եւ հայ գրքի ընթերցանութեան, որով վերանորոգած կը լինենք մեր ուխտը սուրբ թարգմանիչների հետ ու այսպիսով վառ կը պահած նրանց խնկելի յիշատակը։

Հայ եկեղեցին այս օրը նշում է հոգեգալստեան չորրորդ կիրակիի յաջորդող հինգշաբթի օրը, հայ գրերը որպէս Ս. Հոգուց եղած յայտնութիւն ընդունելով։ Սրբազան Հօր յատուկ կարգադրութեամբ եւ հովանաւորութեամբ, կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն քաղաքիս վերջին տարիներում ի Տէր հանգչած բնակիչների եւ համօրէն հայորդաց եւ հաւատացելոց հոգւոց հանգստեան համար։

Յաւարտ պատարագի Սրբազան Հայրը խորհրդակցական հանդիպում ունեցաւ համայնքի եկեղեցա-դպրոցական հոգաբարձութեան անդամների հետ, մօտիկից համայնքի դժւարութիւնների հետ ծանօթանալու նպատակով, որին յաջորդեց միասնական սիրոյ ճաշը։ Երեկոյեան Սրբազան Հայրը շարունակեց իր այցելութիւնները եւ ապա հրաժեշտ տւեց քաղաքի բնակիչներին, իր հայրական օրհնանքը եւ բարեմաղթանքները թողնելով նրանց։

Յարակից Հրապարակումներ

  • Սրբազան Հօր պատգամը՝ աշակերտութեան
    Սրբազան Հօր պատգամը՝ աշակերտութեան

    Սիրելի աշակերտ-աշակերտուհիներ,

    Անհուն ուրախութեամբ եւ անկեղծ հպարտութեամբ ողջունում եմ ձեզ բոլորիդ այս առաւօտ, երբ դպրոցական 2017-2018 վերամուտի առաջին այս պահին, լսում էք առաջին զանգն ու ձեզ սիրող տեսուչի, փոխտեսուչի եւ պատասխանատուների ողջոյնի խօսքերը, առաւել, երբ կրկին անգամ, որպէս դասընկերներ՝ տեսնում էք միմեանց որպէս մէկ ընտանիքի անդամներ, ամբողջ մի տարի, միասնաբար սովորելու, զրուցելու եւ խաղալու:

  • 60-ամեայ «Թունեան»-ում հնչեց նոր ուսումնական տարւայ առաջին զանգը
    60-ամեայ «Թունեան»-ում հնչեց նոր ուսումնական տարւայ առաջին զանգը

    Այսօր Իրանի դպրոցներում, այդ թւում, նաեւ, Թեհրանի հայոց դպրոցներում մեկնարկեց նոր ուսումնական տարին:

    Այս տարի Թեհրանի հայոց թեմում դպրոցներ են յաճախելու աւելի քան 2500 աշակերտ-աշակերտուհիներ:

  • Սրբազան Հօր պատգամը՝ դպրոցական տարեմուտի առիթով
    Սրբազան Հօր պատգամը՝ դպրոցական տարեմուտի առիթով

    Շատ սիրելի աշակերտ-աշակերտուհիներ,

    Բարի գալուստ եմ ասում բոլորիդ եւ յաջողութիւն ցանկանում ձեզ: Այսօր դպրոցական տարեշրջանի առաջին օրն է. վստահ եմ, որ շատերդ ուրախութեամբ էք եկել. իսկ տարրական դպրոցի առաջին դասարանի աշակերտները նոր են միանում միւս դասարանցիներին, հետեւաբար հիները նորերին տիրութիւն պէտք է անեն, որովհետեւ մենք բոլորս որպէս հայ դպրոցի աշակերտ-աշակերտուհիներ մի ընտանիքի ենք պատկանում եւ այդ ընտանիքը մեր ժողովուրդն է:

  • Սեպտեմբերի 21-ի առիթով. Հանրապետական մաղթանք՝ Թեհրանի եկեղեցիներում
    Սեպտեմբերի 21-ի առիթով. Հանրապետական մաղթանք՝ Թեհրանի եկեղեցիներում

    այաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի՝ սեպտեմբերի 21-ի առիթով երէկ՝ սեպտեմբերի 22-ին Թեհրանի բոլոր եկեղեցիներում ս. պատարագի ընթացքում, տեղի ունեցաւ Հանրապետական մաղթանք: 

  • Խաչվերացի տօնի առիթով պատարագ, թափօր Անդաստան եւ աւանդական ռեհանի օրհնութիւն «Արարատ»-ի Ս. Խաչ մատուռի շրջափակում
    Խաչվերացի տօնի առիթով պատարագ, թափօր Անդաստան եւ աւանդական ռեհանի օրհնութիւն «Արարատ»-ի Ս. Խաչ մատուռի շրջափակում

    Տարիների գեղեցիկ աւանդութեան համաձայն, թւականիս կիրակի 17 սեպտեմբերի յետմիջօրէի ժամը 4:30-ին, «Արարատ» Մարզաւանի Ս. Խաչ մատուռի շրջափակում տեղի ունեցաւ Խաչվերացի տօնի առիթով սուրբ եւ անմահ պատարագը: Պատարագը մատուցեց արժ. Տ. Վրթանէս քհնյ. Բաբախանեանը: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։