Հա

Համայնք

11/07/2017

Խորհրդակցական հանդիպում՝ վիճայարոյց ֆիլմերի քննարկման նպատակով

Երէկ` յուլիսի 10-ին, խորհրադարանական հարցերի գծով ԻԻՀ մշակոյթի եւ իսլամական լուսաւորութեան նախարարի տեղակալ դոկտ. Սէյէդ Հադի Հոսէյնիի հրաւէրով տեղի ունեցաւ խորհրդակցական հանդիպում, որի ընթացքում հանգամանօրէն քննարկւեցին «Օքսիդան» եւ «Մադար ղալբէ աթոմի» ֆիլմերի բովանդակութեան վիճայարոյց բաժինները։

Տեղեկանք

 

Սիրելի հայրենակիցներ,

Երէկ` յուլիսի 10-ին, խորհրադարանական հարցերի գծով ԻԻՀ մշակոյթի եւ իսլամական լուսաւորութեան նախարարի տեղակալ դոկտ. Սէյէդ Հադի Հոսէյնիի հրաւէրով տեղի ունեցաւ խորհրդակցական հանդիպում, որի ընթացքում հանգամանօրէն քննարկւեցին «Օքսիդան» եւ «Մադար ղալբէ աթոմի» ֆիլմերի բովանդակութեան վիճայարոյց բաժինները։

Հանդիպմանը ներկայ էին Իսլ. խորհրդարանում Թեհրանի պատգամաւորներ դոկտ. Մահմուդ Սադեղին եւ դոկտ. Փարւանէ Սալահշուրին, Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, Կինոյի վերայսկողութեան գծով Իրանի մշակոյթի եւ իսլամական լուսաւորութեան նախարարի տեղակալ դոկտ. Էբրահիմ Դարուղէ Զադէն, «Խանէ սինեմա»-ի տնօրէն Մանուչեհր Շահսաւարին, Կինոյի ցուցադրման արտօնութեան խորհրդի անդամ, կինոպրոդիւսեր Ֆերեշթէ Թահեր Փուրը, «Օքսիդան» ֆիլմի պրոդիւսեր Մանուչեհր Մոհամմադին, «alikonline»-ի խմբագիր Արամ Շահնազարեանը, ազգային-հասարակական գործիչներ Րաֆֆի Փիրումեանն ու Յովսէփ Աւետեանը:

Հանդիպմանը դոկտ. Կարէն Խանլարեանը ներկայացրեց երկու ֆիլմերի հետ կապւած մտահոգութիւններն ու նկատառումները, եւ դրանց թողած բացասական ընկալումներն ու հասարակական հետեւանքներն իրանահայութեան մօտ. «Օքսիդան»-ը, թէեւ իր տեսակի մէջ ստացւած կինոկատակերգութիւն է, այդուհանդերձ, կրօնափոխութեան մասին թիւր տպաւորութիւն է առաջացրել թէ՛ մուսուլման, թէ՛ քրիստոնեայ կինոդիտողների մօտ, եւ Իրանից արտագաղթի երեւոյթի հետ կապւած ապատեղեկատւութիւն է հրամցրել:

Իսկ «Մադար ղալբէ աթոմի» ֆիլմը ուղղակիօրէն անյարգել է եկեղեցական ծառայութեանը կոչւած հայ կնոջ բարոյական կերպարը, ինչն էլ բացարձակապէս չի համապատասխանում իրականութեանը։ Այն ինչ հասարակական յոռի երեւոյթը կարելի էր ներկայացնել առանց նշւած անիրատես մօտեցմամբ:

Տւեալ թերի եւ բացասական մօտեցումներն իրանահայութեան մօտ ստեղծել են հանրային դժգոհութեան ալիք, որի անմիջական հետեւանքներն անտարակոյս կրել եւ կրելու է Իրանի քրիստոնեայ համայնքն իր ամբողջութեամբ»,- ասաց նա։

Կինոյի ոլորտի պատասխանատուները եւ Մանուչեհր Մոհամմադին նշեցին, որ բոլոր թերութիւններով եւ բացթողումներով հանդերձ, կոնկրետ «Օքսիդան» ֆիլմը որեւէ նպատակ չի հետապնդել ծաղրելու կամ անյարգելու քրիստոնէական արժէքներն ու հաւատամքները։ Անդրադառնալով իրանահայութեան մեծ աւանդին եւ վիթխարի դերակատարութեանը երկրի մշակոյթի, յատկապէս` կինոարտադրութեան ասպարէզում, իրենց ցաւն ու ափսոսանքը յայտնեցին ստեղծւած թիւրիմացութեան կապակցութեամբ։

Նրանք տեղեկացրեցին, որ «Մադար ղալբէ աթոմի» ֆիլմն արդէն հանւել է մեծ էկրանից։

Հանդիպման արդիւնքում համաձայնութիւն կայացաւ, որ տնային ցուցադրման ցանցում ներկայանալու համար երկու ֆիլմերն էլ ենթարկւեն որոշակի շտկումների եւ բարեփոխման: Պայմանաւորւածութիւն ձեռք բերւեց նաեւ, որ այսուհետ քրիստոնէութեանն ու հայութեանը վերաբերւող թեմաներով ֆիլմերի նկարահանման համար նախօրօք խորհրդակցութիւններ տեղի ունենան համապատասխան մասնագէտների հետ։

Սիրելի հայրենակիցներ,

Հաշւի առնելով սոյն հանդիպման դրական մթնոլորտը, կառուցողական ընթացքն ու արդիւնաւէտ ելքը դիմում ենք Ձեզ` խնդրի հետ կապւած ապագայ զարգացումների տնօրինումը վստահել ԻԻՀ մշակոյթի եւ իսլամական լուսաւորութեան նախարարութեանը, Իսլ. խորհրդարանում հայ պատգամաւորներին եւ Ազգային իշխանութեանը` հաւաստիացնելով, որ խնդիրը գտնւում է մշտադիտարկման տեսադաշտում եւ վերահսկողութեան ներքոյ։

Վերջում հարկ ենք համարում մեր խորին երախտագիտութեան խօսքն ուղղել իրանահայ համայնքի մշտարթուն եւ սրտցաւ բոլոր անդամներին, ԻԻՀ մշակոյթի եւ իսլամական լուսաւորութեան նախարարութեանը, յանձինս դոկտ. Սալեհիի Ամիրի եւ դոկտ. Հոսէյնիի, որը սրտբացօրէն արձագանգեց իրանահայ համայնքի մտահոգութեանը եւ լայն փորձեր ձեռնարկեց փարատելու ստեղծւած հարցերը։

Երախտագիտութեան խօսք ենք ուղղում նաեւ խորհրդարանի այն պատգամաւորներին, ովքեր հանրային-հասարակական բարձր գիտակցութեամբ, հրապարակայնօրէն մտահոգութիւն յայտնեցին իրանահայութեանը յուզող հարցերի կապակցութեամբ, ապացուցելով, որ իրանահայ համայնքն անքաքտելի եւ լիիրաւ մասնիկն է Իրանի մեծ ժողովրդի:

Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ

հիւսիսային իրանահայութեան պատգամաւորի գրասենեակ

11 յուլիսի 2017 թ., Թեհրան

Յարակից լուրեր

  • Դոկտ. Կարէն Խանլարեան. «Հայերը լաւ են հասկանում Պաղեստինի ժողովրդի տառապանքները»
    Դոկտ. Կարէն Խանլարեան. «Հայերը լաւ են հասկանում Պաղեստինի ժողովրդի տառապանքները»

    Հայերը լաւ են հասկանում Պաղեստինի ժողովրդի տառապանքները: Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին երէկ՝ յունիսի 8-ին, մայարքաղաքում տեղի ունեցած Ղոդսի օրւայ ցոյցի ժամանակ յայտարարել է Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը՝ յաւելելով, որ սիոնիստական վարչակարգը նպատակ ունի ցեղասպանութեան ենթարկել պաղեստինցիներին:

  • Դոկտ. Կարէն Խանլարեանի եւ Թեմական խորհրդի հանդիպումը՝ ոստիկանութեան յատուկ բաժնի պետի հետ
    Դոկտ. Կարէն Խանլարեանի եւ Թեմական խորհրդի հանդիպումը՝ ոստիկանութեան յատուկ բաժնի պետի հետ

    Վերջին ժամանակներում Թեհրանի Մաջիդիէ (Զէյթուն) քաղաքամասում տեղի ունեցած սերիական գողութիւնների հետեւանքով՝ տուժել էին մեր համայնքի մի շարք հայրենակիցներ եւս, կորցնելով իրենց ունեցւածքի մի մասը: Առաջին օրւանից հարցին հետամուտ է եղել Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորը եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը: Ոստիկանութեան հետեւողական ջանքերի շնորհիւ ձերբակալւել են գողերը եւ այդ մասին իրազեկւել է ազգային իշխանութեանը:

  • Դոկտ. Կարէն Խանլարեան. «Կը յաղթենք, եթէ միակամ լինենք»
    Դոկտ. Կարէն Խանլարեան. «Կը յաղթենք, եթէ միակամ լինենք»

    Կը յաղթանեք, եթէ պարտադրեալ պատերազմի տարիների պէս պահպանենք միակամութիւնը: Այս մասին, ԻՌՆԱ-ի հետ զրոյցում ասել է Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը:

  • ՀՅԴ-ն միակամ է
    ՀՅԴ-ն միակամ է

    ՀՅԴ Բիւրոյի հրաւէրով մայիսի 29-ին Երեւանում գումարւեց ՀՅԴ Հայաստանի եւ Սփիւռքի կազմակերպութիւնների ղեկավար մարմինների խորհրդակցական ժողովը։ Ժողովը նոր իրողութիւնների համատեքստում հանգամանալի քննարկման առարկայ դարձրեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, կուսակցութեան վերջին երկամսեայ գործունէութիւնը, ինչպէս նաեւ անդրադարձ կատարեց հնարաւոր քաղաքական զարգացումներին եւ առաջիկայ անելիքներին։

  • Իսլ. խորհրդարանում իրանահայ պատգամաւորների զրոյց-հանդիպումը
    Իսլ. խորհրդարանում իրանահայ պատգամաւորների զրոյց-հանդիպումը

    Իրանի ներքին ու արտաքին քաղաքականութիւնները, տնտեսական խնդիրները, ներհամայնքային հարցերը, Հայաստանի վերջին իրադարձութիւնները, Իրան-Հայաստան յարաբերութիւնները այն թեմաներն էին, որոնք շօշափւեցին երէկ՝ Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան, նաեւ Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորներ դոկտ. Կարէն Խանլարեանի եւ Ժորժիկ Աբրահամեանի կողմից:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։