Հա

Համայնք

Կիրակի, 06 Օգոստոսի 2017 14:25

Հ.Մ.Մ. «Նայիրի» միութեան պարախմբի յաղթանակը՝ «Orange Kobulittie» մրցոյթ-փառատօնում

Հ.Մ.Մ. «Նայիրի» միութեան «Նայիրի» պարախմբի անսամբլը յաղթել է յուլիս ամսին Վրաստանի Քոբուլետի քաղաքում կայացած «Orange Kobulittie» մշակութային մրցոյթ-փառատօնում:

«alikonline.ir»- Հ.Մ.Մ. «Նայիրի» միութեան «Նայիրի» պարախմբի անսամբլը յաղթել է յուլիս ամսին Վրաստանի Քոբուլետի քաղաքում կայացած «Orange Kobulittie» մշակութային մրցոյթ-փառատօնում: Այս մասին տեղեկանում ենք միութեան հանրային կապից:

Մրցոյթը տեղի է ունեցել յուլիսի 27-ին, որին մասնակցել են Վրաստանից, Հայաստանից, Իրանից, Ուկրայինայից եւ Ռուսաստանից երգի, երաժշտութեան եւ պարի խմբեր:

Ընդհանուր ծրագրում ներկայացւել են շուրջ 45 կատարումներ, որոնցից ոչ բոլորն են ունեցել մրցութային բնոյթ:

«Նայիրի» պարախումբը փառատօնին մասնակցել է երեք՝ «Ազգագրական պարերի շարան», «Կանչում եմ» եւ «Իշխանապար եւ Փափուռի» պարերով: Իւրաքանչիւր ներկայացումից յետոյ հանդսատեսը ոգեւորւած եւ բուռն ծափողջոյներով է գնահատել խմբի կատարումները:

Վերջնարդիւնքնում հնարաւոր 75 միաւորից «Նայիրի» պարախումբը վաստակել է 74 միաւոր՝ գրաւելով առաջին հորիզոնականն ու նւաճելով յաղթողի կոչումը: Պարախումբն արժանացել է ոսկէ մեդալի, վակայագրի եւ յուշանւէրի, իսկ իւրաքանչիւր պարուհու շնորհւել է պատւոգիր:

Նշենք, որ «Նայիրի» պարախմբի գեղարւեստական ղեկավարն է Արտաւազդ Աւետիսեանը, իսկ պարուսոյցներն են Մելան Սեֆեանն ու Մերի Աւետիսեանը: Նրանցից բացի մրցոյթ-փառատօնին ներկայ են եղել նաեւ պարի յանձնախմբի անդամներ Հրաչիկ Շահբազեանն ու Սեդա Նազարեանը, իսկ որպէս օժանադկողներ՝ Մայիս Մանուկեանն ու Ռազմիկ Միրզախանեանը: Խմբին ընկերակցել են բոժքոյր Մարի Արզումանեանը եւ միութեան հանրային կապի պատասխանատուն:

Յաղթանակի կապակցութեամբ շնորհաւորում ենք Հ.Մ.Մ. «Նայիրի» միութեանը, յատկապէս՝ պարախմբի անդամներին, նրանց մաղթելով նորանոր յաջողութիւններ եւ յաղթանակներ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։