Հա

Համայնք

Երեքշաբթի, 15 Օգոստոսի 2017 10:10

Ս. Աստւածածնայ տօնը Ռաշտում

Տարիների սովորութեան համաձայն, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի տնօրինումով մեր եկեղեցու տօնացոյցում նշւող Ս. Աստւածածնայ Վերափոխման իսկ թւականից առաջ եւ վերջ երկու հանգրւաններով ուխտագնացութիւններ են կազմակերպւում դէպի հեռաւոր քաղաքներ:

Առ այդ, թւականիս հինգշաբթի-ուրբաթ 10-11 օգոստոսին, երկօրեայ ուխտագնացութիւն էր կազմակերւել դէպի Ռաշտ եւ Անզալի:

Ս. Աստւածածնայ վերափոխման տօնը հանդիսաւոր եւ մեծաշուքով նշւող  տօներից է մեր եկեղեցում, իր մէջ բովանդակող խորհրդի եւ նշանակութեան միտութեան եւ կենսականութեան պատճառով: Դա որովհետեւ անմիջականօրէն առնչւել է մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի մեռելների մարմնաւոր յարութեան եւ երկրի յաւիտենական արքայութեան արժանանալու խոստումին: Մի խոստում, որի յոյսով է ապրում եւ պայքարում իւրաքանչիւր ճշմարիտ քրիստոնեայ հաւատացեալ:

Տարիների սովորութեան համաձայն, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի տնօրինումով մեր եկեղեցու տօնացոյցում նշւող Ս. Աստւածածնայ Վերափոխման իսկ թւականից առաջ եւ վերջ երկու հանգրւաններով ուխտագնացութիւններ են կազմակերպւում դէպի հեռաւոր քաղաքներ:

Առ այդ, թւականիս հինգշաբթի-ուրբաթ 10-11 օգոստոսին, երկօրեայ ուխտագնացութիւն էր կազմակերւել դէպի Ռաշտ եւ Անզալի:

Այս տարի յատուկ կարգաւորումով հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ տեղի ունեցաւ Ռաշտի Ս. Մեսրոպ եկեղեցում:

Առաջնորդ Սրբազան Հօրը ընկերակցում էին առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանն ու շրջանի այցելու հովիւ արժ. Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը:

Հինգշաբթի երեկոյեան առաջնորդ Սրբազան Հայրը այցելեց հանգուցեալի ընտանիքին եւ իր ընկերակիցների հետ միասին նրանց մօտ ընթրիքի հիւրը եղաւ:

Թեհրանից 45 հոգանոց ուխտաւորների մի խումբ էր եկած՝ մասնակցելու եկեղեցական արարողութեանը, որոնք նախ այցելեցին Անզալիի Ս. Աստւածածնի մատուռը, այնտեղ իրենց աղօթքը բարձրացրին առ Աստւած, Աստւածամօր բարեխօսութեամբ եւ ապա եկեղեցու բակում ժամանակ անցկացրին վայելելով հիւրասիրութիւնը եկեղեցական խորհրդներից կազմւած ուխտագնացութիւնների յանձնախմբի:

Յաջորդ օրը, ուրբաթ 11 օգոստոսի առաւօտեան Ս. Մեսրոպ եկեղեցում տեղի ունեցաւ Գիշերային եւ Առաւօտեան ժամերգութիւն, ներկայութեամբ ուխտաւորների, որոնք Անզալիից կանուխ ժամանել էին Ռաշտ:

Ժամերգութիւնից անմիջապէս յետոյ տեղի ունեցաւ Ս. Աստածածնայ Վերափոխման առիթին նւիրւած հանդիսաւոր պատարագը: Պատարագը մատուցեց թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը: Խորանի վրայ պատարագիչ Սրբազանին սպասաւորում էր արժ. Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը:

Սրբազան Հայրն իր քարոզում խօսեց Աստւածամօր տիպարի մասին վեր բերելով նրա մայրական կոչումը եւ դրան առնչւող յատկանիշները, հրաւիրելով բոլորին նմանւել Ս. Կոյսին Մարիամին եւ նրա օրինակին հետեւելով օրհնութիւն դառնալ շրջապատում:

Պատարագի վերջում տեղի ունեցաւ աւանդական խաղողի օրհնութիւնը, որից յետոյ նաեւ յատուկ հոգեհանգստեան արարողութիւն՝ Էդւարդ Յովսէփեանի հոգու համար:

Եկեղեցական արարողութիւնից յետոյ տեղւոյն եկեղեցա-դպրոցական հոգաբարձութիւնը դպրոցի սրահում հիւրասիրեց բոլոր ներկաներին, որտեղ եկեղեցա-դպրոցական յանձնախմբի անունից բարի գալստեան խօսք արտասանեց բժիշկ՝ Արբի Մելիքեանը: Նաեւ այդ առիթով ուխտաւորների անունից երախտագիտութեան եւ շնորհակալութեան խօսք արտասանեց պրն. Էդւարդ Յարութիւնեանը եւ ապա Առաջնորդ Սրբազան Հայրը դարձեալ իր սրտի խօսքն ուղղեց ներկայ ուխտաւորներին եւ ռաշտեցիներին, մեծապէս գնահատելով նրանց հաւատը, եկեղեցական եւ ազգային արժէքների կառչւածութիւնը, պատասխանատւութեան գիտակցութիւնը եւ նւիրական աշխատանքը, որ թէեւ թւով քիչ, բայց մեծ զոհողութեամբ եւ պատրաստակամութեամբ կատարում էին:

Այդ առիթով առաջնորդ Սրբազան Հայրը իրեն ընկերակցողների հետ կէսօրւայ ճաշի հիւրը եղաւ ռաշտեցիներին եւ երեկոյեան հրաժեշտ տալով նրանց վերադարձաւ Թեհրան:

Թ. Հ. Թ. Կրօնական խորհուրդ

Related items

  • Ս. Աստւածածնի Վերափոխման տօնը Սպահանի հայոց թեմի եկեղեցիներում Ս. Աստւածածնի Վերափոխման տօնը Սպահանի հայոց թեմի եկեղեցիներում

    Սուրբ Աստւածածնի Վերափոխման տօնը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղաւար տօներից չորրորդն է եւ Տիրամօրը նւիրւած տօներից ամենահինը։

  • Ս. Աստւածածանի վերափոխման տօնը՝ Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում Ս. Աստւածածանի վերափոխման տօնը՝ Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում

    Հայաստանեայց Առաքելական սուրբ եկեղեցու տաղաւար տօներից ս. Աստւածածնի Վերափոխման տօնի (Խաղողօրհնէք) առթիւ Սուրբ եւ Անմահ պատարագ մատուցւեց Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում՝ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի նախագահութեամբ, կիրակի՝ 2018 թւականի օգոստոսի 12-ի առաւօտեան։ Օրւայ պատարագիչ եւ քարոզիչն էր արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը։ 

  • Ս. Աստւածածնայ Վերափոխման տօնը Սարի-Գորգանում Ս. Աստւածածնայ Վերափոխման տօնը Սարի-Գորգանում

    Թեհրանի թեմի շրջակայ քաղաքների ուխտագնացութիւնների շրջագծում թւականիս հինգշաբթի եւ ուրբաթ 16-17 օգոստոսին Աստւածանայ Վերափոխման տօնի ուրախ առիթով երկօրեայ ուխտագնացութիւն տեղի ունեցաւ դէպի Սարի-Գորգան, կազմակերպութեամբ Թ.Հ.Թ. Կրօնական խորհրդի եւ համագործակցութեամբ Թ.Հ.Թ. Եկեղեցիների եկեղեցական խորհուրդներից կազմւած յատուկ ուխտագնացութեան յանձնախմբին։

  • Ս. Աստւածածնայ տօնը Թեհրանի եկեղեցիներում Ս. Աստւածածնայ տօնը Թեհրանի եկեղեցիներում

    Թւականիս կիրակի 12 օգոստոսի առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ Ս. Աստւածածնի Վերափոխման տօնի առիթով պատարագ:

  • Ս. Աստւածածնայ տօնը Ռաշտ-Անզալիում Ս. Աստւածածնայ տօնը Ռաշտ-Անզալիում

    Շուրջ 40 ուխտաւորներից բաղկացած հանրակառքը հինգշաբթի առաւօտ կանուխ ճանապարհւեց դէպի Ռաշտ: Սոյն ուխտագնացութեանը թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին ընկերակցում էին առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար եպս. Աշգարեանը, շրջանի այցելու հովիւ՝ Արժ. Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը եւ հիւրաբար տիրամայր Սօնա Աշգարեանը:

Image Gallery

{gallery}41343{/gallery}

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Սխալներ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ