Հա

Համայնք

21/08/2017 - 10:30

Ս. Աստւածածնայ Վերափոխման տօնը Սարի եւ Գորգանում

Թւականիս հինգշաբթի եւ ուրբաթ օգոստոսի 17 եւ 18-ին, երկօրեայ ուխտագնացութիւն էր կազմակերպւած դէպի Սարի եւ Գորգան, Թ. Հ. Թ. Կրօնական խորհրդի կողմից եւ համագործակցութեամբ եկեղեցիների Եկեղեցական խորհրդների կազմից կեանքի կոչւած յատուկ ուխտագնացութեան յանձնախմբի:

Ս. Աստւածածնայ Վերափոխման տօնակատարութիւնների վերջին փուլը վերապահւած էր Սարի եւ Գորգանի մեր սիրելի զաւակներին:

Թւականիս հինգշաբթի եւ ուրբաթ օգոստոսի 17 եւ 18-ին, երկօրեայ ուխտագնացութիւն էր կազմակերպւած դէպի Սարի եւ Գորգան, Թ. Հ. Թ. Կրօնական խորհրդի կողմից եւ համագործակցութեամբ եկեղեցիների Եկեղեցական խորհրդների կազմից կեանքի կոչւած յատուկ ուխտագնացութեան յանձնախմբի:

Հինգշաբթի առաւօտեան թեմիս առաջնորդ՝ ցերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, ընկերակցութեամբ առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանի եւ շրջանի այցելու հովիւ՝ արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանի եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչների, յանձինս Հարմիկ Աւետեանի, Արա Գալստեանի եւ Քրիստ Արզումանեանի ժամանեց Սարի եւ դիմաւորւեց տեղւոյն եկեղեցա-դպրոցական հոգաբարձութեան ատենապետ՝ Յովիկ Մարտիրոսեանի եւ նրա ընկերակիցների կողմից: Ապա նրա բնակարանում կարճ ժամանակ անցկացրելուց յետոյ ուղղւեց դէպի Արարատ սրահ, որտեղ հանդիպեց Սարիի հայ համայնքի զաւակների հետ: Ճաշի աւարտին Սրբազան Հայրը սրահի անմիջական կողքին գտնւող գերեզմանատնում յատուկ հոգեհանգստի աղօթք բարձրացրեց Սարիում ննջած հին թէ նոր բոլոր ննջեցեալների հոգիների հանգստի համար: Ապա սրահում պրն. Յովիկ Մարտիրոսեանը յանուն սարիցիների բարի գալստեան խօսք արտայայտեց եւ իր խօսքում նաեւ յայտնեց որոշ մտահոգութիւններ, որոնց լուծման համար յոյս յայտնեց, որ Աստծով Սրբազան Հայրն ու Թեմականի ներկայացուցիչները դրանք հասցնեն առ որ անկէ:

Իր կարգին առաջնորդ Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց ներկաների եւ սարիցիների կատարած աշխատանքը եւ իր քաջալերական խօսքերով մխիթարեց, գօտեպնդեց ու քաջալերեց, որ շարունակեն իրենց ամենօրեայ «պայքարը» նոյն նախանձախնդրութեամբ եւ պատասխանատու գիտակցութեամբ:

Միասնաբար, կէսօրւայ ճաշը կիսելուց յետոյ, համայնքի զաւակներից շատերը առանձնաբար մօտենալով Սրբազան Հօրը իրենց դժւարութիւնների ու տագնապների մասին զեկուցեցին եւ խնդրեցին նրա հայրական աղօթքն ու օրհնութիւնը:

Երեկոյեան Սրբազան Հայրն իր ընկերակիցներով հրաժեշտ տալով սարիցիներին ուղղւեց դէպի Գորգան եւ այնտեղ էլ դիմաւորւեց տեղւոյն եկեղեցա-դպրոցական հոգաբարձութեան անդամների կողմից: Կարճ հանդիպումից յետոյ, իջեւանտցին պանդոկում:

Թեհրանից եկող ուխտաւորների խումբն էլ արդէն ժամանել էր այնտեղ իրենց օրւայ ծրագրի աւարտին: Գիշերը տեղւոյն եկեղեցա-դպրոցական հոգաբարձութիւնը ընթրիքով պատւեց Սրբազան Հօրն ու իր ընկերակիցներին:

Յաջորդ առաւօտ, ուրբաթ 18 օգոստոսի առաւօտեան Ղորուղի Ս. Աստւածածին մատուռում ուխտաւորների ներկայութեամբ տեղի ունեցան գիշերային եւ առաւօտեան ժամերգութիւնները, որից յետոյ սկիզբ առաւ հանդիսաւոր ս. պատարագի թափօրը:

Պատարագը մատուցեց թեմիս առաջնորդ՝ ցերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, որին Խորանի վրայ սպասարկում էր արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը: Սրբազան Հայրն իր քարոզում անդրադառնալով Աստւածածնայ Վերափոխման խորհրդին՝ վեր բերեց ու դրւադեց նրա մայրական տիպարն ու կոչումը եւ դրա միջից խօսեց սիրոյ եւ խաղաղութեան մասին, որոնք անհրաժեշտ սիւներն են հանդիսանում առողջ ընտանիքին, ընկերութեան եւ ողջ աշխարհին, որոնց պակասի եւ անտեսումի պատճառով տուժում եւ մեծապէս տառապում է այսօր ներկայ աշխարհն ու մարդկային ընկերութիւնը, յիշեցրեց Սրբազան Հայրը:

Պատարագի աւարտին եկեղեցու բակում կատարւեց աւանդական խաղողի օրհնութիւնը, որից յետոյ Գորգանի եկեղեցա-դպրոցական հոգաբարձութիւնը տեղւոյն սրահում կէսօրւայ ճաշով հիւրասիրեց թէ Սրբազան Հօրը եւ թէ հիւրերին: Ճաշի ընթացքին խօսք առաւ հոգաբարձութեան ատենապետ՝ Հայկազ Ցոլակեանը եւ յանուն ժողովրդին ու հոգաբարձութեան անդամներին բարի գալուստ մաղթեց եւ մատնանշելով ներկայ տիրող յատուկ մի քանի երեւոյթներ, հրաւիրեց առաջնորդ Սրբազան Հօրը, որ իր հայրական պատգամով խրախուսի եւ քաջալերի շրջանի ներկայ զաւակներին:

Սրբազան Հայրն էլ իր խօսքում պատմական փաստարկներով խօսեց համընդհանուր տիրող դժւարութիւնների մասին եւ յատկապէս մարդկանց առաւել չափով մտահոգող տեղաշարժների մասին: Նա պատճառների եւ հետեւանքների մասին լուսաբանելով մատնանշեց կարեւոր տւեալներ, որոնք կազմում են մեր ժողովրդի հոգեբարոյական եւ ազգային արժէքները եւ դրանց կառչւածութեան եւ պահպանման առումով կատարւած հսկայ եւ միաժամանակ գնահատելի աշխատանքներին եւ թափւած ճիգին, մասնաւորաբար շրջաններում կատարւած: Նա գնահատանքով եւ քաջալերանքով արտայայտւեց եւ թելադրեց, որ բոլորն էլ գործնականօրէն իրենց մասնակցութիւնը բերեն այդ սրբազան աշխատանքին եւ որքան հնարաւոր է սիրով, համերաշխութեամբ եւ համագործակցութեամբ կատարեն աշխատանքները, որպէսզի դրանք արդիւնաբեր լինեն եւ ծառայեն իրենց իսկ նպատակին:

Երեկոյեան, Սրբազան Հայրը հրաժեշտ տալով տեղւոյն հաւատացեալներին ու համայնքի զաւակներին վերադարձաւ Թեհրան:

Թ. Հ. Թ. Կրօնական խորհուրդ

Յարակից լուրեր

  • Այցելութիւն ազգային առաջնորդարան
    Այցելութիւն ազգային առաջնորդարան

    Երկուշաբթի, սեպտ. 16-ին, թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանահայ Գրողների միութեան նախագահ՝ Գարուն Սարգսեանին եւ «Նայիրի» հրատարակչատան տնօրէն՝ Արտոյտ Զոհրաբեանին:

  • Խաչվերացի երեկոյեան պատարագն ու անդաստան թափորը Ս. Խաչ մատուռի շրջափակում
    Խաչվերացի երեկոյեան պատարագն ու անդաստան թափորը Ս. Խաչ մատուռի շրջափակում

    Ի յիշատակ Խաչի գերեդարձին Եկեղեցին հաստատեց Խաչվերացի տօնը, որ բոլոր եկեղեցիները այն տօնում են 14 սեպտեմբերին իսկ մենք հայերս այն տօնում ենք  սեպտեմբերի 14-ի ամենամօտիկ կիրակիին, երբ այն չի համընկնում կիրակի օրւան:

  • Հայաստանի Հանրապետութեան դեսպանն այցելեց առաջնորդ Սրբազանին
    Հայաստանի Հանրապետութեան դեսպանն այցելեց առաջնորդ Սրբազանին

    Հինգշաբթի, սեպտեմբերի 12-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան մեծարգոյ պրն. Արտաշէս Թումանեանին:

  • Տ. Սեպուհ արք. Սարգսեան. «Խստիւ դատապարտում ենք նման կայքերում տեղադրւած կեղծ լուրերը»
    Տ. Սեպուհ արք. Սարգսեան. «Խստիւ դատապարտում ենք նման կայքերում տեղադրւած կեղծ լուրերը»

    Իրանական ԶԼՄ-ներից «Ֆարս»-ը վկայակոչելով անյայտ աղբիւրների խօսքերը, հրապարակել է իսլամ ընդունած հայերի մասին մի յօդւած, որում ընդգծումը պահել է Մոհառամեան սգոյ ծէսերին մասնակցելու բերումով «Բուժւած հայ երիտասարդի» վրայ:

  • Հանդիպում կրօնի ուսուցիչների հետ
    Հանդիպում կրօնի ուսուցիչների հետ

    Դպրոցական վերամուտի նախօրեակին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ազգային առաջնորդարանի դահլիճում ընդունեց Թեհրանի մեր դպրոցների կրօնի ուսուցիչներին, ներկայութեամբ Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատու տկն. Շաքէ Եղիայեանի եւ Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի ատենապետ օր. Անի Մանուկեանի։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։