Հա

Համայնք

Հինգշաբթի, 24 Օգոստոսի 2017 11:30

Միջազգային երկօրեայ համագումար Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի եւ Կրօնների երկխօսութեան կենտրոնի միջեւ

Երկուշաբթի եւ երեքշաբթի օրերին թւականիս օգոստոսի 21 եւ 22-ի ընթացքին Թեհրանի Մշակոյթի եւ Իսլամական հաղորդակցութեան կազմակերպութեան յարկի տակ մեկնարկւեց Կրօնների երկխօսութեան կենտրոնի եւ Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի 9-րդ շրջանի նիստը «Սուրբ գրքերի մեկնութիւնների դերը վայրագութեան կանխարգելման գործում» խորագրով։ 

«alikonline.ir» - Երկուշաբթի եւ երեքշաբթի օրերին թւականիս օգոստոսի 21 եւ 22-ի ընթացքին Թեհրանի Մշակոյթի եւ Իսլամական հաղորդակցութեան կազմակերպութեան յարկի տակ մեկնարկւեց Կրօնների երկխօսութեան կենտրոնի եւ Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի 9-րդ շրջանի նիստը «Սուրբ գրքերի մեկնութիւնների դերը վայրագութեան կանխարգելման գործում» խորագրով։ Տեղեկացնում է ազգային առաջնորդարանի Հանրային կապը: 

Համագումարին մասնակցում էին Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի ներկայացուցիչներ եկած զուիցէրեայից, անգլիայից, գերմանիայից, լիբանանից եւ պակիստանից, Կրօնների երկխօսութեան կազմակերպութեան անդամներ, Ղոմի կրօնագիտութեան համալսարանի տնօրէն դոկտ. Նաւաբը, այաթ. Մոհաղեղ Դամադը, Ի. Ի. Հ. նախագահի փոքրամասութիւնների խնդիրներում յատուկ օգնական հոջ. Իւնէսին եւ Յեղափոխութեան առաջնորդի խորհրդական այաթ. Թասխիրին, թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ընկերակցութեամբ քահանայ հայրերի։

Առաջնորդ Սրբազան Հայրը համագումարի բացման արարողութեան ընթացքին թէ' որպէս Իրանի եւ թէ' Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի անդամ մէջբերելով Ղուրանի եւ Աստւածաշնչից համարներ, կարեւորեց սուրբ գրոց մեկնութեան ճշգրիտ մեկնութիւնները, որոնք մարդոց կառաջնորդեն սիրոյ եւ խաղաղութեան։

Սրբազան Հայրը համագումարի ընթացքին աւելացրեց «Այսպիսի համագումարները այն ժամանակ ազդեցիկ կը լինեն, երբ զանգւածային լրատւական միջոցներով հասանելի կը լինեն հանրութեան, խաղաղութեան եւ ճշմարտութեան սերմերը սերմանելով»։

Սրբազան Հայրը նաեւ յիշեց Լիբանանի ներքին պատերազմը, որի գլխաւոր պատճառները կրօնական լինելուց աւելի քաղաքական էին բայց այսօր Լիբանանի ժողովուրդը միաբանւած ձգտում է երկրի շինութեան ու բարգաւաճման։ Ղուրանի եւ Աստւածաշնչեան ճշմարիտ մեկնութիւնները կարող են ներշնչել խաղաղութեան եւ եղբայրութեան հոգին։ Նաեւ ասաց որ «Մենք բոլորս Աստծոյ սիրոյ ծնունդ ենք եւ պիտի արտացոլենք Նրա պատկերը»։

Հանդիպմանը նաեւ ներկայ էին Ասորի կաթոլիկ քաղդղէական եկեղեցու առաջնորդ՝ Ռամզի Գերմոն։

Համագումարի ընթացքին զեկուցաբեր դասախօսները իրենց խօսքերում շեշտեցին կրօնների սուրբ գրոց ճշգրիտ մեկնութեան կարեւորութիւնը, որով ատակ են տարբեր կրօնների հետեւորդներին մերձեցնելով ստեղծել համատեղ ու խաղաղ համակեցութիւն։ Բոլոր դասախօսները ընդհանուր համաձայնութեամբ, քննադատեցին անհատական եւ լոկ համարային ու ընդհանուր համատեքստից զատ սուրբ գրային մեկնութիւնները, որոնք պատճառ են դառնում վայրագութեան ու բազում անմարդկային ոճիրների։

Այաթ. Թասխիրին շեշտեց իւրաքանչիւր հաւատացեալ իր հարցերի պատասխանները գտնելու համար բաւական է մաքուր սրտով դիմի իր սուրբ գրքի ձայնին։ Ղուրանը ընդհանրապէս մերժում է վայրագութեամբ շաղախւած մթնոլորտը եւ շեշտում է գթութեան եւ Աստւածային ողորմութեան, արդարեւ իսլամ մարդը պարտաւոր է բարեգութ եւ ողորմած Աստծու անունը տալով ընթանալ համամարդկային խաղաղութեան ծիրում։

Հոջ. Իւնէսին նաեւ փոխանցելով Հանր. նախագահի ողջոյնները գնահատեց այս համագումարը ու իր հերթին դատապարտեց վայրագութեան դիմող մարդկանց եւ նրանց որակեց կրօնական, հասարակական եւ հոգեկան շեղւածութիւն ունեցող մարդիկ։

Սրբազան Հայրը, որպէս Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի դիւանի անդամ համագումարի ընթացքում իր նախագահած նիստերի ընթացքին ակնարկեց՝ «Մենք այսօր մի այնպիսի աշխարհում ենք ապրում, որ երկրները, կառավարիչներն ու միջազգային ու ազգային կազմակերպութիւնները մասնագիտական համագումարներ կազմակերպելով դիմադրում են վայրագութեան եւ պատերազմներին»։ Սրբազան Հայրը աւելացրեց, որ տարբեր ցեղերից ու կրօններից մարդիկ երկխօսութեամբ միասնական մտային եզրի հանգելով հասնում են համատեղ ու խաղաղ համակեցութեան։ Սրբազան Հայրը նաեւ պատմութեան դառն պատահարները, տգէտ մարդկանց կողմից սուրբ գրքերի թերի մեկնաբանութեանց արդիւնք համարեց ու նաեւ ասաց. «Երկխօսութիւններ կազմակերպելով զարկ է ստանում փոխհասկացողութիւնն ու հանդուրժողականութիւնը եւ այսպիսով համայնքի մէջ խոր արմատներ է նետում փոխադարձ յարգանքի մշակոյթը»։

Վերջում համագումարը ընդունելով իր բանաձեւը աւարտեց իր աշխատանքը։ 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։