Հա

Համայնք

Երկուշաբթի, 25 Սեպտեմբերի 2017 14:51

Դատապարտելի պատահար Նոր Ջուղայում եւ նողկալի մեկնաբանութիւն «Արաքս Նիւզ»-ի կողմից

Մերօրեայ արագընթաց տեղեկատւութեան դաշտը, թափանցիկութեան պահանջն ու խօսքի ազատութիւնը պարտադրում են որոշ ժամանակ նաեւ անցանկալիօրէն արագ դիրքորոշում, ահա...

Մերօրեայ արագընթաց տեղեկատւութեան դաշտը, թափանցիկութեան պահանջն ու խօսքի ազատութիւնը պարտադրում են որոշ ժամանակ նաեւ անցանկալիօրէն արագ դիրքորոշում, ահա...

Ուրբաթ, սեպտեմբերի 22-ի երեկոյեան Սպահանում յարձակման է ենթարկւել Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանը, երբ թեմի առաջնորդի հետ միասնաբար տուն էին վերադառնում Հայաստանում գումարւած Սփիւռք-Հայաստան 6-րդ խորհրդաժողովից:

Բարեբախտաբար հիւանդանոցից ստացւած տեղեկութիւնների համաձայն պրն. Մինասեանը բուժման մէջ է գտնւում եւ նրա կեանքին վտանգ չի սպառնում, թէեւ լուրջ վնասւածքներ էր ստացել: Ուստի նախեւառաջ ազգային հասարակական գործիչ պրն. Մինասեանին մաղթում ենք շուտափոյթ առողջութիւն եւ յոյս յայտնում, որ օր առաջ ամբողջապէս ապաքինւի եւ պետական՝ ոստիկանական կառոյցներին կը յաջողւի յայտնաբերել ու ձերբակալել նրանց ովքեր ծրագրել ու իրագործել են այս տմարդի գործողութիւնը (ի դէպ՝ յայտնենք, որ վերջին լուրի համաձայն՝ յարձակւողների մեքենավարը (ոչ- հայ քաղաքացի) արդէն իսկ ձերբակալւած է):

Ինչեւէ դէպքը խիստ դատապարտելի է ու արժանի համապատասխան պատժի:

Ու թէեւ բնական է, որ նման դէպքի լուրը լսելով, ամէն ոք փորձում է վերլուծել կամ մեկնաբանութիւններ անել, սակայն, այն ինչ հրապարակել է «Արաքս»-ը՝ նողկալի մակարդակի եւ ինչպէս միշտ՝ անպատասխանատու գործընթաց է:

«Արաքս նիւզ» կայքը իր «Թելեգրամ» եւ «ֆէյսբուք»եան էջում 24 սեպտեմբերի երեկոյան արտացոլում է լրատւութիւնը, փոխելով  նրա «Սպահանի հայոց թեմի ատենապետը ծանր վիրաւորւած տեղափոխւել է հիւանդանոց» խորագիրը՝ աւելացնելով.

«ՀՅԴ-ը նորէ՞ն գործի է անցել» վերնագիրը. եւ անամօթաբար աւելացնում թէ՝ «Համայնքում խօսւում է, որ դէպքը կազմակերպւել է հէնց Հայաստանից, ՀՅԴ-ի ներքին կարգադրութեամբ…» ու շարունակում հիւանդագին յերիւրանքներն (մէկը լինի հարցնի նրանց, որտեղի՞ց այդքան ինֆորմացիան...) :

Իհարկէ համայնքի լայն շրջանակներում գիտեն ու ինչպէս ինքն է ասում, «խօսւում» է, որ «Արաքս»-ը, այսինքն իրականում նրա խմբագիր ոմն Մովսէս Քեշիշեանը երբեմնի «Գաղտնի Բանակ»-ի ինչ որ ենթաթեւի շրջանակին յարող անձ է, որը ատակ է ամէն տեսակի գործընթացով համայնքում սկանդալ առաջացնելու պատւէրներ իրագործել:

Ահաւասիկ, այդ յօդւածով նկատելի է, որ յօդւածագիրը ոչ հետաքրքրւած է Սպահանի ատենապետի առողջական վիճակով, եւ ոչ էլ դէպքի իրական կողմերի յայտնաբերմամբ. այլ այն, որ ոսկեայ առիթ է, ուր կարելի է կեղտոտ ջրից ամէն գնով ձուկ որսալ ու հերթական անգամ հարւածել հիմնականում Հ. Յ. Դաշնակցութեանը:

Սակայն, զարմանալին այն է, որ Քեշիշեանը իր «թերթ»-ով այս անգամ ինչ դրդապատճառով է այսքան արագ ու այդ մակարդակի ապատեղեկատւութիւն իրականացնում. արդեօք կարող է իր այս գործընթացում թաքնւած դրդապատճառը ապատեղեկատւութիւնից աւելին համարե՞լ եւ արդեօք հակատեղեկատւութիւն է.... յուսանք որ ոչ եւ ականատեսը կը լինենք համապատասխան շտկումների ու վերջ կը դրւի համայնքի անդորրը թունաւորող քայլերին:

Վերջում մէկ անգամ եւս մեր վիրաւոր ընկերոջը մաղթում ենք առողջութիւն եւ իրեն, իր միւս ազգային գործընկերներին ու թեմի առաջնորդին վստահեցնում, որ նման տմարդի արարքները, երբ տիրական է օրէնքի եւ արդարութեան գերիշխանութիւնը, կունենան իրենց տրամաբանական հանգուցալուծումը:

 

 

 

Յարակից Հրապարակումներ

  • «Բերքառատ Արցախ» նշանաբանով հեռուստամարաթոնի շրջագծում նւիրահաւաք՝ Նոր Ջուղայում եւ Շահինշահրում
    «Բերքառատ Արցախ» նշանաբանով հեռուստամարաթոնի շրջագծում նւիրահաւաք՝ Նոր Ջուղայում եւ Շահինշահրում

    Շրջանի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ եւ ՀՅԴ «Ռուբէն» երիտասարդական միութեան կազմակերպութեամբ, հինգշաբթի՝ 2017 թւականի նոյեմբերի 23-ի երեկոյեան ժամը 7։30-ից, Նոր Ջուղայում եւ առաջին անգամը լինելով Շահինշահրում, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ծիրում կազմակերպւեց թելեթոն-նւիրահաւաք։

  • Այցելութիւն Նոր Ջուղայի եկեղեցիներին
    Այցելութիւն Նոր Ջուղայի եկեղեցիներին

    Հինգշաբթի՝ 2017 թւականի նոյեմբերի 16-ի առաւօտեան, Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան վարչութեան նախաձեռնութեամբ այցելութիւն էր կազմակերպւել Նոր Ջուղայի եկեղեցիներին: Նշեալ Միութեան անդամները Վարչութեան ուղեկցութեամբ առաւօտեան հանրակառքով մեկնեցին դէպի Նոր Ջուղա՝ այցելելու այնտեղի պատմական եկեղեցիները:

  • Աշնանային տօնավաճառ՝ Նոր Ջուղայում
    Աշնանային տօնավաճառ՝ Նոր Ջուղայում

    Կազմակերպութեամբ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Երէցների միաւորի, ուրբաթ՝ նոյեմբերի 10-ին, միութեան հանդիսութիւնների դահլիճում տեղի ունեցաւ Աշնանային վաճառք, որտեղ վաճառքի էր հանւել միաւորի անդամուհիների ձեռամբ՝ աշնանային մրգերից ու բանջարեղէններից պատրաստւած եւ գեղեցիկ փաթեթաւորած թխւածքեղէն, թթւեղէն, մրգանուշ, ճթնի եւ այլ պահածոներ:

  • Աւստրիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ եւ Իրանում Աւստրիայի դեսպանի այցը Ս. Ամենափրկիչ վանք
    Աւստրիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ եւ Իրանում Աւստրիայի դեսպանի այցը Ս. Ամենափրկիչ վանք

    Պետական հրաւէրով Իրան ժամանած Աւստրիայի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Միշայիլ Լին Հարթը, Իրանում Աւստրիայի դեսպան Շտեֆան Շուլթզը եւ դեսպանատան աշխատակիցները, չորեքշաբթի՝ նոյեմբերի 1-ի կէսօրին՝ ժամը 2-ին, այցելեցին Ս. Ամենափրկիչ վանք:

  • «Երիտասարդութիւնը յանձնառութեան եւ նորացման ուղիներում» խորագրով իրանահայ թեմերի երիտասարդական խորհրդաժողովը՝ Նոր Ջուղայում
    «Երիտասարդութիւնը յանձնառութեան եւ նորացման ուղիներում» խորագրով իրանահայ թեմերի երիտասարդական խորհրդաժողովը՝ Նոր Ջուղայում

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի յանձնարարութեան համաձայն, իրանահայ թեմերի «Երիտասարդութիւնը յանձնառութեան եւ նորացման ուղիներում» խորագիրը կրող երիտասարդական խորհրդաժողովը տեղի ունեցաւ հինգշաբթի եւ ուրբաթ՝ 2017 թւականի հոկտեմբերի 26-ին եւ 27-ին, Նոր Ջուղայում՝ մասնակցութեամբ 18-ից 30 տարեկան շուրջ 80 երիտասարդների՝ Թաւրիզից, Ուրմիայից, Թեհրանից, Շահինշահրից եւ Նոր Ջուղայից։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։