Հա

Համայնք

25/09/2017

Սպահանի հայոց թեմի Ազգային առաջնորդարանի դիւանի հաղորդագրութիւնը

Ուրբաթ՝ թւականիս սեպտեմբերի 22-ին, երբ Հայաստանից Նոր Ջուղա էին ժամանում Հայաստան-Սփիւռք համահայկական խորհրդաժողովին մասնակցած ՍպահանիՀայոց Թեմի պատւիրակութեան անդամները, այդ թւում Թեմական Խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանը, վերջինս գիշերւայ ժամը10-ի սահմաններում իր բնակարանի մուտքի առջեւ յարձակման է ենթարկւում անյայտանձանց կողմից, ովքեր մահակով եւ սուրզէնքով վիրաւորւում են նրան եւ դիմում փախուստի:

 

Հաղորդագրութիւն

Ուրբաթ՝ թւականիս սեպտեմբերի 22-ին, երբ Հայաստանից Նոր Ջուղա էին ժամանում Հայաստան-Սփիւռք համահայկական խորհրդաժողովին մասնակցած Սպահանի Հայոց Թեմի պատւիրակութեան անդամները, այդ թւում Թեմական Խորհրդի ատենապետՎարուժ Մինասեանը, վերջինս գիշերւայ ժամը 10-ի սահմաններում իր բնակարանի մուտքի առջեւ յարձակման է ենթարկւում անյայտանձանց կողմից, ովքեր մահակով եւ սուրզէնքով վիրաւորւում են նրան եւ դիմում փախուստի: Մինչ այդ յանցագործները փորձումեն յարձակւել նաեւ Առաջնորդարանի ինքնաշարժի վրայ, որը Վարուժ Մինասեանին բնակարան էր տեղափոխում: Նշենք որ նոյն ինքնաշարժով տեղափոխւելիս է եղել նաեւ թեմիս թեմակալ Առաջնորդ գեր. Տ. Սիփան Ծ.Վրդ. Քեչեջեանը, այդուհանդերձ հակառակտարածւած լուրերի, Հայր Սուրբը եւ վարորդը յարձակման թիրախ չեն դարձել եւ նրանց ու ինքնաշարժին որեւէ վնաս չի պատճառւել:

Վարուժ Մինասեանը անմիջապէստեղափոխւել է հիւանդանոց եւ կատարւել ենառաջին օգնութեան եւ միւս բուժումները: Նրաառողջական վիճակն այժմ գոհացուցիչ է եւ նաայսօր դուրս է գրւել հիւանդանոցից ուտեղափոխւել է իր բնակարան:

Կատարւած յանցագործութեան կապակցութեամբ յարուցւել է դատական գործեւ դէպքի հանգամանքները պարզելու համարընթանում է հետաքննութիւն՝ պատկանմարմինների կողմից, որոնց միջոցով որոշբացայայտումներ կատարւել են, սակայն քննութեան ընթացքը չխանգարելունպատակով առայժմ հրապարակումներ չենկատարւում:

Թեմիս Թեմակալ Առաջնորդը, ժողովականութիւնը եւ մարմինները դատապարտելով այս եւ նման օրինակ յանցագործ արարքները, յայտնում են որանհրաժեշտ է չտրւել որոշ լրատւամիջոցների տարածած սխալ եւ անստոյգ տեղեկութիւններին եւ մեկնաբանութիւններին,եւ որ հարկաւոր է սպասել մինչեւ քննութեան ընթացքի աւարտը, որպէսզի հնարաւոր լինիճշգրիտ տեղեկութիւններ փոխանցելհանրութեանը: 

 

Դիւան Ազգային Առաջնորդարանի

Սպահանի Հայոց Թեմի Ս. Ամենափրկիչ Վանք

Նոր Ջուղա- Սպահան

25 սեպտեմբերի 2017 թ.

 

 

Յարակից լուրեր

  • Հարցազրոյց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի հետ՝ թեմում իր երկամեայ ծառայութեան մասին
    Հարցազրոյց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի հետ՝ թեմում իր երկամեայ ծառայութեան մասին

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի հայրական տնօրինումով, 2016 թւականի սեպտեմբերին, Սպահանի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ նշանակւեց Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, ով 2017 թւականի մայիսին, Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական Ժողովի որոշմամբ ընտրւեց որպէս թեմի հոգեւոր առաջնորդ: Յետագայում, 2018 թւականի ապրիլի 15-ին, Անթիլիասում, դարձեալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի տնօրինումով, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան երեք այլ միաբան հայրերի հետ միասին, գերպ. Հայր Սուրբն արժանացաւ եպիսկոպոսական ձեռնադրութեան:

  • Ծաղկազարդ տօնի եւ Դռնբացէքի արարողութիւնները՝ Սպահանի հայոց թեմի եկեղեցիներում
    Ծաղկազարդ տօնի եւ Դռնբացէքի արարողութիւնները՝ Սպահանի հայոց թեմի եկեղեցիներում

    Ծաղկազարդը՝ Քրիստոսի Երուսաղէմ կատարած յաղթական մուտքի յիշատակման տօնը՝ հանդիսութեամբ նշւեց Նոր Ջուղայի Ս. Մինաս, Ս. Ստեփանոս, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եւ Ս. Յովհաննու Կարապետ ու Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցիներում, կիրակի՝ մարտի 25-ի առաւօտեան։

  • Ցաւակցագիր
    Ցաւակցագիր

    Մեծ կսկիծով մամուլից իմացանք այն ողբերգական լուրը, որ պատահել է անցնող առաւօտեան ժամը 08:50-ին, երբ «Ասեման» աւիաընկերութեան Թեհրան-Եասուջ չւերթն իրականացնող ինքնաթիռը կործանւել է Թեհրանի «Մեհրաբադ» օդանաւակայանը լքելուց 50 րոպէ անց:

  • Սուրբ Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօները նշւեցին Նոր Ջուղայի եկեղեցիներում
    Սուրբ Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօները նշւեցին Նոր Ջուղայի եկեղեցիներում

    Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների նախատօնակի՝ Ճրագալոյցի ս. պատարագը մատուցւեց Նոր Ջուղայի  Ս. Ստեփանոս, Ս. Նիկողայոս, Ս. Ներսէս եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում, ուրբաթ՝ 2018 թւականի յունւարի 5-ի երեկոյեան ժամը 5:00-ին:

  • Սպահան նահանգի ուսումնա-դաստիարակութեան գերատեսչութեան տնօրէնի հանդիպումը Ազգային իշխանութեան հետ
    Սպահան նահանգի ուսումնա-դաստիարակութեան գերատեսչութեան տնօրէնի հանդիպումը Ազգային իշխանութեան հետ

    2017 թւականի նոյեմբերի 13-ի առաւօտեան ուսումնա-դաստիարակութեան Սպահանի գերատեսուչ պրն. Ղաէդիհան գերատեսչութեան զանազան բնագաւառների տեղակալների ընկերակցութեամբ այցելեց Ս. Ամենափրկչեան վանք: Պատւիրակութեանն առաջնորդարանի «Ծաղկեայ» դահլիճում ընդունեցին թեմակալ առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, Թեմական եւ Կրթական խորհուրդների ատենապետերն ու անդամները եւ Կրօնական խորհրդի ներկայացուցիչները:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։