Հա

Համայնք

26/12/2017 - 13:20

Սրբազան Հայրը՝ Թեհրանի քաղխորհրդի նիստի ընթացքում. «Իրանը եղել է, եւ է՛ տարբեր կրօնների հետեւորդների հայրենիքն ու երկխօսութեան եւ գոյակցութեան երկիր»

Այսօր` դեկտեմբերի 26-ի առաւօտեան Թեհրանի քաղխորհրդի հրաւէրով Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի գլխաւորած պատւիրակութիւնը, որի կազմում էին Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչներ Վարուժ Յովհաննիսեանը, Արմինէ Սեթխանեանը եւ Զօրիկ Կարապետեանը, Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Գէորգ Վարդանեանը եւ Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեանը, այցելեցին Թեհրանի քաղխորհուրդի շէնք, որտեղ ներկայ գտնւեցին քաղխորհրդի հերթական՝ 33-րդ նիստին:

«alikonline.ir», Ս. Ֆարմանեան - Այսօր` դեկտեմբերի 26-ի առաւօտեան Թեհրանի քաղխորհրդի հրաւէրով Թ. Հ. Թ. Առաջնորդ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի գլխաւորած պատւիրակութիւնը, որի կազմում էին Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչներ Վարուժ Յովհաննիսեանը, Արմինէ Սեթխանեանը եւ Զօրիկ Կարապետեանը, Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Գէորգ Վարդանեանը եւ Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեանը, այցելեցին Թեհրանի քաղխորհուրդի շէնք, որտեղ ներկայ գտնւեցին քաղխորհրդի հերթական՝ 33-րդ նիստին:

Քաղխորհրդարանում պատւիրակութեանն ընդունեցին խորհրդի նախագահ Մոհսեն Հաշեմին եւ անդամները: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, քաղխորհրդի նախագահը բոլոր ներկաների անունից շնորհաւորեց Սուրբ Ծննդեան եւ Ամանորի տօների կապակցութեամբ՝ նշելով. «Անժխտելի է կրօնական փոքրամասնութիւնների, յատկապէս՝ իրանահայ համայնքի դերակատարութիւնն Իրանի պատմութեան տարբեր փուլերում, այդ թւում՝ յեղափոխութեան յաղթանակի, պարտադրեալ պատերազմի եւ այսօր երկրի շինարարութեան ասպարէզներում»:

Սրբազան Հայրն, էլ իր հերթին ողջունելով ներկաներին իր շնորհակալական խօսքերն յայտնեց ընդունելութեան կապակցութեամբ:

Իր խօսքերում նա յիշեցրեց, որ պատմութեան ողջ ընթացքում խաղաղութիւնն ու արդարութիւնը կեանքի են կոչւել միայն այն ժամանակ, երբ Աստւածային կրօնների հետեւորդների մօտ թեւածել է երկխօսութիւնը, փոխադարձ սէրն ու յարգանքը:

«Իրանի պատմութիւնը վկայում է, որ Իրանում մարդկութիւնն իր կեանքի ամենահին ժամանակներից սկսեալ տարբեր կրօնների հետեւորդները միասին ապրել ու գործել են եւ համատեղ գոյակցութեամբ, փոխադարձ սիրով եւ յարգանքով վկայել են իրենց Սուրբ գրքերի բովանդակութեան ճշմարտացիութիւնը»,- ասաց Սրբազան Հայրն՝ ընդգծելով, որ այսօր էլ Իրանում կրօնների եւ յատկապէս միաստւածային կրօնների հետեւորդները վայելում են իսլամական սահմանադրութեամբ իրենց տրւած ազատութիւնը՝ իրենց անձնական իրաւունքների գործադրութեամբ:

«Իրանը եղել է, եւ է՛ տարբեր կրօնների հետեւորդների հայրենիքն ու երկխօսութեան եւ գոյակցութեան երկիր: Դժբախտաբար դուրսի աշխարհն անգիտակից է այս իրողութեանը»,- նշեց նա:

Խօսելով Երուսաղէմի շուրջ ստեղծւած իրավիճակի մասին, թեմակալ առաջնորդը նշեց, որ սիրոյ եւ խաղաղութեան ծննդավայր Բեթղեհէմն իր շրջակայքով, այս օրերին ճգնաժամային վիճակում է գտնւում, որի պատճառը Միացեալ Նահանգների դեսպանատունը Թել Աւիւից Երուսաղէմ փոխադրելու մասին նախագահ Թրամփի որոշումն է: 

«Միացեալ Նահանգների նախագահի տխրահռչակ եւ անարդար որոշումը, իր երկրի դեսպանատան Թել Աւիւից փոխադրութիւնը Երուսաղէմ, անտեսելով միջազգային ամէն տեսակ կարգ ու կանոն, ամբողջ աշխարհի արդարամիտ ժողովուրդներին նոր մարտահրաւէրների առաջ դրեց»,- նշեց թեմակալ առաջնորդը:

«Այստեղ ուզում ենք կարեւորութեամբ նշել, որ քրիստոնէական աստւածաբանութեան մէջ հինկտակարանեան Իսրայէլը դադարեց գոյութիւն ունենալ այն օրւանից, երբ մերժեց Քրիստոսին ընդունել իբրեւ մարգարէների կողմից խոստացւած Մեսիա եւ Օծեալ Տէր: Հետեւաբար Պաղեստինը պաղեստինցի ժողովրդի երկիրն է, եւ Երուսաղէմը նրա մայրաքաղաքը. սխալ է ասել, որ Երուսաղէմը հնուց ի վեր Իսրայէլի մայրաքաղաքն է եղել»,- ընդգծեց նա:

Սրբազան Հայրը նշեց, որ տօնական այս օրերին աշխարհն առաւել քան երբեւէ խաղաղութեան, սիրոյ եւ հաճութեան կարիքն ունի: Նա Աստծուց՝ աշխարհի, Մերձաւոր Արեւելքի եւ Իրանի ժողովրդի համար խաղաղութիւն խնդրեց:

Վերջում, Քաղխորհրդի անդամ Մոհամմադ Ջաւադ Հաղշենասնը մօտենալով պատւիրակութեանը, ողջունեց նրանց եւ շնորհաւորեց Սուրբ Ծննդեան եւ Ամանորի տօների կապակցութեամբ եւ կարեւորեց Թեհրանի բոլոր քաղաքացիների ներգրաււածութիւնը քաղաքի ղեկավարման գործում:

Յարակից լուրեր

  • Սրբազան Հօր շնորհաւորանքը Նոռուզի առիթով
    Սրբազան Հօր շնորհաւորանքը Նոռուզի առիթով

    Շատ սիրելի հայրենակիցներ՝ քոյրեր, եղբայրներ

    Մօտալուտ Նոր տարւայ - Նոռուզի - տօնի առիթով սրտանց շնորհաւորում եմ ձեզ եւ մաղթում բոլորիդ Աստծու օրհնութիւններով լեցուն կեանք։

  • Այցելութիւն ազգային առաջնորդարան
    Այցելութիւն ազգային առաջնորդարան

    Կիրակի, մարտի 17-ին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան նորակառոյց շէնքի ներքնայարկի սրահի բացման արարողութեան յանձնախմբի անդամներին:

  • Հոգեհանգստեան արարողութիւն հանգուցեալ Տ. Մեսրոպ Բ պատրիարքի հոգու խաղաղութեան համար
    Հոգեհանգստեան արարողութիւն հանգուցեալ Տ. Մեսրոպ Բ պատրիարքի հոգու խաղաղութեան համար

    Կիրակի, 17 մարտ 2019-ի առաւօտեան, յընթացս ս. պատարագի, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում կատարւեց հանդիսաւոր հոգեհանգստեան յատուկ արարողութիւն նորոգ հանգուցեալ Կ. Պոլսոյ Ս. Աթոռի գահակալ Տ. Մեսրոպ Բ պատրիարք Մութաֆեանի հոգու խաղաղութեան համար։

  • Գիր դատապարտութեան եւ զօրակցութեան
    Գիր դատապարտութեան եւ զօրակցութեան

    Աշխարհի խաղաղասէր ու աստւածավախ ողջ մարդկութիւնը ցնցւեց ի լուր Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչական այն գործողութիւնները, որոնց զոհ գնացին ուրբաթօրեայ աղօթասաց աւելի քան 50 անմեղ հաւատացեալներ, որոնք իրենց մզկիթներում Աստծուն փառաբանելու ընթացքի մէջ էին։

  • Այցելութիւն Հայ ակումբ
    Այցելութիւն Հայ ակումբ

    Հինգշաբթի, 14 մարտ 2019 թ.-ի կէսօրին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան ընկերակցութեամբ Թեմական խորհրդի ատենապետ պրն. Ռոբերտ Բեգլարեանի եւ Հայ ակումբի վերականգնումի շտապի ատենապետ պրն. Նորայր Արամեանի այցելեց Հայ ակումբ վերահասու լինելու, մինչ այդ կատարւած աշխատանքներին։

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։