Հա

Համայնք

11/11/2013 - 10:30

Հոգեհանգստեան արարողութիւն՝ ի յիշատակ հանգուցեալ ուսուցիչ-ուսուցչուհիների

Թեհրանի Հայ Ուսուցիչների միութեան նախաձեռնութեամբ, թւականիս նոյեմբերի 1-ին Թեհրանի Ս. Գէորգ եկեղեցում մատուցւեց ս. պատարագ եւ հոգեհանգստեան արարողութիւն, ի յիշատակ հանգուցեալ հայ ուսուցիչ-ուսուցչուհիների: Արդէն աւանդոյթի վերածւած այս յիշատակի միջոցառումը իւրաքանչիւր տարի իրականացւում է Ս. Թարգմանչաց տօնին եւ Հայ մշակոյթին նւիրւած մէկամսեայ միջոցառումների աւարտին:

Թեհրանի Հայ Ուսուցիչների միութեան նախաձեռնութեամբ, թւականիս նոյեմբերի 1-ին Թեհրանի Ս. Գէորգ եկեղեցում մատուցւեց ս. պատարագ եւ հոգեհանգստեան արարողութիւն, ի յիշատակ հանգուցեալ հայ ուսուցիչ-ուսուցչուհիների:
Արդէն աւանդոյթի վերածւած այս յիշատակի միջոցառումը իւրաքանչիւր տարի իրականացւում է Ս. Թարգմանչաց տօնին եւ Հայ մշակոյթին նւիրւած մէկամսեայ միջոցառումների աւարտին:
Ս. Պատարագը եւ հոգեհանգստեան արարողութիւնը կատարեց Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը:
Հոգեհանգստեան արարողութեան ընթացքում յիշատակւեց 2013-ի ընթացքում իրենց մահկանացուն կնքած ուսուցիչներ՝ Լեւոն Գ. Մինասեանի, դոկտ. Մեսրոպ Բալայեանի, Վանուհի Մանուկեանի, Իշխան Թորոսեանի, Աշուղ Լալայեանի, Ֆենիս Մինասեան-Մաստեանի, Օժենիկ Յարութիւնեան-Արզումանեանի եւ Հայկ Շիրինեանի անունները:
131111d02aԿրօնական արարողութիւնից յետոյ՝ եկեղեցու բակում կազմակերպւել էր միջոցառում:
Օրւայ բացման խօսքով հանդէս եկաւ միութեան նախագահ Տանիա Վարդանեանը: Հայ ուսուցչի առաքելութեան եւ դերի մասին, համապարփակ բանախօսութեամբ հանդէս եկաւ «Ռոստոմ» ազգ. տղ. տարրական դպրոցի ուսուցչուհի Հիլդա Յարութեան-Ստեփանեանը:
Նա իր արտայայտութիւնների մի բաժնում, ասաց. «Անցեալի ուսուցիչների կատարած աշխատանքների արդիւնքում դաստիարակւել են մեր սերնդակից ուսուցիչները: Ուսուցիչը չի մահանում, նրա արիւնը հոսում է երիտասարդ սերունդի եւ երիտասարդ սերունդին պատկանող ուսուցիչների երակներում:
Արարողութեանը ներկայ էր Թեհրանի հայոց թեմի Կրթական խորհրդի ատենապետ Նորայր Մեհրաբեանը: Նա կարեւորութեամբ անդրադարձաւ հայ ուսուցչի առաքելութեանը եւ գնահատանքով արտայայտւեց կազմակերպւած միջոցառման համար:
Օրւայ արտայայտւողներից էր վաստակաւոր ուսուցիչ՝ Ջանի Զարգարեանը:

131111d02b

Հոգեպարար այս միջոցառումը յագեցած էր գեղարւեստական կատարումներով, ուր ասմունքներով հանդէս եկան համալսարանի ուսանող՝ Մինէ Նազարեանը եւ «Ռոստոմ» դպրոցի աշակերտ Նոյ Նազարեանը:
Վերջում կազմակերպւել էր ընդունելութիւն:

Թղթակից

Յարակից լուրեր

  • Ճրագալոյցի եւ Ս. Յարութեան պատարագները Թեհրանի եկեղեցիներում
    Ճրագալոյցի եւ Ս. Յարութեան պատարագները Թեհրանի եկեղեցիներում

    Քրիստոսի մահը եւ Նրա մեռելներից յարութիւնը կազմում են քրիստոնէական կրօնի ու հաւատի գլխաւոր երկու սիւները:

    Քրիստոսի հրաշափառ Յարութեան ուրախ տօնի առիթով, թւականիս շաբաթ 20 ապրիլի երեկոյեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ Ճրագալոյցի պատարագը, հաւատացեալների հոծ բազմութեամբ եւ ներկայութեամբ:

  • Յիշատակ տասն կուսանաց
    Յիշատակ տասն կուսանաց

    Տասը կոյսերի յիշատակին նւիրւած խորհրդաւոր օրւայ առիթով, թւականիս երեքշաբթի ապրիլի 16-ի երեկոյեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ տասը կոյսերին նւիրւած յիշատակի արարողութիւնը:

  • Թեհրանի հայոց թեմի երիտասարդները մասնակցեցին միջազգային միջեկեղեցական երիտասարդական համագումարին
    Թեհրանի հայոց թեմի երիտասարդները մասնակցեցին միջազգային միջեկեղեցական երիտասարդական համագումարին

    22-26 մարտին, Միջին Արեւելքի Եկեղեցիների խորհուրդի, Լիբանանի եկեղեցիների եւ Թեզէի միաբանութեան կազմակերպութեամբ, Լիբանան հիւրընկալեց Միջազգային միջեկեղեցական երիտասարդական մի համագումար, որին իրենց մասնակցութիւնը բերին 44 երկրներից ժամանած առաւել քան 1600 երիտասարդներ։

  • Սրբոց Ղեւոնդեանց քահանայից տօնի ոգեկոչում Թեհրանի հայոց թեմում
    Սրբոց Ղեւոնդեանց քահանայից տօնի ոգեկոչում Թեհրանի հայոց թեմում

    Երեքշաբթի, 26 փետրւար 2018 թ.-ին տօնն էր Սրբոց Ղեւոնդեանց քահանայիցն: Սոյն տօնը, տօնն է նաեւ քահանայութեան: Այս առիթով, նոյն օրը հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում։  

  • «Ալիք»-ը հիւրընկալեց Թեհրանի հայ ուսուցիչների միութեանը
    «Ալիք»-ը հիւրընկալեց Թեհրանի հայ ուսուցիչների միութեանը

    Հայ մամուլի տարի եւ «Ալիք»-ի բաց դռները համայնքի միութիւնների, դպրոցների եւ կառոյցների դիմաց: Ահաւասիկ այս առիթով երէկ՝ փետրւարի 6-ի կէսօրին «Ալիք»-ն իր յարկի տակ հիւրընկալեց Թեհրանի հայ ուսուցիչների միութեան վարչութեան եւ միութեան անդամ ուսուցչուհիներին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։