Հա

Համայնք

06/05/2013

Երեւան, «Արմէնպրես» - ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմը ապրիլի 28-ին «CBS» հեռուստաալիքով ունեցած իր ելոյթում յայտարարել է, որ Սիրիայի նկատմամբ Վաշինգտոնի անգործութիւնը կարող է պատերազմի յանգեցնել ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ, ինչպէս նաեւ՝ Սիրիայի տրոհման,- հաղորդել է «Արմէնպրես»-ը: Աւելի վաղ ԱՄՆ-ի իշխանութիւնները յայտարարել են, որ սիրիական հակամարտութեան ընթացքում քիմիական զէնք է կիրառւել. Բարաք Օբամայի վարչակազմը նման գործողութիւնները «կարմիր գիծ» է համարում Բաշշար Ասադի վարչակարգի համար: Բայց, Վաշինգտոնն այն կարծիքի է, թէ նախնական գնահատականները բաւարար չեն անյապաղ գործողութիւններ սկսելու համար:

«Եթէ մենք անվճռականօրէն գործենք Սիրիայի նկատմամբ, պատերազմ կը ստանանք Իրանի դէմ»,- յայտարարել է Գրեհեմը: Նրա կարծիքով՝ «Սիրիայի նկատմամբ անգործութիւնը» Իրանը կընդունի որպէս այն բանի նշան, որ ԱՄՆ-ը ամենայն լրջութեամբ չի վերաբերւում Իրանի միջուկային ծրագրին:
Սենատորը նաեւ յայտարարել է, որ սիրիական պետութիւնը մինչեւ տարեվերջ կարող է փլուզւել եւ վերածւել «ահաբեկիչների դրախտ»-ի, եթէ ԱՄՆ-ը չփոխի իր քաղաքականութիւնը՝ Սիրիայի կառավարութեան եւ ընդդիմութեան միջեւ ծաւալւած հակամարտութեան նկատմամբ:
Սիրիայի իշխանութիւնները կտրականապէս մերժում են ԱՄՆ-ի այն մեղադրանքները, թէ սիրիացի ապստամբների դէմ քիմիական զէնք է կիրառւել եւ պատրաստակամութիւն են յայտնում մասնագէտներ հրաւիրել Ռուսաստանից՝ Հալէպի մերձակայքում տեղի ունեցած միջադէպը հետաքննելու համար, որտեղ, ինչպէս պնդում է Դամասկոսը, քիմիական զէնք է կիրառւել ապստամբների կողմից:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։