Հա

Համայնք

16/10/2018 - 12:10

ԱՄՀ-ն հաշւել է համաշխարհային տնտեսութեան վնասը Թրամփի առեւտրական պատերազմից

ԱՄՆ-ի առեւտրական պատերազմը, որը սանձազերծել է այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը, համաշխարհային տնտեսութեանը կը զրկի 1.52 տրիլիոն դոլարից, ընդ որում դրանից առաւել մեծ վնասը երկարաժամկէտ հեռանկարում կը կրի հէնց ԱՄՆ-ը: 

«alikonline.ir» - ԱՄՆ-ի առեւտրական պատերազմը, որը սանձազերծել է այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը, համաշխարհային տնտեսութեանը կը զրկի 1.52 տրիլիոն դոլարից, ընդ որում դրանից առաւել մեծ վնասը երկարաժամկէտ հեռանկարում կը կրի հէնց ԱՄՆ-ը: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յայտնել է «ABC» իսպանական թերթը՝ վկայակոչելով Արժոյթի միջազգային հիմնադրամի տարեկան նիստը:

Ինչպէս պատմել են ԱՄՀ-ում, իրադարձութիւների զարգացման վատագոյն սցենարի դէպքում համաշխարհային շուկան կը կրճատւի 17 տոկոսով, իսկ համաշխարհային ՀՆԱ-ն կը նւազի 1.9 տոկոսով: Այդպիսով, համաշխարհային տնտեսութեանն աւելի ուժեղ ցնցումներ են սպասում, քան նրանք, որ տեղի ունեցան 2008-2009 թւականների ֆինանսական ճգնաժամի ժամանակներում:

Բացի այդ, ԱՄՀ-ի փորձագէտները ենթադրում են, որ համաշխարհային տնտեսութիւնը դեռեւս լիովին չի զգացել Թրամփի վարչակազմի պրոտեկցիոնիզմի ազդեցութիւնը: Հէնց 2019 թւականին միջազգային առեւտուրը կը բախւի առաւել մեծ խնդիրների: Ներկայում համաշխարհային առեւտրի սպասւող աճը կազմում է 3.9 տոկոս, ինչը կէս տոկոսով ցածր է, քան անցած տարի: Սակայն ԱՄՀ-ի փորձագէտները կարծում են, որ այդ ցուցանիշը հարկ է նւազեցնել եւս 0.2 տոկոսով: Ինչպէս նշել են ԱՄՀ-ում, եթէ ԱՄՆ-ը եւ Չինաստանը չդադարեցնեն իրենց առեւտրական պատերազմը, ապա գլոբալ տնտեսութիւնը կը կորցնի մօտաւորապէս 1.52 տրիլիոն դոլար:

Ընդսմին տնտեսութեան վրայ բացասական ազդեցութիւն է գործում նաեւ անորոշութիւնը Եւրոմիութան կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ: Կարճաժամկէտ հեռանկարում առեւտրական պատերազմից առաւել մեծ վնասը կը կրի Չինաստանը, իսկ ահա երկարաժամկէտ հեռանկարում, առաջին հերթին պատասխան մաքսատուրքերի պատճառով, ամէնից աւելի կը տուժի հէնց ԱՄՆ-ը, ընդգծում է հրատարակութիւնը: Աւելի վաղ «G20»-ի երկրների ֆինանսների նախարարներն ու Կենտրոնական բանկերի ղեկավարները պայմանաւորւել է վերացնել լարւածութիւնը համաշխարհային առեւտրում, որը կարող է վայրիվերումների յանգեցնել ֆինանսական շուկաներում:

«Մենք համաձայնեցինք, որ միջազգային առեւտուրն աճի կարեւոր շարժիչն է եւ մեզ հարկաւոր է վերացնել լարւածութիւնը, որը կարող է բացասաբար ազդել շուկայի տրամադրութիւնների վրայ եւ ուժեղացնել ֆինանսական անկայունութիւնը»,- ասել է Արգենտինայի ֆինանսների նախարար Նիկոլաս Դուխովնեէն՝ Ինդոնեզիայի Բալի կղզում ելոյթ ունենալով ֆինանսական «G20»-ի չորրորդ հանդիպման երկօրեայ աշխատանքային նիստերի արդիւնքներին նւիրւած մամուլի ասուլիսում: Նա յայտնել է, որ նախարարներն ու ԿԲ-ների ղեկավարները քննարկել են համաշխարհային տնտեսութեան հեռանկարները, որոնք մնում են դրական, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։