Հա

Համայնք

12/11/2018 - 10:30

Գերլիսանսի եւ դոկտորայի հայ ուսանողների եւ շրջանաւարտների գնահատման երեկոյ

Հովանաւորութեամբ եւ ներկայութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի, ուրբաթ նոյեմբերի 2-ին, Հայ համալսարանականների ընդհանուր միութեան «Նիկոլ Աղբալեան» սրահում կայացաւ «Դաւիթ Անյաղթ»-ի 9-րդ շրջանի գերլիսանսի եւ դոկտորայի ուսանողների եւ շրջանաւարտների գնահատման երեկոն:

Հովանաւորութեամբ եւ ներկայութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի, ուրբաթ նոյեմբերի 2-ին, Հայ համալսարանականների ընդհանուր միութեան «Նիկոլ Աղբալեան» սրահում կայացաւ «Դաւիթ Անյաղթ»-ի 9-րդ շրջանի գերլիսանսի եւ դոկտորայի ուսանողների եւ շրջանաւարտների գնահատման երեկոն: 

Օրւայ բանախօսն էր՝ պրոֆեսոր Գէորգ Կարապետեանը: 

Գերլիսանսի ուսանողների շարքում գնահատւեցին՝ Մարգրիթա Ադամեան, Ռիմա Աղաջանեան, Սկարլետ Բաբայեան, Նայիրի Գալստեան, Դերիկ Գրիգորեան, Մորիթա Թարվերդեան, Անիա Խուդաբախշեան, Ռազմիկ Կարապետեան, Սեւան Ղրաբէյգի, Լալագէ Մանասէրեան, Նանոր Մարգարեան, Նազելի Մկրտչեան, Փաթրիկ Մնացականեան, Հայդուկ Ջորջեան, Շարմաղ Տէր-Օհան եւ Անի Քարամեանը: 

Գնահատւող գերլիսանսի շրջանաւարտներն էին՝ Արեգա Աբրահամեան, Ագաթա Աբրահամեան, Նւարդ Աբրամ Սարգսեան, Էլիսա Ասլանեան, Լոռեթա Աւետիսեան, Արին Աւանէսեան, Նարեկ Բաբայեան, Օրբէլ Բարխուդարեան, Վանէ Գալստեան, Աննա Զարգարեան, Սանահին Թարվերդեան, Արութին Ղարիբեան, Քրիստինէ Մարգարեան, Անեթ Մկրտչեան Ազատ, Արին Յովհաննիսեան, Արթին Յովհաննիսեան, Վանիկ Սիմոնզ, Էլէն Ստեփանեան, Նարէ Տէր-Յովհաննիսեան եւ Արթին Մարտիրոսեանը: 

Իսկ դոկտորայի ուսանողների շարքում գնահատւեցին՝ Քրիստինէ Աբրահամեան, Սարգիս Ազիզեան, Շարա Աղաջանեան, Միշէլ Գոքան, Մառինա Դանղեան, Արթին Խաչատրեան, Շաքէ Մարգարեան, Հռիփսիմէ Միքայէլեան, Րամօ Նազարեան, Քրիստինէ Ջանանէ եւ Մհեր Սարդարեանը: 

Գնահատւող դոկտորայի շրջանաւարտներն էին՝ Արիս Աղայեանս, Սեւանայ Դանղեան, Ալինա Թարվերդեան, Սորմէհ Ղարեհ-Մատրոսեան, Ադրինէ Մելիք-Խաչատրեան եւ Ժիլբերթ Մուշկանբարեանը: 

Երեկոն օժտւած էր գեղարւեստական ծրագրով, որտեղ մեներգով հանդէս եկաւ Ռաիսա Աւանէսեանը եւ ասմունքեց Փրենի Գօլազիզեանը: 

Աւարտին օրւայ առիթով եզրափակիչ խօսքով ելոյթ ունեցաւ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, որը նախ գնահատեց երեկոն կազմակերպողներին եւ այնուհետ կարեւորութեամբ անդրադարձաւ գիտութեան եւ թեքնոլոգիայի դերին այսօրւայ ընկերութեան կեանքում. «Գիտութիւնն ու թեքնոլոգիան առանց բարոյագիտութեան եւ բարոյական արժէքների ընկալման կարող են չարիք բերել մարդկութեան», շեշտեց Սրբազան հայրը, յաւելելով, որ կեանքում պիտի քայլել «նեղ ճանապարհով դժւարութիւններին յաղթահարելու համար»,- եզրակացրեց Սրբազան Հայրը։ 

Միջոցառումը կազմակերպւել էր Հայ ակումբի եւ Հ.Հ.Ը. միութեան համագործակցութեամբ:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Համալսարանականների գնահատման երեկոյ՝ կազմակերպութեամբ Թաւրիզի Հայ Համալսարանականների միութեան
    Համալսարանականների գնահատման երեկոյ՝ կազմակերպութեամբ Թաւրիզի Հայ Համալսարանականների միութեան

    Ուրբաթ, 30 նոյեմբեր 2018-ի երեկոյեան ժամը 7:30-ին, Ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում տեղի ունեցաւ գնահատման երեկոյ, Ատրպատականի հայոց թեմում համալսարան նոր մուտք գործած եւ բարձրագոյն ուսման ընթացքում յաջողութիւններ արձանագրած աշակերտների յատուկ: Գնահատանք վերապահւել էր նաեւ այն անձերին, որոնք պետական գնահատանքի էին արժանացել, կրթական կեանքում իրենց նւիրեալ ծառայութեան համար: 

  • Ձերբակալւած ուսանողի մասին «Fake News» հետքերով
    Ձերբակալւած ուսանողի մասին «Fake News» հետքերով

    Վերջին օրերին, սոցիալական մեսենջերներում շրջանառւում եւ տիրաժաւորւում է լուր այն մասին, իբրեւ թէ ոմն հայ ուսնաող Կարէն Վարդանեան անունով (անւան հաւանական համընկնումն ինչ-որ անձի հետ պատահական է եւ սկզբնաղբիւրից-ԽՄԲ.), որը ձերբակալւել է 2017 թւականի դեկտեմբերի եւ 2018 թւականի յունւարին տեղի ունեցած անկարգութիւնների արդիւնքում, շարունակում է մնալ անազատութեան մէջ՝ անորոշ վիճակում:

  • Հ.Հ.Ը.Մ.-ի նախաձեռնութեամբ՝ գեղարւեստական երեկոյ նւիրւած՝ Հայաստանի Առաջին Հանրապետութեան 100-ամեակին
    Հ.Հ.Ը.Մ.-ի նախաձեռնութեամբ՝ գեղարւեստական երեկոյ նւիրւած՝ Հայաստանի Առաջին Հանրապետութեան 100-ամեակին

    Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման 100-ամեակին նւիրւած միջոցառումների շարանում երէկ, յունիսի 1-ին, Հայ համալսարանականների ընդհանուր միութեան նախաձեռնութեամբ, միութեան «Նիկոլ Աղբալեան» սրահում կազմակերպւել էր գեղարւեստական երեկոյ:

  • Մարզիկների գնահատման երեկոյ
    Մարզիկների գնահատման երեկոյ

    Չորեքշաբթի, 16 մայիսի 2018 թ.-ին «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում տեղի ունեցաւ Մարզական միութեան նախաձեռնած՝ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՐԵԿՈՅ:

  • Նոր Ջուղայի նորամուտ ուսանողների գնահատման երեկոյ
    Նոր Ջուղայի նորամուտ ուսանողների գնահատման երեկոյ

    Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Ուսանողական միաւորի վարչութիւնը, ուրբաթ՝ մարտի 2-ի երեկոյեան, նոյն միութեան յարկի ներքոյ ընդունեց ուսումնական ընթացիկ տարեշրջանում ուսումնական բարձրագոյն հաստատութիւններում մուտք գործած ուսանողներին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։