Հա

Համայնք

20/11/2013 - 11:00

ՅԻՇԱՏԱԿ - Ալբերտ Քոչարեանի յիշատակին

Հոկտեմբերի 9-ին, Թեհրանում, երկարատեւ ու ծանր հիւանդութիւնից յետոյ, իր մահկանացուն կնքեց ազգային-հասարակական ու միութենական վաստակաւոր գործիչ ճրտգ. Ալբերտ Քոչարեանը՝ խոր սուգի մատնելով իր հարազատներին, ընկերներին, գործակիցներին ու այն բոլոր անձանց, որոնք ազգային մարմիններում համագործակցել էին նրա հետ եւ օգտւել իր փորձառութիւններից:

Անց են կենում սէր ու խնդում,
Գեղեցկութիւն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ:
(Յ. ԹՈՒՄԱՆԵԱՆ)

Հոկտեմբերի 9-ին, Թեհրանում, երկարատեւ ու ծանր հիւանդութիւնից յետոյ, իր մահկանացուն կնքեց ազգային-հասարակական ու միութենական վաստակաւոր գործիչ ճրտգ. Ալբերտ Քոչարեանը՝ խոր սուգի մատնելով իր հարազատներին, ընկերներին, գործակիցներին ու այն բոլոր անձանց, որոնք ազգային մարմիններում համագործակցել էին նրա հետ եւ օգտւել իր փորձառութիւններից:
Ալբերտի բեղուն ու բազմակողմանի գործունէութիւնը դժւար է սահմանափակել մի քանի տողերով:
Ծնւել էր 1967 թւականին, Թեհրանի Զէյթուն քաղաքամասում, Թութի եւ Թեւան Քոչարեանների բարեպաշտ ու արւեստասէր ընտանիքում, ուր կրօնի ու մշակոյթի հանդէպ սէր ու պաշտամունք էր տիրում:
Իր ուսումն ստացել է «Շանթ», «Նոր Անի» եւ «Ա. Սողոմոնեան» դպրոցներում, իսկ բարձրագոյն կրթութիւնը՝ «Էլմ-օ-սանաթ» համալսարանում՝ էլեկտրականութեան ճարտարագիտութեան ճիւղում:
Վաղ երիտասարդական տարիքից նւիրւել է ազգային-հասարակական կեանքին՝ անդամակցելով միութիւնների ու ազգային մարմինների:
Հ. Մ. «Նայիրի» միութեան հիմնադրութեան սկզբնական օրերից մինչեւ իր դառնաղէտ մահը՝ գործուն մասնակցութիւն է բերել միութեան տարբեր բաժանմունքների աշխատանքներին:
1993 թւականից մինչեւ 1997 թւականը ամենայն բծախնդրութեամբ երկու շրջան եղել է Հայ մշակութային «Նայիրի» միութեան վարչութեան անդամ:
Նա իր բնաւորութեան առաքինի գծերով, բազմապիսի ընդունակութիւններով, նաեւ ազգային ոգով տոգորւած լինելով՝ անդամակցել եւ մեծապէս օգտակար է հանդիսացել այլ հայկական միութիւնների ու պետական մարմինների, ինչպէս օրինակ՝ Իրան-Հայաստան բարեկամական միութեանը, Իրանի Հայ ճարտարապետների ու ճարտարագէտների միութեանը, Հայ համալսարանականների ընդհ. միութեանը, ուր նաեւ վարել է վարչութեան նախագահի պաշտօնը, Զէյթուն քաղաքամասի Թաղային խորհրդին, ուր վարել է հերթաբար քարտուղարի, փոխնախագահի եւ նախագահի պաշտօնները, նաեւ անդամակցել է այլ ազգային մարմինների:
Զէյթուն քաղաքամասի հայ բնակիչների կողմից մի քանի շրջան ընտրւել է Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի անդամ եւ իր բոլորանւէր ծառայութիւնն է մատուցել Թեհրանի, ի մասնաւորի Զէյթուն քաղաքամասի հայ համայնքին:
Տողերիս գրողը երկար տարիներ տարբեր մարմիններում ու միութիւններում համագործակցել է նրա հետ եւ վայելել նրա սիրալիր ու ընկերական ջերմ վերաբերմունքը:
Դեռ երկար տարիներ կը վայելէինք Ալբերտի կարողականութիւններն ու բարեհամբոյր բնաւորութիւնը, եթէ վաղաժամ մահը նրան չբաժանէր մեզանից:
Նրա բարի յիշատակը, համայնքում եւ Զէյթուն քաղաքամասում ունեցած ներդրումները եւ յանձնառութիւնն ու նւիրումը մշտապէս վառ կը մնան նրան ճանաչողների ու համակրողների սրտերում:
Հանգիստ՝ իր հոգուն եւ յարգանք՝ իր վաստակին:

ՅՈՎԻԿ ՄԻՆԱՍԵԱՆ

Յարակից լուրեր

  • Մայիսեան յաղթանակի 100-ամեակին նւիրւած եզրափակիչ ծրագիր
    Մայիսեան յաղթանակի 100-ամեակին նւիրւած եզրափակիչ ծրագիր

    1918 թւականին մարմնաւորւած Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը, որը այս տարի բոլորեց իր 100-ամեակը, թէ՛ Հայաստանում, եւ թէ՛ Սփիւռքում նշանաւորւեց բազմաթիւ միջոցառումներով եւ մի խօսքով հայաշխարհը նշանաւորեց յաղթանակների յաղթանակ Մայիսի 28-ը:

  • Փիրուզ Հանաչին՝ Թեհրանի նոր քաղաքապետ
    Փիրուզ Հանաչին՝ Թեհրանի նոր քաղաքապետ

    Փիրուզ Հանաչին Թեհրանի նոր քաղաքապետն է:

  • Սրբազան Մեղրիկ Բարիքեանը Թեհրանում
    Սրբազան Մեղրիկ Բարիքեանը Թեհրանում

    Ուրախութեամբ յայտնում ենք Թեհրանի հայոց թեմի մեր սիրելի զաւակներին, որ հինգշաբթի, 8 նոյեմբեր 2018-ի առաւօտեան, Թեհրան ժամանեց գերշ. Տ. Մեղրիկ Ս. եպս. Բարիքեանը, թեմիս Քրիստոնէական դաստիարակութեան եւ եկեղեցական աշխատանքների մէջ նեցուկ կանգնելու առաջնորդ Սրբազանին:

  • Իրանահայ պարի առաջին փառատօն, նւիրւած ՝ Սրբոց Թարգմանչաց եւ Հայ Մշակոյթի տօներին
    Իրանահայ պարի առաջին փառատօն, նւիրւած ՝ Սրբոց Թարգմանչաց եւ Հայ Մշակոյթի տօներին

    Սրբոց Թարգմանչաց եւ Հայ Մշակոյթի տօների նշման ձեռնարկների շարանում, ուրբաթ՝ հոկտեմբերի 26-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան հանդիսութիւնների դահլիճում, ներկայութեամբ Մշակութային եւ համայնքային գծով Իրանում ՀՀ դեսպանատան խորհրդական՝ Էդւարդ Խաչատրեանի, Ազգային մարմինների ներկայացուցիչների, հոգեւորականաց դասի, հրաւիրեալների եւ հոծ բազմութեան, կայացաւ իրանահայ պարի առաջին փառատօնը:

  • Տեղի ունեցաւ իրանահայ առաջին պարի փառատօնը՝ նւիրւած Թարգմանչաց տօնին
    Տեղի ունեցաւ իրանահայ առաջին պարի փառատօնը՝ նւիրւած Թարգմանչաց տօնին

    Ուրբաթ՝ հոկտեմբերի 26-ի երեկոյեան Նոր Ջուղայի Հայ մարզամշակութային «Արարատ» միութեան Մշակութային միաւորի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ իրանահայ առաջին պարի փառատօնը՝ մասնակցութեամբ Նոր Ջուղայի, Թեհրանի եւ Թաւրիզի 8 պարախմբերի:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։