Հա

Համայնք

02/03/2019 - 13:40

Վարդանանքը՝ Թեհրանի  համանուն եկեղեցում

Սրբոց Վարդանանց տօնի առթիւ, հինգշաբթի, փետրւարի 28-ին Թեհրանի Սարդարապատ քաղաքամասի Ս. Վարդանանց եկեղեցում առ. ժամը 9-ին, Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի գլխաւորութեամբ եւ քահանայ հայրեր Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանի եւ Տ. Սարգիս քհնյ. Ղարախանեանի միջոցով կատարւեց պատարագ:

Սրբոց Վարդանանց տօնի առթիւ, հինգշաբթի, փետրւարի 28-ին Թեհրանի Սարդարապատ քաղաքամասի Ս. Վարդանանց եկեղեցում առ. ժամը 9-ին, Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի գլխաւորութեամբ եւ քահանայ հայրեր Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանի եւ Տ. Սարգիս քհնյ. Ղարախանեանի միջոցով կատարւեց պատարագ, որից յետոյ Եկեղեցական խորհրդի կազմակերպութեամբ եկեղեցուն կից «Վարդանանց» սրահում տեղի ունեցաւ գեղարւեստական միջոցառում, որի ընթացքում հաղորդավարութեամբ ու ասմունքով հանդէս եկաւ Քեւին Նազարեանը, իսկ սաղմոսներով՝ քրիստոնէական դաստիարակութեան կիրակնօրեայ դասընթացների փոքրիկ սաներ՝ Էւելին Առաքելեանը, Մոնթէ Նազարեանը եւ Թադէ Սալաթինեանցը:

Մեներգեցին տկն. Օֆիկ Մելիքեանը եւ պրն. Զօրիկ Ֆարհադեանը: Գեղեցիկ մենապարերով ելոյթ ունեցան Արմինէ Աւագեանը եւ Փրենի Խաչատրեանը: Օրւայ խորհրդի առթիւ Իրանի Իսլ. խորհրդարանի նախկին պատգամաւոր ճրտգ. Վարդան Վարդանեանը իր խօսքերում արտայայտւեց օրւայ խորհրդի մասին եւ շնորհակալութեան խօսք յղեց միջոցառման կազմակերպիչներին, ապա՝ Սբրազան Հայրն իր հայրական խօսքը փոխանցեց ներկաներին: Վերջում Ս. Վարդանանց եկեղեցու քահանայ՝ Տ. Մաշտց քհնյ. Խաչատրեանը, դպրաց դասը եւ երգեցիկ խումբը Սրբազան Հօր ձեռամբ պարգեւատրւեցին եկեղեցու խորհրդի կողմից պատրաստւած յուշանւէրներով:

Հանդիսութիւնն աւարտւեց ներկաների համեստ հիւրասիրութեամբ:

Յարակից լուրեր

  • «Հայ կին» միութեան 80-ամեակի հանդիսութիւնը եւ «Ականաւոր իրանահայուհիներ» գրքի շնորհանդէսը
    «Հայ կին» միութեան 80-ամեակի հանդիսութիւնը եւ «Ականաւոր իրանահայուհիներ» գրքի շնորհանդէսը

    80 երկար ու ձիգ տարիներ է, ինչ Թեհրանի հայ համայնքում իր ազգանւէր բազմաբովանդակ աշխատանքներով իր ուրոյն տեղն ու դիրքն է զբաղեցնում «Հայ կին» միութիւնը:

  • Այցելութիւն ազգային առաջնորդարան
    Այցելութիւն ազգային առաջնորդարան

    Չորեքշաբթի, մայիսի 15-ի կէսօրին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց հայոց ազգային «Արաքս» օրիորդաց դպրոցի փոխտեսչուհուն, հայ ուսուցչուհիներին եւ ծնողական խորհրդի անդամներին:

  • Այցելութիւն ազգային առաջնորդարան
    Այցելութիւն ազգային առաջնորդարան

    Չորեքշաբթի, մայիսի 15-ին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց «Մարի Մանուկեան» օրիորդաց միջնակարգ դպրոցի փոխտեսչուհուն եւ ծնողական խորհրդի անդամներին:

  • Մանուկների օրհնութիւն
    Մանուկների օրհնութիւն

    Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի բարձր հովանաւորութեամբ եւ Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի նախաձեռնութեամբ թւականիս՝ մայիսի 3-ին տեղի ունեցաւ «Մանուկների օրհնութեան» միջոցառումը՝ Սրբոց Թարգմանչաց եկեղեցում։

  • Պատգամաւորական ժողովի ատենապետն այցելեց Սրբազան Հօրը
    Պատգամաւորական ժողովի ատենապետն այցելեց Սրբազան Հօրը

    Շաբաթ, 4 մայիսի 2019 թ.-ի կէսօրին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց թեմիս Պատգամաւորական ժողովի ատենապետ՝ պրն. ժոզէֆ Մեհրաբեանին։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։