Հա

Համայնք

25/11/2013 - 13:30

Թեհրանի Իսլամական Ազատ համալսարանի տնօրէնի այցը՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդին

Սոյն թւականի կիրակի, նոյեմբերի 24-ի կէսօրին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն ընդունեց հիւսիսային Թեհրանի Իսլամական Ազատ համալսարանի տնօրէն դոկտ. Մանսուր Ախաւան Ֆարդի եւ նրա օգնականների այցելութիւնը: Այցելութեան հիմնական նպատակն էր՝ առաջնորդ Սրբազանին հրաւիրել իրենց կազմակերպելիք մէկօրեայ գիտաժողով-համագումարին եւ միաժամանակ ծանօթանալ Սրբազան Հօր կարծիքներին ու մտածումներին: 

Ազգ. առաջնորդարանի Հանրային կապ, Թեհրան, 24 նոյեմբերի 2013 - Սոյն թւականի կիրակի, նոյեմբերի 24-ի կէսօրին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն ընդունեց հիւսիսային Թեհրանի Իսլամական Ազատ համալսարանի տնօրէն դոկտ. Մանսուր Ախաւան Ֆարդի եւ նրա օգնականների այցելութիւնը: Այցելութեան հիմնական նպատակն էր՝ առաջնորդ Սրբազանին հրաւիրել իրենց կազմակերպելիք մէկօրեայ գիտաժողով-համագումարին եւ միաժամանակ ծանօթանալ Սրբազան Հօր կարծիքներին ու մտածումներին:
Համագումարի գլխաւոր թեման է «Կրօնների դիրքը՝ իրաւական կարգերում». վայրը՝ Թեհրանի համալսարան, իսկ թւականը՝ 2013 թ. դեկտեմբերի 14-ին:
Ընդունելութեան ընթացքում Սրբազան Հայրը գնահատեց իր այցելուներին եւ յաջողութիւն մաղթեց իրենց գիտա-հետազօտական աշխատանքների մէջ ու ասաց. «Նման համագումարների կազմակերպումը տեղական, շրջանային թէ միջազգային մակարդակներով նպաստում է նոր սերունդի գիտական, փիլիսոփայական առողջ դաստիարակութեանը»: Այնուհետեւ խօսւեց նաեւ միջկրօնական յարաբերութիւնների կարեւորութեան եւ այժմէականութեան շուրջ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։