Հա

Համայնք

05/05/2019 - 08:35

Ամերիկահայ գեներալ Ջեֆրի Հարիգեանը ստանձնել է ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարութիւնը

ԱՄՆ բանակի հայազգի գեներալ Ջեֆրի Հարիգեանը նշանակւել է Եւրոպայում եւ Աֆրիկայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարութեան ղեկավարի պաշտօնում:

«alikonline.ir» - ԱՄՆ բանակի հայազգի գեներալ Ջեֆրի Հարիգեանը նշանակւել է Եւրոպայում եւ Աֆրիկայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարութեան ղեկավարի պաշտօնում: Տեղեկացնում է «Tert.am»-ը՝ վկայակոչելով «Stars&Stripes» կայքին:

Երդման պաշտօնական արարողութիւնը մայիսի 1-ին տեղի է ունեցել Գերմանիայի Ռամշտայն աւիաբազայում: Մինչ նոր նշանակումը հայազգի գեներալը զբաղեցրել է Եւրոպայում եւ Աֆրիկայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարութեան փոխղեկավարի պաշտօնը, իսկ դրանից առաջ ղեկավարել է ԱՄՆ ռազմաօդային կենտրոնական հրամանատարութեան գործողութիւնները Մերձաւոր Արեւելքում:

«Վստահ եմ, որ իմ նախորդ փորձն Իրաքում, Սիրիայում եւ Աֆղանստանում օգտակար կը լինի նոր պաշտօնում»,- ասել է Հարիգեանը երդմնակալութեան արարողութիւնից յետոյ:

Եւրոպայում եւ Աֆրիկայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարի թեկնածութիւնն առաջարկում է անձամբ նախագահը, որից յետոյ այն վերանայման արդիւնքում հաստատում է ԱՄՆ Կոնգրեսի սենատը:

Բացի այդ, Հարիգեանը պատասխանատու է լինելու ՆԱՏՕ-ի 29 դաշնակից երկրներում օդային պաշտպանութեան համար, քանի որ ստանձնել է նաեւ Հիւսիսատլանտեան դաշինքի Միաւորւած օդային հրամանատարութեան ղեկավարութիւնը, ինչպէս նշւում է ՆԱՏՕ-ի կայքում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։