Հա

Համայնք

17/06/2019 - 11:10

«Հիւսիսային Կովկասը Իրան-Ռուսաստան տնտեսական յարաբերութիւնների դարպասն է». Արդաքանիան

Հիւսիսային Կովկասը Իրան-Ռուսաստան առեւտրատնտեսական յարաբերութիւնների դարպասն է: Այս մասին, ՌԴ Հիւսիսային Կովկասի հարցերով նախարար Սերգէյ Չերբոտարեւի հետ հանդիպման ժամանակ յայտարարել է Իրան-Ռուսաստան առեւտրատնտեսական համագործակցութեան համատեղ յանձնաժողովի համանախագահ, Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը:

«alikonline.ir» - Հիւսիսային Կովկասը Իրան-Ռուսաստան առեւտրատնտեսական յարաբերութիւնների դարպասն է: Այս մասին, ՌԴ Հիւսիսային Կովկասի հարցերով նախարար Սերգէյ Չերբոտարեւի հետ հանդիպման ժամանակ յայտարարել է Իրան-Ռուսաստան առեւտրատնտեսական համագործակցութեան համատեղ յանձնաժողովի համանախագահ, Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Այս դարպասը կարեւոր դեր կը խաղայ յարաբերութիւնների ընդլայնման գործում»,- ասել է նա: Արդաքանիանը կոչ է արել Իրանի եւ ՌԴ-ի կողմից յատուկ ներկայացուցիչներ նշանակել, որոնք կը հետեւեն Իրան-Ռուսաստան առեւտրատնտեսական համագործակցութեան համատեղ յանձնաժողովի 15-րդ նիստի որոշումների իրականացմանը: Նշենք, որ Իրան-Ռուսաստան համատեղ յանձնաժողովի 15-րդ նիստը, ինչպէս նաեւ Իրան-Հիւսիսային Կովկաս առեւտրատնտեսական 2-րդ համագումարը մեկնարկել են այսօր՝ Թեհրանում եւ Սպահանում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։