Հա

Համայնք

Երկուշաբթի, 18 Յուլիսի 2016 11:10

«Ալիք»-ի 85-ամեայ անխափան երթը

1943 թէ 1944 թիւն էր: Իրանը լեցւած էր դաշնակից զօրքերով: Ապրում էինք Ղազւին քաղաքում: Հայրս աշխատակցում էր «Ալիք»-ին ու մեծ եղբօրս եւ ինձ քաջալերում էր, որ մեր քաղաքում տեղի ունեցած դպրոցական հանդէսների մասին «Ալիք»-ում մենք գրենք: Այդպիսով քաջալերում էր մեզ գրելու: Դպրոցի, մանկապարտէզի Ամանորի հանդէսի համար մի թղթակցութիւն գրեցի «Ալիք»-ին:

Published in Հասարակական
Հինգշաբթի, 14 Յուլիսի 2016 09:40

«Ալիք»-ի 85-ամեայ անխափան երթը

Վերին աստիճանի ցաւալի մի անակնկալի պատճառով «Ալիք»-ը ստիպւած դադարեց ամբողջ 18 օր:
Անակնկալը ստեղծւեց գրաշարների սխալ ընթացքի շնորհիւ:

Published in Հասարակական
Երկուշաբթի, 11 Յուլիսի 2016 10:40

«Ալիք»-ի 85-ամեայ անխափան երթը

Ուրախութեամբ պէտք է նշել, որ Փերիա գաւառի կրթական խնդրի շուրջ յաճախ է գրւել մեր մամուլում, այսինքն՝ «Ալիք»-ում, որը միշտ էլ, տեղ է տւել գաւառի կրթական կամ այլ հարցերն ու կարիքները մատնանշող խնդիրների շուրջ եղած թղթակցութեանը:
1945-46 թւի ուսումնական տարում Փերիայի դպրոցները բացւել են Նոր Ջուղայի Համայնական խորհրդի եւ Ազգային դպրոցների հոգաբարձութեան երկուական ու Փերիայի Կրթասիրաց միութեան մի ներկայացուցչից բաղկացած մարմնի հսկողութեան ներքոյ՝ դեկտեմբեր ամսին:

Published in Հասարակական
Երկուշաբթի, 04 Յուլիսի 2016 10:00

«Ալիք»-ի 85-ամեայ անխափան երթը

Յունւարի 20-ին, Հայ Ակումբի սրահում կայացաւ Դաւթեան «Քուշեշ» մանկապարտէզի Ծնողական միութեան կազմակերպած շքեղ երեկոն, յօգուտ նոյն պարտէզի չքաւոր սանուհիների:
Մանկապարտէզի վարիչի տկար լինելու պատճառով երեկոն բացեց Հ. Յովհաննիսեանը եւ սկսւեց գեղարւեստական բաժինը:
Անդրէ Բաբայեանը յաջող կերպով երգեց երկու կտոր՝ Սպենդարեանի «Ալ վարդ»-ը եւ մի ռուսերէն երգ:

Published in Հասարակական
Հինգշաբթի, 30 Յունիսի 2016 11:10

«Ալիք»-ի 85-ամեայ անխափան երթը

Իրանահայ մարզական կեանքը զգալի թափ ու թռիչք է ստացել վերջին տարիներում…
Որպէս ժողովրդական օրաթերթ՝ գովելի է «Ալիք» օրաթերթի բացառիկ ուշադրութիւնը, որը նւիրել է մեր մարզական կեանքին, ընթերցողներին իրազեկ պահելով Թեհրանի եւ գաւառների մարզական յաջողութիւնների հետ եւ քաջալերելով սպորտի ականաւոր հայ մարզիկներին:

Published in Հասարակական
Հինգշաբթի, 23 Յունիսի 2016 10:40

«Ալիք»-ի 85-ամեայ անխափան երթը

Անհրաժեշտ համարեցինք մեր սիրելի ընթերցողին փոխանցել, որ այս սիւնակում տպագրւող նիւթերի տարեթւային անցուդարձերում պահպանում ենք ժամանակի ոճային հրապարակումը, օրինակ այսօրւայ նիւթում ընթերցողը կը հանդիպի 1947 թ. տպագրած «Բուրվարու» ոճը, որը պահպանում ենք նիւթի հարազատութիւնը՝ նոյնութեամբ փոխանցելու համար:

Published in Հասարակական
Երկուշաբթի, 20 Յունիսի 2016 11:10

«Ալիք»-ի 85-ամեայ անխափան երթը

Այսօր մեր այս սիւնեակում ներկայացնում ենք թերթիս ժամանակի պատասխանատու խմբագիր, բանասէր Արսէն Մամեանի աշխատասիրութիւններից մէկը, որը վերաբերւում է Թեհրանի եւ Թաւրիզի թատերական կեանքին: Մեր սիւնեակի ծաւալում ցաւօք չտեղաւորւող բաւականին ծաւալուն աշխատանքից ներկայացնում ենք, ինչպէս նշում է մտաւորականը, «Թաւրիզահայ թատրոնի հիմնումը» ուշագրաւ հատւածը, որը բոլոր ժամանակներում էլ բացառիկ նիւթ է ուսումնասիրողների համար:

Published in Հասարակական
Հինգշաբթի, 16 Յունիսի 2016 10:40

«Ալիք»-ի 85-ամեայ անխափան երթը

Ձեզ շատ լաւ յայտնի է, որ Վ. Խոյգանում եւ Նամակերտում պ. Մխիթարեանի դասընթացների շնորհիւ գիւղացիութիւնը ըմբռնեց թէ ինչքան մեծ արդիւնքներ է տալիս գիւղատնտեսութիւնը եւ հողի մշակումը, երբ դրւած են գիտական հիմքերի վրայ: Պ. Մխիթարեանը իւրաքանչիւր գիւղում տասնեակ պարտէզներ տնկելով, ծառաստաններ ու այգիներ ունենալու ուժեղ ցանկութիւն ծնեցրեց ժողովրդի մէջ:

Published in Հասարակական
Երկուշաբթի, 13 Յունիսի 2016 10:40

«Ալիք»-ի 85-ամեայ անխափան երթը

-Ապրես, տղաս, ձեռքը ուսիս դնելով՝ գորովալից շոյեց մազերս... ես կարծում էի երեք-չորս օրւայ աշխատանք կը լինի, յամենայնդէպս, դու կիրակի օրերը առաւօտեան ժամերին անցիր խմբագրատուն, յոյսով եմ մօտ ապագայում դառնաս նաեւ «Ալիք»ի առաջին աշխատակիցը:
Պրն. Յովսէփը, այս խօսքերի հետ զուգընթաց, ինձ նւիրեց մի օրինակ «Ալիք»ի առաջին համարը:

Published in Հասարակական
Երկուշաբթի, 13 Յունիսի 2016 09:50

ԳՐԱՐՒԵՍՏ - Գրաւոր արձագանգ

Օրաթերթիս մայիսի 23-ի «Գրարւեստ» էջում լոյս էր տեսել երեւանաբնակ բանաստեղծ, ժուռնալիստ եւ երաժիշտ Արա Ալոյեանի «Ալիք»-ին յղած բանաստեղծութիւնների շարքը, որին իսկոյն արձագանգել էր սիրելի հեղինակն ու թբիլիսիաբնակ վաստակաւոր գրագիտուհի-խմբագիր՝ Անահիտ Բոստանջեանը ֆէյսբուք սոցիալական ցանցում, որոնց դրւատանքով լեցուն տողերը մէջբերում ենք ամփոփ կերպով.

Published in Գրարւեստ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։