Հա

Համայնք

Նախաձեռնութեամբ Հայ համալսարանականների ընդհանուր միութեան, թւականիս չորեքշաբթի, մայիսի 4-ին, միութեան «Նիկոլ Աղբալեան» սրահում, կազմակերպւել էր բանախօսութիւն եւ գեղարւեստական երեկոյ նւիրւած՝ Հայոց Ցեղասպանութեան 101-րդ տարելիցի ոգեկոչմանը:
Ծրագիրը մեկնարկեց Տէրունական աղօթքով, որը կատարեցին միութեան «Տաւիղ» եւ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի «Նոր ձայներ» երգչախմբերը՝ Արփի Սիմրոջեանի ղեկավարութեամբ:

Published in Համայնք

Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցու կառուցման եւ օծման 70-ամեակին նւիրւած տօնահանդէսը տեղի ունեցաւ կիրակի, նոյեմբերի 8-ին, Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» սրահում:
Միջոցառումը սկիզբ առաւ Տէրունական աղօթքով, կատարմամբ Հայ համալսարանականների ընդհ. միութեան «Տաւիղ» եւ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի «Նոր ձայներ» երգչախմբերի, ղեկավարութեամբ Արփի Սիմրոջեանի, դաշնամուրի մօտ՝ Էդմոնդ Մուրադեան:

Published in Համայնք

Տարիների աւանդոյթի է վերածւել Հայ Մշակոյթի տօնի առիթով Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ եւ խորհրդին կից Մշակութային յանձնախմբի համագործակցութեամբ կազմակերպւող Հայ Մշակոյթի տօնը, որը իրականացւում է համայնքիս մատաղ սերունդի շնորհաշատ երիտասարդ-երիտասարդուհիների միջոցով:

Published in Համայնք

Իրանահայ բեմերում իր ուրոյն տեղը զբաղեցրած հայ երգը եւ երաժշտութիւնը, տարբեր ժամանակաշրջաններում տարբեր ձեւաչափերով է ներկայացւել:
Ահաւասիկ թւականիս յունիսի 24-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի «Կոմիտաս» սրահում իրականացաւ աննախադէպ երաժշտական երեկոյ, ուր հանդիսատեսը ըմբոշխնեց երաժիշտ՝ խմբավար՝ Արփի Սիմրոջեանի ղեկավարած երեք երգչախմբերի թէ՛ համատեղ եւ թէ՛ առանձին կատարումները, ինչու չէ նաեւ մեներգիչների յաջող երգերը:

Published in Համայնք

Երէկ, յունիսի 24-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի «Կոմիտաս» սրահում կազմակերպւել էր իւրայատուկ երաժշտական երեկոյ, որտեղ ներկաները ունկնդրեցին երաժիշտ՝ խմբավար՝ Արփի Սիմրոջեանի ղեկավարած երեք երգչախմբերի թէ՛ համատեղ, եւ թէ՛ առանձին կատարումները:

Published in Համայնք
Չորեքշաբթի, 05 Նոյեմբերի 2014 10:50

«Ուսուցչութիւնը աստւածային կոչում է»

«Շատ օգտակար գաղափար ունեցած է մեր Վեհափառ Հայրապետը, հոկտեմբեր ամիսը յայտարարելով մեր մշակոյթի պանծացման ամիս: Սա մի նոր առիթ կը լինի համախմբւելու համազգային արժէքի շուրջը»: 1946 թ.-ին Հայ մշակոյթի մասին այսպէս է արտայայտւել գրականագէտ, մտաւորական, քաղաքական գործիչ՝ Նիկոլ Աղբալեանը: 

Published in Համայնք

Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ եւ Մշակութային յանձնախմբի միջոցով հոկտ. 19-ին, կազմակերպւել էր միջոցառում: Թեհրանի Հայ հասարակական միութեան Հայ ակումբի սրահում կայացած միջոցառումը սկսւեց Տէրունական աղօթքով՝ Թեհրանի հայոց թեմի Կրթական խորհրդի կողմից կեանքի կոչւած հայոց դպրոցների աշակերտներից կազմւած «Նոր ձայներ» երգչախմբի կատարմամբ: Երգչախումբը ղեկավարում էր Արփի Սիմրոջեանը, իսկ դաշնամուրով ընկերակցում էր Ալին Թաշճեանը: Երգչախումբը ծրագրի ընթացքում հնչեցրեց նաեւ խմբական երգեր:

«Հայ մշակոյթի օրը՝ հայ ուսուցչի օրն էլ է: Մեծարելով վաստակաւոր եւ նւիրւած ուսուցիչներին՝ մեր յարգանքն ենք մատուցում հայ մշակոյթին եւ նրա գործիչներին»: Վերոնշեալ արտայայտութիւնը նպատակ ծառայեցնելով, Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ եւ Մշակութային յանձնախմբի միջոցով երէկ՝ հոկտ. 19-ին, կազմակերպւել էր միջոցառում:

Published in Համայնք

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։