Հա

Համայնք

Շուրջ 40 ուխտաւորներից բաղկացած հանրակառքը հինգշաբթի առաւօտ կանուխ ճանապարհւեց դէպի Ռաշտ: Սոյն ուխտագնացութեանը թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին ընկերակցում էին առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար եպս. Աշգարեանը, շրջանի այցելու հովիւ՝ Արժ. Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը եւ հիւրաբար տիրամայր Սօնա Աշգարեանը:

Published in Թեհրան

Տարիների սովորութեան համաձայն, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի տնօրինումով մեր եկեղեցու տօնացոյցում նշւող Ս. Աստւածածնայ Վերափոխման իսկ թւականից առաջ եւ վերջ երկու հանգրւաններով ուխտագնացութիւններ են կազմակերպւում դէպի հեռաւոր քաղաքներ:

Առ այդ, թւականիս հինգշաբթի-ուրբաթ 10-11 օգոստոսին, երկօրեայ ուխտագնացութիւն էր կազմակերւել դէպի Ռաշտ եւ Անզալի:

Published in Համայնք

Համայն Քրիստոնէական աշխարհի եւ Ընդհանրական եկեղեցու ամենանւիրական տօներից մէկն է Ս. Աստւածածնի Վերափոխման տօնը, որը մեծ հանդիսութեամբ եւ փառաշուք տօնակատարութեամբ է կատարւում օգոստոսի 15-ին: Հայ Առաքելական Եկեղեցին էլ որպէս մի գործօն անդամ Ընդհանրական եկեղեցու, ինքն էլ մեծ հանդիսաւորութեամբ է տօնակատարում այս տօնը: Սակայն մեր դէպքում այն ներառնւել է մեր եկեղեցու հինգ տաղաւար (ՄԵԾ) տօների շարքում:

Published in Համայնք

Տարիների աւանդոյթի համաձայն, այս տարի եւս Ս. Աստւածածնայ տօնի ուրախ առիթով 13-14 օգոստոսի՝ հինգշաբթի եւ ուրբաթ օրերին երկօրեայ ուխտագնացութիւն տեղի ունեցաւ պատմական Ռաշտ-Անզալի քաղաքներում:
Ուխտագնացութիւնը կազմակերպել էր Թ.Հ.Թ.-ի Եկեղեցական խորհուրդների կողմից կեանքի կոչւած ուխտագնացութեան յանձնախումբը, համագործակցութեամբ՝ Քրիստոնէական դաստիարակութեան գրասենեակի:

Published in Համայնք

Սրբազան Հայրն իր քարոզում անդրադարձաւ Աստւածամօր առաքինութիւններից՝ խոնարհութեանն ու համեստութեանն: Մի այլ տեղում շարականների ընդմիջից վեր հանեց նրա որպէս երկնաւոր Հացը պարփակող տաճար, սափոր ու տապանակ լինելը ինչպէս նաեւ ակնարկեց նրան իբրեւ միջնորդը երկնքի եւ երկրի, որը երկնային Մանանան մատուցեց իր զաւակներին, մի անձ եւ Սրբուհի, որ յարատեւօրէն մեզ համար բարեխօսում է իր Միածին Որդու մօտ:

Published in Համայնք

Քրիստոնէական Եկեղեցու ու կրօնի ամենակարեւոր վարդապետական զոյգ սիւներից մէկը, որի վրայ է հաստատւել ողջ Քրիստոսի աշխարհ գալստեան եւ աստւածային փրկագործական ծրագրի էութիւնը, ուրիշ բան չէ, եթէ ոչ՝ նրա մեռելներից յարութիւնը, որի համար էլ Պօղոս առաքեալը յիշեցնում է մեզ իր նամակներից մէկում, թէ եթէ ասենք, որ Քրիստոսը յարութիւն չի առել մեռելներից, ապա զուր է մեր հաւատքը: 

Published in Համայնք

Անզալի ծովափնեայ քաղաքում նախկինում եղել է հայոց եկեղեցի՝ Ս. Ստեփանոս անւամբ, որի հիմնադրման մանրամասնութիւնների մասին որեւէ տեղեկութիւն չկայ: Այս եկեղեցին աւերւել է հրդեհի հետեւանքով:
Սակայն, ըստ Գեմլին անւամբ մի անհատի, որը 1771 թւականին այցելել է Անզալի, հայերը այդ թւականին նոյն քաղաքում քահանայ եւ աղօթատեղի են ունեցել:

Published in Համայնք

Հայ Առաքելական Եկեղեցու տօնացոյցի համաձայն՝ այս տարի յունիսի 16-ը յատկանշւում էր մեր պատմութեան մութ ու գարշահոտ հեթանոսական էջերը իրենց քրիստոսընծայ՝ կեանքով, հաւատքով, քաջութեամբ, նւիրւածութեամբ, ժուժկալութեամբ, սրբութեամբ ու նահատակութեամբ լուսաւորող ու քաղցրացնող մեծագոյն սրբուհիներից Սրբոց Հռիփսիմեանց կոյսերի տօնով։

Published in Համայնք

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղաւար տօներից Ս. Կոյս Մարիամ Աստւածածնի Վերափոխման տօնի առթիւ, այս տարի եւս, Աստծու շնորհքով եւ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի կարգաւորումով, սոյն տաղաւար տօնը մեծ խանդավառութեամբ եւ ուրախութեամբ նշւեց մեր թեմի զանազան շրջանների ու քաղաքամասերի եկեղեցիներում։

Published in Համայնք
%AM, %25 %270 %2013 %10:%Օգս

Հեռախօս «Ալիք»-ին

Մեր շնորհակալութեան եւ գնահատանքի խօսքն ենք ուղղում Խաղողօրհնէքի առիթով կազմակերպւած ուխտագնացութեան նախաձեռնողներին, որտեղ ուխտաւորները երկու անմոռանալի օրեր անցկացնելով Ռաշտ եւ Անզալի քաղաքներում՝ մասնակցեցին նաեւ Անզալիի Ս. Աստւածածին եկեղեցում Սրբազան Հօր ձեռամբ մատուցւած կրօնական արարողակարգին:

Published in Համայնք

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։