Հա

Համայնք

Համագումարի բացման նիստում ներկայ էր գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, որը նախ յանուն Ասիայի խորհրդի Գործադիր վարչութեան եւ ընդհանուր քարտուղարի ողջունեց բոլորին՝ շեշտելով համագումարի կարեւորութիւնը. «Պատմութիւնը ցոյց է տւել, որ հնուց ի վեր կինը կարեւոր եւ անփոխարինելի դեր է կատարել մարդկութեան պատմութեան մէջ եւ այսօր էլ կնոջ դերը վճռական է արդի ընկերութեան կեանքում»,- ասաց Սրբազան Հայրը:

Published in Թեհրան

Ասիայի Եկեղեցիների խորհրդի (CCA) Ընդհանուր քարտուղարութիւնը խորհրդի հիմնադրութեան 60-ամեակի առիթով եւ առաւել զարկ տալու համար միջեկեղեցական շարժումին, կազմակերպեց միջազգային մի խորհրդակցութիւն «Դէպի վերաշխուժացում միջեկեղեցական յարաբերութեան շարժման Ասիայում» թեմայով Չիանկմայ քաղաքում, Թայլանդ, որտեղ է նաեւ խորհրդի կենտրոնը։

Published in Համայնք

Ասիայի Եկեղեցիների խորհրդի CCA նորընտիր Գործադիր յանձնախումբը (Executive Committee) հոկտեմբերի 12-ից 16-ը Բանգկոկում՝ Թայլանդ գումարեց իր անդրանիկ նիստը:
Սոյն ժողովին մասնակցեց Տ. Սեպուհ արք. Սարգսեանը՝ որպէս Գործադիր յանձնախմբի անդամ ներկայացնելով Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը եւ Հայոց Եկեղեցին Իրանում:

Published in Հասարակական

Հինգ օրերի վրայ տարածւած (20-25 մայիսի 2015) խիտ աշխատանքային իր ծրագրերը քննարկելուց եւ համապատասխան որոշումներ կայացնելուց յետոյ, Ասիայի Եկեղեցիների խորհրդի համաժողովը աւարտեց իր աշխատանքները: Ժողովի վերջին, փակման նիստին համաժողովը ընտրեց իր Գործադիր խորհուրդը, որը լինելու է նրա գործադիր բարձրագոյն իշխանութիւնը: Գործադիր խորհրդի անդամ ընտրւեց Տ. Սեպուհ արք. Սարգսեանը (Թեհրանի հայոց թեմի առաջնորդ):

Published in Հասարակական

Ասիայի Եկեղեցիների խորհուրդը իր 14-րդ ընդհանուր համաժողովի աշխատանքներն սկսեց 2015 թ.-ի մայիսի 21-ի առաւօտեան, Ջակարտայում (Ինդոնեզիա), «Միասնաբար Աստծու տան մէջ» խորագրով:

Ժողովի պաշտօնական բացման արարողութիւնը տեղի ունեցաւ առաւօտեան պաշտամունքով, որի ընթացքում յատուկ աղօթք արտասանւեց Ցեղասպանութեան նահատակների հոգիների խաղաղութեան համար դոկտ. Նաբաբայի կողմից։

Published in Հասարակական

Ասիայի Եկեղեցիների խորհուրդը մի միջեկեղեցական ընկերակցութիւն է, որին մաս են կազմում Ասիայի 26 երկրներում ապրող քրիստոնէական Աւետարանական, Ուղղափառ եւ Անգլիքան եկեղեցիները: Իրանի Իսլամական Հանրապետութիւնից Հայոց եկեղեցին եւս անդամ է սոյն խորհրդին:

Published in Հասարակական

Ասիայի եկեղեցիների խորհուրդը Ասիայի եւ ծայրագոյն արեւելքի երկրներում գործող քրիստոնեայ եկեղեցիների մի ընկերակցութիւն է, հաստատւած՝ 1957-ին եւ, որի հիմնական նպատակն է աշխարհի այս ցամաքամասում վկայել աւետարանական ճշմարտութեան եւ միւս կողմից էլ համագործակցութիւն առաջացնել շրջանի, աւելի քան քսաներկու երկրներում ապրող ու շնչող քրիստոնեայ եկեղեցիների, կազմակերպութիւնների միջեւ:

Published in Համայնք

Իրանի Հայոց Եկեղեցին, հովանաւորութեամբ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան, 2010-ից անդամակցել է ԱԵԽ-ին՝ որպէս լիիրաւ անդամ եւ ունի իր ներկայացուցիչները՝ խորհրդի միաւորներում:
Արդարեւ, Ընդհանուր վարչութիւնը իր հերթական ժողովը գումարեց Թայլանդի Ջիանգ Մայ քաղաքում 24-28 փետրւարին. ժողովին մասնակցեց թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, որին իր գործուն մասնակցութիւնը բերեց:

Published in Համայնք

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։