Հա

Համայնք

Թւականիս ուրբաթ 22 յունիսի առաւօտեան վաղ ժամին առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանն ուխտաւորաբար ուղղւեց դէպի Արաք, տեղւոյն Ս. Մեսրոպ եկեղեցու անւանակոչութեան եւ վերոնշեալ թարգմանչաց վարդապետների՝ Սահակայ եւ Մեսրոպայ տօնի առիթով պատարագ մատուցելու։

Published in Թեհրան

Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցւոյ մեծագոյն սրբեր Ս. Սահակ եւ Մեսրոպի տօնը, այս տարի նշւեց յուլիսի 6-7-ին։ 

Այդ առիթով թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ընկերակցութեամբ առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանի եւ Արաքի այցելու հոգեւոր հովիւ՝ Տ. Գրիգորիս քհնյ. Ներսէսեանի յուլիսի 6-ի առաւօտեան ժամանեց Արաք։

Published in Համայնք

Թւականիս ապրիլի 30-ին ՀՀ պետեկամուտների կոմիտէի նախագահ Վարդան Յարութիւնեանը եւ նրա տեղակալները Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի ուղեկցութեամբ Արաք քաղաք կատարած այցի շրջանակում հանդիպեցին նաեւ քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Published in Համայնք

Հայոց Մեծ Եղեռնի 102-րդ տարելիցի առիթով Արաքի փոքրաթիւ հայերը Ապրիլ 24-ի առաւօտեան համախմբւելով Ս. Մեսրոպ եկեղեցու բակում, աղօթելուց յետոյ ծաղիկներ մատուցելով եկեղեցու բակում տեղադրւած Հայոց Մեծ Եղեռնի նահատակների յուշարձանին՝ խնկարկեցին անմեղ զոհերի յիշատակը: Յուշարձանի երկու կողմերում բոցկլտում էին բիւրաւոր նահատակների յիշատակը յաւէրժացնող ջահերը։

Published in Համայնք
%AM, %19 %354 %2016 %11:%Նյմ

Անցեալի յուշերով

Առաջնորդութեանս առաջին օրերից սկսեալ բուռն ցանկութիւն եմ ունեցել այցելելու Թեհրանի մեր թեմի հեռաւոր ու մօտաւոր բոլոր շրջանները, որոնք պատմութեան մի ժամանակահատւածում եղել են հայաբնակ:
Շաբաթ, նոյեմբերի 5-ի առաւօտեան ընկերակցութեամբ արաքցի երկու ազգայիններ՝ Արարատ Քեշիշեանի եւ Ալբերտ Բուդաղեանի ուղեւորւեցինք դէպի Իրանի կենտրոնական Արաք նահանգի Քամարա գաւառ, որը ժամանակին ունեցել է մօտաւորապէս 28 զուտ հայաբնակ գիւղեր:

Published in Համայնք
%AM, %09 %256 %2016 %09:%Հլս

Հեռախօս «Ալիք»-ին

Թւականիս յունիսի 16-ին եւ 17-ին մասնակցեցի ուխտագնացութեան դէպի Արաք:
Մեծ հաճոյքով վայելեցի թէ՛ եկեղեցական հոգեպարար արարողութիւնը եւ թէ՛ ճամբորդութեան բոլոր պահերը: Ծրագիրը այնքան դասաւորւած եւ յաջող էր, որ իսկապէս ոչ մի թերութիւն չէիր նկատում: Ասեմ, որ առաջին անգամը չէ, որ մասնակցում եմ Եկեղեցական խորհրդի ձեռնակներին եւ միշտ գոհ եմ մնացել այս խորհրդի նախաձեռնութիւններից:

Published in Համայնք
%AM, %05 %277 %2016 %10:%Հլս

Արաքի ուխտագնացութիւնը

Երանի՜ այն ազգին կամ ժողովրդին, որ իր արժէքները ճանաչել, յիշել, գնահատել ու մեծարել գիտի: Եւ հայ ազգն ու եկեղեցին այն քչերից է, որ ոչ միայն յիշել ու մեծարել գիտի իր արժէքներին, այլեւ՝ անմահացնել: Այս շրջագծում հայ ազգը առանձնանում է իր ուրոյն առանձնաշնորհումով, որովհետեւ աշխարհում ապրող ժողովուրդներից երեւի միակն է, որ յստակ գիտի, թէ ո՛վ է իր գրերի գիւտարարը եւ թէ ո՛ր թւին է նա դրանք հնարել:

Published in Համայնք

Փերիոյ Կրթ. միութեան Կենտ. վարչութեան (Նոր Ջուղա) նախաձեռնութեամբ մայիսի 11-ից 13-ը, երկօրեայ շրջագայութիւն էր կազմակերպւել դէպի Արաք, որին իրենց մասնակցութիւնն էին բերել տեղի հայ համայնքի անդամները:
Շրջագայութեան առաջին օրը՝ երեկոյեան ժամը 8-ին, խումբը հասաւ Արաք քաղաք, ուր հանգրւանեց համայնքի նախկին հայոց դպրոցում, որը այժմ ծառայում է որպէս ճամբարների կեցութեան վայր՝ ունենալով սպասարկման բաւարար հնարաւորութիւններ:

Published in Նոր Ջուղա

Ուրբաթ, մարտի 4-ի կէսօրին, յաւարտ ս. պատարագի, թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում յաջորդաբար ընդունեց Արաքի եկեղեցա-դպրոցական հոգաբարձութեան անդամներ՝ տէր եւ տիկին Ալբերտ Բուդաղեաններին ու տէր եւ տիկին Բաբգէն Աբրահամեաններին:

Published in Համայնք

Իրանն սկսել է Արաքի ռէակտորի կորիզի հեռացման աշխատանքները: Այս մասին յայտարարել է Իրանի Ատոմական էներգիայի կազմակերպութեան ղեկավարի տեղակալ ու խօսնակ Բեհրուզ Քամալւանդը:

Published in Քաղաքական
Էջ 1, 3-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։