Հա

Համայնք

Թեհրանի թեմի շրջակայ քաղաքների ուխտագնացութիւնների շրջագծում թւականիս հինգշաբթի եւ ուրբաթ 16-17 օգոստոսին Աստւածանայ Վերափոխման տօնի ուրախ առիթով երկօրեայ ուխտագնացութիւն տեղի ունեցաւ դէպի Սարի-Գորգան, կազմակերպութեամբ Թ.Հ.Թ. Կրօնական խորհրդի եւ համագործակցութեամբ Թ.Հ.Թ. Եկեղեցիների եկեղեցական խորհուրդներից կազմւած յատուկ ուխտագնացութեան յանձնախմբին։

Published in Թեհրան

Թւականիս հինգշաբթի եւ ուրբաթ օգոստոսի 17 եւ 18-ին, երկօրեայ ուխտագնացութիւն էր կազմակերպւած դէպի Սարի եւ Գորգան, Թ. Հ. Թ. Կրօնական խորհրդի կողմից եւ համագործակցութեամբ եկեղեցիների Եկեղեցական խորհրդների կազմից կեանքի կոչւած յատուկ ուխտագնացութեան յանձնախմբի:

Published in Համայնք

Սրանից քառասուն օր առաջ Հայաստանում իր մահկանացուն կնքեց Իրանի Գորգան շրջանի հայ համայնքի ճանաչւած գործիչներից Թադէոս Մասիհ Ղուկասեանը: Թադէոսը ծնւել էր Իրանի Ղարաղան հայաբնակ գաւառում՝ 1923 թւականին՝ աւանդապաշտ եւ բազմազաւակ մի ընտանիքում. նրանք տասնմէկ քոյր-եղբայր են եղել, որոնք հետագայում աստիճանաբար փոխադրւել են Թեհրան եւ նախնական ուսում ստանալուց յետոյ խորացել են արհեստների մէջ:

Published in Համայնք

Ողջ Քրիստոնեայ աշխարհում եւ տարբեր քրիստոնեայ եկեղեցական ընտանիքներում Աստւածամայրը պատւականագոյն տեղն է գրաւում, եւ ինչպէս քսան դարեր առաջ իր իսկ վկայութեամբ. «...Այսուհետեւ սերունդները բոլոր երանի են տալու ինձ, քանզի հզօր Աստւածն ինձ համար մեծամեծ գործեր արեց...» (Ղկ. 1.48-49), նոյնպէս էլ հայ ժողովրդի եկեղեցական ու ազգային պատմութեան մէջ Ս. Կոյս Մարիամ Աստւածածինը բարձրագոյն եւ պատւականագոյն տեղն է գրաւում:

Published in Համայնք

Յունւարի 4-ին եւ 7-ին կայացան Իրանի բասկետբոլի բարձրագոյն լիգայի երկրորդ փուլի 8-րդ եւ 9-րդ տուրի հանդիպումները:
8-րդ տուրում, Գորգանում, տեղի «Շահրդարի»-ն հիւրընկալեց «Սամեն Մաշհադ»-ին: Հիւրերին յաջողւեց խաղի աւելացւած ժամանակում 79-87 հաշւով յաղթանակ տօնել:

Published in Մարզական

Թւականիս ուրբաթ, 21 օգոստոսի առաւօտեան ժամը 9:00-ին, Ղորուղի Ս. Աստւածածին մատուռում տեղի ունեցաւ գիշերային եւ առաւօտեան ժամերգութիւններ, որոնց յաջորդեց Ս. Աստւածածնի Վերափոխման տօնի առիթով մատուցւելիք հանդիսաւոր սուրբ եւ անմահ պատարագը, ձեռամբ՝ թեմակալ առաջնորդի եւ առընթերակայութեամբ՝ Տ. Վրթանէս քհնյ. Բաբախանեանի:

Published in Համայնք

Ս. Աստւածածնի Վերափոխման տօնի շրջագծում տեղի ունեցող ուխտագնացութիւնների երրորդ հանգրւանը ներառնում էր Սարի եւ Գորգան քաղաքները:
Առ այդ, թւականիս հինգշաբթի, 20 օգօստոսի առաւօտ շուտ, Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու բակից ուխտաւորների հանրակառքը ճանապարհւեց դէպի Սարի-Գորգան, որոնց ընկերակցում էր ուխտագնացութեան յատուկ երգեցիկ խումբը:

Published in Համայնք
%AM, %25 %250 %2015 %09:%Օգս

Հեռախօս «Ալիք»-ին

Օրեր առաջ Ս. Աստւածամօր Վերափոխման տօնի առիթով Թ. Հ. թեմի կողմից կազմակերպւել էր շրջագայութիւն դէպի Գորգան:
Իրապէս շատ գնահատելի է նման միջոցառումների կազմակերպումը, որոնք թէ՛ հոգեկան բաւարարութիւն են պարգեւում, եւ թէ՛ առիթ են՝ այցելելու իրանահայ համայնքի տարբեր եկեղեցիներ:

Published in Համայնք

Հովւապետական այցով Իրան ժամանած Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը հոկտ. 16-ին եւ 17-ին այցելեց Սարի եւ Գորգան քաղաքներ, հանդիպում ունենալով տեղի հայկական համայնքների հետ:

Published in Համայնք

Սոյն թւականի օգոս. 21 եւ 22-ին, «ՀՈՒՍԿ» հաստատութեան՝ Հայ Դատի բարեկամների ընկերակցութեան նախաձեռնութեամբ, կազմակերպւել էր ուխտագնացութիւն՝ դէպի Գորգան քաղաքի, Ղորուղի շրջանի՝ Ս. Աստւածածին մատուռ, Ս. Աստւածածնի Վերափոխման տօնի առիթով:
Օգոստոսի 21-ին ուխտաւորները մեծ խանդավառութեամբ, առաւօտեան կանուխ Թեհրանից մեկնեցին դէպի վերոյիշեալ շրջանը:

Published in Համայնք
Էջ 1, 2-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։